Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Ապրիլ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԻՄԱՍՏԱԼԻՑ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼ

Հնարավո՞ր է իմաստալից կյանքով ապրել

Հնարավո՞ր է իմաստալից կյանքով ապրել

«Մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են, և եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն, միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի» (Սաղմոս 90։10

ՈՐՔԱ՜Ն ճշմարիտ են այս խոսքերը։ Կյանքն այսօր լի է «նեղությամբ ու տառապանքով»։ Թերևս մտածել ես. «Մի՞թե հնարավոր է իմաստալից կյանքով ապրել»։

Նկատի առնենք Մարիայի օրինակը։ Մարիան միշտ կենսունակ է եղել։ Այսօր նա 84 տարեկան է և չի կարողանում առանց մեկի օգնության տնից դուրս գալ։ Մտքով նա առույգ է, բայց ֆիզիկապես՝ տկար։ Արդյո՞ք նա իր կյանքը իմաստալից է համարում։

Իսկ դու քո կյանքը իմաստալից համարո՞ւմ ես։ Գուցե ձանձրալի, հոգնեցուցիչ աշխատանք ես կատարում, ու քո ջանքերը չեն գնահատվում։ Նույնիսկ եթե հասել ես որոշ հաջողությունների, այնուամենայնիվ, հնարավոր է՝ անվստահությամբ ես լցված ապագայի նկատմամբ։ Երբեմն էլ գուցե միայնակ ու ճնշված ես զգում կամ ընտանեկան կյանքում խնդիրներ ունես։ Հնարավոր է՝ մահը խլել է քո սիրելի հարազատի կյանքը։ Անդրե անունով մի տղամարդ շատ կապված էր իր հոր հետ, սակայն նրա հայրը անսպասելիորեն հիվանդացավ ու մահացավ։ Դա մեծ հարված էր Անդրեի համար։ Նա մի այնպիսի դատարկություն զգաց, որը թվում է՝ երբեք ոչնչով հնարավոր չէ լցնել։

Անկախ նրանից, թե ինչ նեղություններ ենք կրում, անհրաժեշտ է իմանալ՝ հնարավո՞ր է իմաստալից կյանքով ապրել։ Այս հարցի պատասխանը կգտնենք՝ քննելով Հիսուս Քրիստոսի կյանքը, որը երկրի վրա ապրել է մոտ 2000 տարի առաջ։ Չնայած իր կրած բոլոր նեղություններին՝ Հիսուսը իմաստալից կյանքով է ապրել։ Նրա օրինակին հետևելով՝ մենք էլ իմաստալից կյանք կունենանք։