Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԿԱ՞ ԱՅՆՊԻՍԻ ԿՐՈՆ, ՈՐ ԱՐԺԱՆԻ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ

Վստահության արժանի՞ է ձեր կրոնը

Վստահության արժանի՞ է ձեր կրոնը

Ենթադրենք՝ ձեզ լուրջ վիրահատություն է սպասում։ Չէի՞ք ցանկանա համոզվել, թե արդյոք վստահելի է ձեր վիրաբույժը։ Խելամիտ չէ՞ր լինի ստուգել, թե որքան փորձառու է նա։ Չէ՞ որ ձեր կյանքը նրա ձեռքերում է։

Նմանապես իմաստուն կլինի ստուգել, թե որքանով է վստահության արժանի ձեր կրոնը։ Եթե դուք պատկանում եք որևէ կրոնական կազմակերպության, ապա ձեր հոգևոր կյանքը, այդ թվում նաև փրկությունը այդ կազմակերպության «ձեռքերում» են։

Հիսուսը չափանիշներ է տվել, որոնց օգնությամբ հնարավոր է որոշել, թե արդյոք մեր կրոնը ճշմարիտ է։ Նա ասել է. «Ամեն ծառ իր իսկ պտղից է ճանաչվում» (Ղուկաս 6։44)։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ «պտուղներ» է բերում ձեր կրոնը։ Ի՞նչ վերաբերմունք են դրսևորում կրոնական առաջնորդները փողի նկատմամբ։ Իսկ անդամները հետևո՞ւմ են աստվածաշնչյան սկզբունքներին, օրինակ՝ պատերազմի և բարոյականության հետ կապված։ Եվ ի վերջո, կա՞ որևէ կրոն, որը վստահության է արժանի։ Փորձենք պարզել՝ ընթերցելով հաջորդ հոդվածները։

«Ամեն ծառ իր իսկ պտղից է ճանաչվում» (Ղուկաս 6։44