Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2013

Ճի՞շտ է սրբերին աղոթելը

Ճի՞շտ է սրբերին աղոթելը

ՇԱՏԵՐՆ ունեն մտահոգություններ և ցանկանում են օգնության համար դիմել որևէ մեկին։ Կախված նրանից, թե ինչն է մեր մտահոգության պատճառը՝ հավանաբար կցանկանանք դիմել այնպիսի ընկերոջ, որն ունեցել է նման դժվարություններ և կարող է հասկանալ մեր ցավը։ Այդպիսի պահերին կարեկցանքն ու կյանքի փորձը ընկերոջը դարձնում են ավելի ցանկալի։

Ոմանք կարծում են, որ նույնն է պարագան նաև աղոթքների հարցում։ Նրանք աղոթում են սրբերին, քանի որ մտածում են, որ Աստված շատ բարձր է նրանցից ու վախ ներշնչող։ Նրանք մտածում են, որ սրբերը կկարեկցեն իրենց, քանի որ նույնպես ունեցել են նույնանման փորձություններ ու դժվարություններ։ Օրինակ՝ որոշ երկրներում այն մարդիկ, ովքեր թանկ բան են կորցնում, աղոթում են Սուրբ Անտոնիոս Պադուացուն, երբ կենդանին հիվանդանում է, աղոթում են Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզցիին, իսկ երբ հուսահատվում են՝ Սուրբ Հուդա Թադեոսին։

Սակայն ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյոք սրբերին աղոթելը ունի՞ աստվածաշնչյան հիմք։ Քանի որ աղոթքը Աստծու հետ հաղորդակցության միջոց է, հետաքրքիր է իմանալ՝ Աստված լսո՞ւմ է մեր աղոթքները կամ նրան հաճելի՞ է, երբ աղոթում ենք սրբերին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Սրբերին աղոթելը հիմնված է սրբերի բարեխոսության ուսմունքի վրա, որը կաթոլիկ եկեղեցու ուսմունքներից է։ Ըստ «Նոր կաթոլիկական հանրագիտարանի»՝ այս ուսմունքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ «աղաչել մեկի միջոցով, ով Աստծու ողորմությունը խնդրելու իրավունք ունի»։ Փաստորեն նա, ով աղոթում է սրբերին, կարծում է, թե այդպես կարող է ստանալ Աստծու բարեհաճությունը, քանի որ ըստ նրա՝ սրբերը հատուկ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ։

Արդյո՞ք Աստվածաշունչը նման բան է սովորեցնում։ Ոմանք այդ ուսմունքը հիմնավորում են Պողոս առաքյալի խոսքերով։ Օրինակ՝ Հռոմի քրիստոնյաներին նա գրեց. «Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսով և ոգու սիրով, որ դուք ինձ հետ միասին եռանդագին աղոթեք Աստծուն ինձ համար» (Հռոմեացիներ 15։30)։ Մի՞թե Պողոսը խնդրում էր հավատակիցներին բարեխոսել իր համար Աստծու առաջ։ Ո՛չ։ Եթե բարեխոսության ուսմունքը ճիշտ լիներ, ապա հավատակիցնե՛րը կխնդրեին Պողոսին՝ որպես Քրիստոսի առաքյալի, որ Աստծու առաջ բարեխոսի իրենց համար։ Պողոսը իր խոսքերով ուզում էր ցույց տալ, որ տեղին է խնդրել հավատակիցներին աղոթել Աստծուն մեզ համար։ Սակայն պարագան այլ է, երբ  անհատը աղոթում է մեկին, ով ըստ նրա՝ երկնքում է և կարող է նրա խնդրանքները փոխանցել Աստծուն։ Ինչո՞ւ։

Հովհաննեսի Ավետարանում Հիսուսը ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Նա նաև նշեց. «Ինչ էլ որ խնդրեք Հորից իմ անունով, կտա ձեզ» (Հովհաննես 15։16)։ Հիսուսը չասաց, որ մենք պետք է աղոթենք իրեն, որպեսզի նա բարեխոսի մեզ համար Աստծուն։ Փոխարենը՝ մենք պետք է Աստծուն աղոթենք և դա անենք միայն Հիսուսի միջոցով։

Երբ Հիսուսի աշակերտները հարցրին նրան, թե ինչպես պետք է աղոթեն, նա պատասխանեց. «Երբ որ աղոթք անեք, ասացեք. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը» (Ղուկաս 11։2)։ Այո՛, աղոթելիս մենք պետք է դիմենք ոչ թե Հիսուսին, այլ Աստծուն։ Ուստի, Հիսուսի խոսքերից ելնելով, մի՞թե տրամաբանական չէ մտածել, որ մեր աղոթքները պետք է ուղղված լինեն Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով և ոչ թե միջնորդներին կամ «սրբերին»։

Աղոթքը մեր երկրպագության կարևոր մասն է, ուստի Աստծուց բացի որևէ մեկին երկրպագելը միանշանակ հակասում է Աստվածաշնչին (Հովհաննես 4։23, 24; Հայտնություն 19։9, 10)։ Ահա թե ինչու մենք պետք է աղոթենք միմիայն Աստծուն։

ՊԵ՞ՏՔ Է ՎԱԽԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼՈՒՑ

Լեռան քարոզում Հիսուսը մի երեխայի օրինակ բերեց, որը խնդրում էր հորը իրեն ուտելու բան տալ։ Մի՞թե հայրը երեխային քար կտա հացի փոխարեն, կամ օձ՝ ձկան փոխարեն (Մատթեոս 7։9, 10)։ Անհնար է, որ սիրող հայրը նման բան անի։

Սիրող հոր պես՝ Աստված ցանկանում է, որ մենք հաղորդակցվենք իր հետ

Այժմ փորձենք այս օրինակին նայել ծնողի տեսանկյունից։ Պատկերացրու՝ երեխադ ուզում է քեզանից մի բան խնդրել։ Դու միշտ լավ փոխհարաբերություններ ես ունեցել նրա հետ և մատչելի ես եղել։ Սակայն քո հանդեպ անհիմն վախ ունենալով՝ երեխադ մեկ ուրիշի է խնդրում այդ հարցով քեզ դիմել։ Ի՞նչ կզգաս։ Մի՞թե չես տխրի, եթե տեսնես, որ նա անընդհատ ուրիշի միջոցով է քեզ հետ հաղորդակցվում և նպատակ ունի հետագայում էլ այդպես վարվելու։ Ինչ խոսք, սիրող ծնողը ցանկանում է, որ իր երեխան անմիջապես իրեն դիմի և անկաշկանդ հայտնի իր ցանկության մասին։

Վերոհիշյալ օրինակը բերելուց հետո Հիսուսն ասաց. «Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իրենից խնդրողներին» (Մատթեոս 7։11)։ Անկասկած, ծնողը մեծ ցանկություն ունի բարիքներ տալու իր երեխային։ Իսկ մեր երկնային Հայրը ավելի մեծ ցանկություն ունի լսելու և պատասխանելու մեր աղոթքներին։

Աստված ցանկանում է, որ մենք աղոթքով դիմենք իրեն, անգամ եթե վհատված ենք մեր գործած սխալների պատճառով։ Նա ոչ ոքի չի նշանակել, որ լսի մեր աղոթքները։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)։ Սրբերի միջնորդությանը դիմելու փոխարեն՝ լավ կլինի ճանաչել Եհովա Աստծուն և ճիշտ տեսակետ ունենալ նրա մասին։

Մեր երկնային Հայրը հոգ է տանում մեր մասին։ Նա ցանկանում է օգնել մեզ և հրավիրում է մտերմանալու իր հետ (Հակոբոս 4։8)։ Որքա՜ն ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մոտենալու մեր Աստծուն և Հորը՝ «աղոթքներ Լսողին» (Սաղմոս 65։2