Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2013

Կրոնը և փողը

Կրոնը և փողը

Էստելն * իր երեխաների հետ կանոնավորաբար եկեղեցի էր հաճախում։ Նա պատմում է, որ մի անգամ խնդրեց քահանային օգնել իրեն ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը, բայց քահանան չարձագանքեց։ Ի վերջո Էստելը դադարեց եկեղեցի գնալուց։ Նա ասում է. «Եկեղեցուց նամակ ստացա, որ եթե չեմ կարող հաճախել, փողը ուղարկեմ։ Հասկացա, որ ես նրանց չեմ հետաքրքրում, նրանց իմ փողն է պետք»։

Անգելինան, որը միշտ կրոնասեր է եղել, ասում է. «Իմ եկեղեցում բոլոր հավաքույթների ժամանակ երեք անգամ տարա էին փոխանցում, որի մեջ ամեն անգամ պետք է փող գցեինք։ Նրանք անընդհատ փող էին հավաքում։ Ես մտածեցի, որ Աստված այս մարդկանց հետ չէ»։

Ձեր տարածքում տարածված տարբեր կրոնների անդամները ճնշում բանեցնո՞ւմ են մարդկանց վրա՝ նրանցից փող վերցնելու համար։ Աստվածաշունչը նման բան սովորեցնո՞ւմ է։

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուսը, ասել է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Աստծու Խոսքը գին չունի, այն պետք է մատչելի լինի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ այն։

Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները հոգում ժողովի ծախսերը։

Ամեն մեկը նվիրաբերում էր «ինչպես իր սրտում էր որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7)։ Պողոս առաքյալն ասաց. «Մենք քարոզում էինք ձեզ Աստծու բարի լուրը և միևնույն ժամանակ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկին ծախսի տակ չգցենք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։9)։ Պողոսը վրանագործությամբ էր զբաղվում, որպեսզի բավականաչափ փող ունենար կատարելու իր ծառայությունը (Գործեր 18։2, 3

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները իրենց հավաքույթներն անցկացնում են համեստ շինություններում, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։ Ինչպե՞ս են նրանք ծածկում ծախսերը։ Նրանք փող հավաքելու տարա չեն փոխանցում և նվիրաբերությունների համար ծրարներ չեն ուղարկում։ Այն անհատները, ովքեր գնահատում են այդ հավաքույթների հոգևոր ծրագիրը, կարող են իրենց նվիրաբերությունը աննկատ գցել Թագավորության սրահում տեղադրված նվիրաբերության արկղի մեջ։

Ինչպե՞ս պետք է ֆինանսավորվի կրոնը

Օրինակ՝ այս ամսագիրը տպագրելու և առաքելու համար որոշակի ծախսեր են արվել, սակայն ոչ մի տեղ նշված չէ գինը։ Ամսագիրը չի տպագրվում կոմերցիոն նպատակով։ Դրա նպատակը Աստվածաշնչի ճշմարտությունը տարածելն է։

Ի՞նչ ես կարծում, այս ամենը չի՞ համապատասխանում Հիսուսի խոսքերին և առաջին դարի քրիստոնյաների օրինակին։

^ պարբ. 2 Այս հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։