Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Մարտ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում Աստծու Որդի

Զավակներ ունենալու համար Աստված կարիք չունի կին ունենալու, քանի որ նա է ամեն կենդանի արարածի Ստեղծիչը։ Մարդկանց նա ստեղծել է իր հատկություններն ընդօրինակելու ունակությամբ։ Այդ իսկ պատճառով առաջին մարդը՝ Ադամը, կոչվում է Աստծու որդի։ Հիսուսն էլ, ստեղծված լինելով այն նույն հատկություններով, որոնք ունի իր Հայրը, նույնպես կոչվում է Աստծու Որդի (կարդա՛  Ղուկաս 3։38; Հովհաննես 1։14, 49

Ե՞րբ է ստեղծվել Հիսուսը

Աստված Հիսուսին ստեղծել է նախքան Ադամին արարելը։ Իրականում, նա ամենաառաջինը Հիսուսին է ստեղծել և հետո նրա հետ՝ հրեշտակներին ու մնացած բոլոր բաները։ Այդ պատճառով Աստվածաշունչը Հիսուսին անվանում է Աստծու կողմից «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (կարդա՛  Կողոսացիներ 1։15, 16

Նախքան Բեթլեհեմում ծնվելը Հիսուսը որպես ոգեղեն էակ ապրել է երկնքում։ Երբ ժամանակը եկավ, Աստված Հիսուսի կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի արգանդը, որպեսզի նա կարողանար ծնվել որպես մարդ (կարդա՛  Ղուկաս 1։30–32; Հովհաննես 6։38; 8։23

Ինչո՞ւ Աստված այնպես արեց, որ Հիսուսը ծնվի երկրի վրա որպես մարդ։ Ի՞նչ հատուկ դեր պետք է նա ունենար։ Այս հարցերի պատասխանները դու կարող ես գտնել Աստվածաշնչում։ Դա կօգնի, որ ավելի լավ հասկանաս և գնահատես այն, ինչ արել են Աստված և Հիսուսը անձամբ քեզ համար։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր, թե ինչու է Հիսուսը խոստացյալ Մեսիան, որտեղից է նա եկել և ինչու է Եհովայի միածին Որդին։