Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա

Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա

Հասկանալու համար, թե ինչու այսքան շատ տառապանք կա, և ինչու մարդիկ չեն կարող վերջ դնել դրան, մենք պետք է իմանանք տառապանքի իրական պատճառները։ Չնայած որ պատճառները տարբեր են, այնուամենայնիվ մենք պետք է երախտապարտ լինենք, որ Աստվածաշունչը օգնում է մեզ գտնելու դրանք։ Այս հոդվածում կքննենք տառապանքի գոյության հինգ հիմնական պատճառները։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16

ՍԽԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Երբ ամբարիշտն է իշխում, ժողովուրդը հառաչում է» (Առակներ 29։2

Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնապետներ, որոնք դաժանությամբ են ղեկավարել՝ անասելի տառապանք պատճառելով մարդկանց։ Իհարկե բոլոր կառավարիչները չէ, որ այդպիսին են։ Ոմանք անկեղծ մղումներով հետաքրքրված են իրենց երկրի ժողովրդի բարօրությամբ։ Այնուամենայնիվ, երբ անհատը իշխանություն է ստանում, հաճախ հասկանում է, որ ներքին պայքարների և մրցակցության պատճառով հաջողության չի կարող հասնել։ Սակայն լինում են ղեկավարներ, որոնք եսասիրաբար չարաշահում են իրենց իշխանությունը՝ գործելով ի վնաս ժողովրդին։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ասել է. «Պատմությունը ձախողված ջանքերի և չիրականացած հույսերի մասին ժողովածու է»։

Աստվածաշունչն ասում է. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Անկատար մարդիկ չունեն այնքան իմաստություն ու խորաթափանցություն, որ կարողանան հաջողությամբ կատարել իրենց բոլոր գործերը։ Եթե մարդիկ չեն կարող ուղղություն տալ իրենց իսկ քայլերին, ինչպե՞ս կարող են մի ամբողջ ժողովրդի առաջնորդել։ Մի՞թե պարզ չէ, թե ինչու մարդկային կառավարիչները ի զորու չեն վերացնելու տառապանքը։ Իրականում, շատ հաճախ սխալ կառավարման հետևանքով են մարդիկ տառապում։

ԿԵՂԾ ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35

Տարբեր կրոնների առաջնորդներ սեր ու միասնություն են քարոզում։ Սակայն իրականում նրանք չեն կարողանում իրենց հետևորդների մեջ անկողմնակալ սեր զարգացնել։ Կրոնը ժողովուրդների և ազգերի մեջ հաճախ դառնում է պառակտումների, անհանդուրժողականության և պայքարների պատճառ։ Աստվածաբան Հանս Կյունգը իր գրքի վերջաբանում գրում է. «Ամենամոլեռանդ և ամենադաժան քաղաքական պայքարները կրոնն է հրահրել, դրանց հավանություն տվել և ոգեշնչել» (Christianity and the World Religions)։

 Բացի այդ, կրոնական առաջնորդները բացահայտ հանդուրժում են մինչամուսնական և արտամուսնական սեռային հարաբերությունները և համասեռամոլությունը, ինչն էլ իր հերթին հիվանդությունների, աբորտների, անցանկալի հղիությունների, փլուզված ընտանիքների, ցավի ու տառապանքի պատճառ է դառնում։

ԱՆԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՍԱՍԻՐԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, և մեղքն էլ վերջում մահ է ծնում» (Հակոբոս 1։14, 15

Մեզանից յուրաքանչյուրը անկատարության պատճառով հակված է սխալներ թույլ տալու և պայքարում է մարմնի «ուզած բաները անելու» դեմ (Եփեսացիներ 2։3)։ Հատկապես դժվար է մերժել սխալ ցանկությունը, երբ հնարավորություն է ստեղծվում իրականացնելու այն։ Եթե մենք տրվենք այդ սխալ ցանկությանը, աղետալի հետևանքներ կունենանք։

Ֆիրոզ Մեհտան իր գրքում գրել է. «Մենք հիմնականում տառապում ենք մեր անհագուրդ ցանկություններին, հաճոյասիրությանը, ագահությանն ու փառասիրությանը գոհացում տալու պատճառով»։ Ալկոհոլի չարաշահումը, թմրադեղերը, մոլեխաղերը, արտամուսնական սեքսը խորտակում են բազմաթիվ «օրինակելի քաղաքացիների» ու տառապանք պատճառում նրանց ընտանիքի անդամներին, ընկերներին և ուրիշներին։ Աստվածաշունչը ճշգրիտ կերպով նկարագրում է անկատար մարդու վիճակը. «Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22

ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշունչն ասում է, որ Սատանան «այս աշխարհի աստվածն» է, որի կողմն են անցել զորեղ չար ոգեղեն արարածներ, որոնք կոչվում են դևեր (2 Կորնթացիներ 4։4; Հայտնություն 12։9

Ինչպես Սատանան, այնպես էլ դևերը ղեկավարում են մարդկանց և մոլորեցնում։ Պողոս առաքյալն ասաց. «Մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների, իշխանությունների, այս աշխարհի խավարի տիրակալների դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։12

Թեև դևերը հաճույք են ստանում մարդկանց ցավ պատճառելուց, սակայն դա նրանց գլխավոր նպատակը չէ։ Նրանք ցանկանում են մարդկանց հեռացնել Բարձրյալ Աստծուց՝ Եհովայից (Սաղմոս 83։18)։ Աստղագուշակությունը, մոգությունը, կախարդությունը, բախտագուշակությունը մի քանիսն են այն միջոցներից, որոնցով դևերը ղեկավարում են մարդկանց ու մոլորեցնում։ Ահա թե ինչու Եհովան նախազգուշացնում է այդ վտանգների մասին և պաշտպանում բոլոր նրանց, ովքեր հակառակվում են Սատանային ու դևերին (Հակոբոս 4։7

ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ «ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ»

Մոտ երկու հազար տարի առաջ Աստվածաշնչում կանխագուշակվել է. «Իմացիր, որ վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու»։

Նշելով, թե ինչն է վերջին օրերը չափազանց դժվար դարձնում՝ Աստծու Խոսքն ասում է. «Որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ.... բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր»։ Անշուշտ, այսօր տառապանքի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–4

Հաշվի առնելով հոդվածում բերված բոլոր պատճառները՝ հասկանում ենք, թե ինչու մարդիկ չեն կարողանում վերջ դնել տառապանքին։ Այդ դեպքում ո՞վ կարող է անել դա. մեր Արարիչը, ով խոստացել է «Բանսարկուի [ու նրա հետևորդների] գործերը քանդել» (1 Հովհաննես 3։8)։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչ է անելու Աստված տառապանքի բոլոր պատճառները վերացնելու համար։