Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2013

Կրոնը և պատերազմները

Կրոնը և պատերազմները

Ալբերտոն գրեթե տասը տարի ծառայել է բանակում։ Նա պատմում է. «Մի անգամ քահանան օրհնեց մեզ՝ ասելով. «Աստված ձեզ հետ է»։ Մտածեցի՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես գնում եմ սպանելու մարդկանց, մինչդեռ Աստվածաշունչն ասում է՝ «մի՛ սպանիր»»։

Ռեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային նավատորմում։ Մի անգամ նա քահանային հարցրեց. «Դուք գալիս ու աղոթում եք Աստծուն, որ մեր զորքը հաղթի։ Թշնամու բանակը նույն բանը չի՞ խնդրում»։ Քահանան պատասխանեց, որ Տիրոջ գործերը խորհրդավոր են։

Շատերի համար քահանայի այս պատասխանը գոհացուցիչ չէ։

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հիսուսն ասել է, որ Աստծու մեծագույն պատվիրաններից մեկն է՝ «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մարկոս 12։31)։ Արդյոք այդ սերը պե՞տք է պայմանավորված լիներ նրանով, թե որտեղ է ապրում մերձավորը կամ ինչ ազգության է։ Ո՛չ։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։ Նրանք պետք է տարբերվեին իրար հանդեպ դրսևորած սիրով և պատրաստ լինեին նույնիսկ կյանքը տալու միմյանց համար, ոչ թե խլելու։

Առաջին դարի քրիստոնյաները ապրեցին Հիսուսի խոսքերի համաձայն։ «Կրոնի հանրագիտարանում» հետևյալն է գրված. «Վաղ եկեղեցու հայրերը, այդ թվում նաև Տերտուլիանոսն ու Օրիգենեսը հաստատում են, որ քրիստոնյաներին արգելված էր մարդկային կյանքեր խլելը, սկզբունք, որը թույլ չէր տալիս նրանց հռոմեական բանակում ծառայել» (The Encyclopedia of Religion)։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները տարբեր, երբեմն նույնիսկ թշնամի համարվող ազգերի ներկայացուցիչներ են, սակայն թշնամանքի փոխարեն՝ նրանք ձգտում են քրիստոնեական սեր դրսևորել։

Կրոնական առաջնորդները սովորեցնո՞ւմ են քրիստոնեական սեր դրսևորել

Օրինակ՝ 1994թ.-ին, երբ Ռուանդայում բնակվող հուտու և տուտսի ցեղերի միջև էթնիկական բախում եղավ, Եհովայի վկաները բացարձակ չեզոքություն պահեցին։ Մի ցեղի Վկաները, հաճախ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, թաքցնում էին մյուս ցեղի իրենց հավատակիցներին։ Երբ հուտու Ինտերահամվեի զինվորները բռնեցին երկու հուտու Վկաների, որոնք իրենց տուտսի եղբայրներին օգնել էին թաքնվելու, ասացին. «Դուք պետք է մեռնեք, քանի որ օգնել եք տուտսիներին փրկվելու»։ Ցավոք, երկուսին էլ սպանեցին (Հովհաննես 15։13

Ի՞նչ եք կարծում, Եհովայի վկաների գործերը չե՞ն համապատասխանում անձնազոհ սիրո մասին ասած Հիսուսի խոսքերին։