Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2013

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ»

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ»

«Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել» (Ղուկաս 11։1)։ Այս խնդրանքով Հիսուսին դիմեց նրա աշակերտներից մեկը։ Ի պատասխան՝ Հիսուսը երկու օրինակ բերեց, որոնք սովորեցնում են՝ ինչպես աղոթել, որ Աստված լսի մեզ։ Եթե երբևէ ցանկացել ես իմանալ, թե արդյոք Աստված լսում է քո աղոթքները, ապա քեզ կհետաքրքրի Հիսուսի պատասխանը (կարդա՛  Ղուկաս 11։5–13

Առաջին օրինակում Հիսուսը կենտրոնանում է աղոթողի վրա (Ղուկաս 11։5–8)։ Նա պատմում է մի մարդու մասին, որի տուն ուշ գիշերով հյուր է գալիս, բայց նա ուտելու բան չի ունենում նրա առաջ դնելու։ Տանտիրոջ համար հյուրին կերակրելը շատ կարևոր է։ Չնայած ուշ ժամին՝ նա գնում է ընկերոջ տուն, որ նրանից պարտքով հաց խնդրի։ Սկզբում ընկերը դժգոհում է և չի ուզում վեր կենալ, քանի որ ընտանիքի հետ քնած էր։ Սակայն նա հաստատակամորեն շարունակում է խնդրել այնքան ժամանակ, մինչև ընկերը վեր է կենում և տալիս նրա խնդրածը *։

Ի՞նչ է այս առակը սովորեցնում մեզ աղոթքի մասին։ Հիսուսը ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ է լինել հաստատակամ՝ շարունակել խնդրել, փնտրել և թակել (Ղուկաս 11։9, 10)։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք Հիսուսը ուզում էր ասել, որ Աստված դժկամությամբ է լսում մեր աղոթքները։ Ո՛չ։ Նա նկատի ուներ, որ, ի տարբերություն առակում նկարագրված ընկերոջ, Աստված պատրաստ է կատարելու այն մարդկանց խնդրանքները, ովքեր իր կամքին ներդաշնակ են աղոթում և հավատում են, որ նա կլսի իրենց։ Մեր հաստատակամությամբ մենք հենց այսպիսի հավատ ենք ցուցաբերում։ Մի բանի մասին շարունակ աղոթելով՝ մենք ցույց ենք տալիս, որ դա մեզ համար շատ կարևոր է, և որ իսկապես հավատում ենք, որ Աստված կկատարի այն, եթե իհարկե մեր խնդրածը իր կամքի համաձայն է (Մարկոս 11։24; 1 Հովհաննես 5։14

Երկրորդ օրինակը կենտրոնանում է «աղոթքներ Լսողի»՝ Եհովայի վրա (Սաղմոս 65։2)։ Հիսուսը հարցրեց. «Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին երբ ձուկ խնդրի, ձկան փոխարեն օձ տա նրան։ Կամ եթե նա ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա նրան»։ Պատասխանը պարզ է. ոչ մի հոգատար հայր վատ բան չի տա իր երեխաներին։ Այնուհետև Հիսուսը բացատրեց առակի նշանակությունը։ Եթե անկատար մարդը գիտի «բարիքներ» տալ իր երեխաներին, ապա «որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին»՝ ամենալավ պարգևը, կտա իր երկրային զավակներին, ովքեր խնդրում են նրան (Ղուկաս 11։11–13; Մատթեոս 7։11

Աստված պատրաստ է կատարելու այն մարդկանց խնդրանքները, ովքեր իր կամքին ներդաշնակ են աղոթում և հավատում են, որ նա կլսի իրենց

Ի՞նչ է այս օրինակը սովորեցնում Եհովայի՝ «աղոթքներ Լսողի» մասին։ Հիսուսը մեր ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ Եհովան հոգատար Հայր է, որը ցանկանում է հոգալ իր երեխաների կարիքները։ Հետևաբար Եհովայի երկրպագուները կարող են ազատորեն մոտենալ նրան իրենց սրտի խնդրանքներով։ Իմանալով, որ նա իր ծառաների լավն է ցանկանում, նրանք ուրախությամբ կընդունեն իրենց աղոթքի պատասխանը, նույնիսկ եթե Եհովան չպատասխանի իրենց ակնկալած ձևով *։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր ապրիլ ամսվա համար

Ղուկաս 7–21

^ պարբ. 4 Հիսուսի առակը նկարագրում է այն ժամանակ ընդունված մի սովորություն։ Հրեաները հյուրասիրություն ցույց տալը համարում էին սուրբ պարտականություն։ Ամեն ընտանիք միայն մեկ օրվա հաց էր թխում, ուստի երբ այն չէր հերիքում, հարևանից պարտքով հաց էին վերցնում։ Նաև եթե ընտանիքը աղքատ էր, բոլորը քնում էին հատակին՝ նույն սենյակում։

^ պարբ. 7 Իմանալու համար, թե ինչպես աղոթել, որ Աստված լսի, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։