Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2013

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում

Աստված բոլոր ազգերից եղող մարդկանց աղոթքները լսում է (Սաղմոս 145։18, 19)։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, քաջալերում է մեզ խոսել նրա հետ անհանգստացնող ցանկացած հարցի մասին (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Սակայն որոշ աղոթքներ Աստծուն հաճելի չեն, օրինակ՝ անգիր արված աղոթքները (կարդա՛  Մատթեոս 6։7

Բացի այդ, Եհովային հաճելի չեն այն մարդկանց աղոթքները, ովքեր գիտակցաբար արհամարհում են նրա օրենքները (Առակներ 28։9)։ Օրինակ՝ վաղեմի ժամանակներում Աստված չլսեց իսրայելացիների աղոթքը, որոնք մեղք էին գործում՝ արյուն թափելով։ Ուրեմն հստակ է, որ եթե ուզում ենք՝ Աստված լսի մեզ, պետք է որոշ պահանջների համապատասխանենք (կարդա՛  Եսայիա 1։15

Ի՞նչ պետք է անենք, որ Աստված լսի մեր աղոթքները

Առանց հավատի ասված աղոթքները Աստված չի լսում (Հակոբոս 1։5, 6)։ Ուստի մենք պետք է համոզված լինենք, որ նա գոյություն ունի և հոգ է տանում մեր մասին։ Մենք կարող ենք ամրացնել մեր հավատը Աստվածաշունչ ուսումնասիրելով, քանի որ իսկական հավատը հիմնված է ապացույցների և լիակատար համոզվածության վրա, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ճիշտ է (կարդա՛  Եբրայեցիներ 11։1, 6

Որպեսզի մեր աղոթքները Աստված լսի, մենք պետք է լինենք անկեղծ ու խոնարհ։ Նույնիսկ Աստծու Որդին՝ Հիսուսը, խոնարհությամբ էր աղոթում (Ղուկաս 22։41, 42)։ Հետևաբար, ոչ թե մենք պետք է ասենք Աստծուն, թե ինչ անի մեզ համար, այլ պետք է կարդանք Աստվածաշունչը և ձգտենք հասկանալ, թե նա ինչ է պահանջում մեզանից։ Այդ ժամանակ նրա կամքի համաձայն կաղոթենք (կարդա՛  1 Հովհաննես 5։14

Իմացիր ավելին

Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով

Աստված լսո՞ւմ է քո աղոթքները։ Այդ հարցի պատասխանն իմանալու համար պետք է իմանաք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը աղոթքի վերաբերյալ։