Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2013

 ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում տառապանքին

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում տառապանքին

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ կնոջ միջև։ Վկա կնոջ անունը կդնենք Սոֆի, որը այցելել է Ելենա անունով մի կնոջ։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷՐ ԱՍՏՎԱԾ ՆՄԱՆ ԲԱՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ

Սոֆի— Ուզում եմ ձեզ այս թերթիկն առաջարկել, որի վերնագիրն է՝ «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը»։

Ելենա— Կրոնի մասի՞ն է։

Սոֆի— Այո՛։ Տեսեք, այստեղ կան վեց հարցեր։ Ո՞րն է ձեզ ամենից շատ...

Ելենա— Իզուր ժամանակ եք կորցնում։

Սոֆի— Ինչո՞ւ եք այդպես ասում։

Ելենա— Բանն այն է, որ ես վստահ չեմ, որ Աստված գոյություն ունի։

Սոֆի— Շնորհակալ եմ ձեր անկեղծության համար։ Կարելի՞ է իմանալ՝ դուք մի՞շտ եք այդ կարծիքին եղել։

Ելենա— Ո՛չ, առաջ ես եկեղեցի էի հաճախում։ Բայց վաղուց արդեն չեմ գնում։

Սոֆի— Հասկանում եմ։ Ծանոթանանք, իմ անունը Սոֆի է։

Ելենա— Ելենա։

Սոֆի— Ուրախ եմ, Ելենա՛ ջան։

Ելենա— Ես նույնպես։

Սոֆի— Իմ նպատակը ձեզ հավատափոխ անելը չէ։ Պարզապես հետաքրքիր է, ո՞րն է պատճառը, որ դուք կասկածում եք Աստծու գոյությանը։

Ելենա— Մայրս 17 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել։

Սոֆի— Ցավում եմ։ Նա վնասվե՞լ է։

Ելենա— Հաշմանդամ է դարձել։

Սոֆի— Շատ եմ ցավում։

Ելենա— Եթե Աստված լիներ, ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ նման բան տեղի ունենար։ Ինչո՞ւ պետք է թույլ տար, որ մենք տառապեինք։

ՍԽԱ՞Լ Է ՀԱՐՑՆԵԼ, ԹԵ ԻՆՉՈՒ

Սոֆի— Հասկանալի է, թե ինչու եք այդպես մտածում։ Երբ դժբախտություն է պատահում, բնական է հարցնել, թե ինչու։ Աստվածաշնչում գրված է, որ նույնիսկ Աստծուն հավատարիմ մարդիկ են տվել այդ հարցը։

Ելենա— Իրո՞ք։

Սոֆի— Եթե դեմ չեք, կարող եմ Աստվածաշնչից մի օրինակ ցույց տալ։

Ելենա— Դեմ չեմ։

Սոֆի— Ուշադրություն դարձրեք, թե Ամբակում մարգարեն ինչ հարցրեց Աստծուն։ Ամբակում 1-ին գլխի 2-րդ և 3-րդ համարներում գրված է. «Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես։ Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից։ Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս»։ Ձեր մեջ նման հարցեր առաջացե՞լ են։

Ելենա— Այո՛։

Սոֆի— Գիտե՞ք, Աստված երբեք չնախատեց Ամբակումին այդ հարցերը տալու համար, ոչ էլ նրան թերահավատ համարեց։

Ելենա— Հետաքրքիր է։

ԵՀՈՎԱՆ ՑԱՎ Է ԱՊՐՈՒՄ՝ ՏԵՍՆԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ

Սոֆի— Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված տեսնում է մեր տառապանքը և անտարբեր չէ մեր հանդեպ։

Ելենա— Ի՞նչ նկատի ունեք։

Սոֆի— Եկեք մի համար էլ ընթերցենք. Ելք 3։7-ը։ Կցանկանա՞ք դուք կարդալ։

Ելենա— Լա՛վ. «Եհովան ավելացրեց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը  Եգիպտոսում և լսեցի վերահսկիչների կեղեքումների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները»»։

Սոֆի— Ի՞նչ նկատեցիք, Աստված տեսնո՞ւմ է մարդկանց տառապանքը։

Ելենա— Կարծես՝ այո՛։

Սոֆի— Ուշադրություն դարձրեք, որ նա ոչ թե պարզապես տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենում, այլ, ինչպես կարդացինք, նա «լավ գիտեր նրանց կրած չարչարանքները»։ Մի՞թե սրանք քարսիրտ Աստծու խոսքեր են։

Ելենա— Դժվար թե։

Սոֆի— Ինչ խոսք, մի բան է տեսնել իրավիճակը, մեկ այլ բան է տեսածին արձագանքել։

Ելենա— Համաձայն եմ։

Սոֆի— Հիմա տեսնենք, թե ինչպես Աստված արձագանքեց, երբ տեսավ, թե ինչպես է իր ժողովուրդը տառապում։ Եսայիա 63։9-ում ասվում է. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում»։ Կարո՞ղ ենք ասել, թե Աստված անտարբեր էր իր ժողովրդի նկատմամբ։

Ելենա— Պարզ է, որ ոչ։

Սոֆի— Ճշմարտությունն այն է, Ելենա՛ ջան, որ Աստված անտարբեր չէ մեր հանդեպ։ Նա ցավ է ապրում, երբ մենք տառապում ենք։

ԻՆՉՈ՞Ւ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ

Սոֆի— Նախքան գնալս մի բան էլ կուզեի ասել։

Ելենա— Ասեք։

Սոֆի— Ուզում եմ ձեզ ցույց տալ Աստվածաշնչից Աստծու զորության մասին։ Կկարդա՞ք Երեմիա 10։12-ը։

Ելենա— Իհա՛րկե։ «Նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը, իր իմաստությամբ հաստատել է պտղաբեր երկիրը և իր հասկացողությամբ տարածել է երկինքը»։

Սոֆի— Եկեք մտածենք. ամբողջ տիեզերքը ու բոլոր բաները ստեղծելու համար Աստված պետք է մեծ զորություն ունենար, այդպես չէ՞։

Ելենա— Ինչ խոսք։

Սոֆի— Եթե Աստված այդքան մեծ զորություն ունի, չի՞ կարող ղեկավարել իր ստեղծագործությանը։

Ելենա— Կարող է։

Սոֆի— Մի հարց տամ. ինչո՞ւ է ձեզ ցավ պատճառում ձեր մոր դժբախտությունը։

Ելենա— Որովհետև նա իմ մայրն է, ես սիրում եմ նրան։

Սոֆի— Եթե կարողանայիք, հենց այսօր չէի՞ք բուժի նրան։

Ելենա— Անպայման կբուժեի։

Սոֆի— Աստվածաշնչից իմացանք, որ Աստված տեսնում է մեր տառապանքը և ցավ է ապրում։ Միևնույն ժամանակ նա անսահման զորություն ունի։ Սակայն ինչո՞ւ նա անմիջապես չի միջամտում և վերջ չի դնում տառապանքին։

Ելենա— Կուզեի իմանալ։

Սոֆի— Չե՞ք կարծում, որ դրա համար նա պետք է որ հիմնավոր պատճառ ունենա *։

Ելենա— Հը՜մ... պետք է որ։

Սոֆի— Ձեզ զանգում են։ Եթե դեմ չեք, մեկ ուրիշ անգամ կհանդիպենք ու կզրուցենք այդ մասին։

Ելենա— Լավ, ցտեսություն *։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 61 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 64 Հաջորդ հոդվածներից մեկում կխոսվի, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Աստվածաշնչի առաջին գրքում խոսվում է, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ աշխարհում վատ բաներ տեղի ունենան, եթե նա այդ ամենին վերջ դնելու զորություն ունի։