Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2013

 ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Արդյոք Հիսուսը հանցագործին երկնայի՞ն կյանք խոստացավ

Արդյոք Հիսուսը հանցագործին երկնայի՞ն կյանք խոստացավ

Հիսուսը իր կողքին ցցին գամված հացագործին խոստացավ կյանք Դրախտում։ Նա ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսը չնշեց Դրախտի տեղը։ Արդյո՞ք նա նկատի ուներ, որ այդ հանցագործը իր հետ երկնքում էր լինելու։

Նախ տեսնենք, թե հանցագործը կարո՞ղ էր երկնային կյանքի հույս ունենալ։ Երկնային կյանքին արժանանալու համար անհատը պետք է մկրտվեր ջրով և սուրբ ոգով՝ դառնար Հիսուսի՝ ոգով օծված աշակերտ (Հովհաննես 3։3, 5)։ Նաև պետք է ապրեր Աստծու սահմանած բարոյական չափանիշներով և լիներ ազնիվ, անարատ, կարեկից (1 Կորնթացիներ 6։9–11)։ Նա պետք է հավատարիմ մնար Աստծուն և Քրիստոսին մինչև իր երկրային կյանքի ավարտը (Ղուկաս 22։28–30; 2 Տիմոթեոս 2։12)։ Միայն այս պահանջները կատարելու դեպքում նա հարություն կառներ և կարժանանար երկնքում Քրիստոսի հետ հազար տարի քահանա և թագավոր լինելու մեծ առանձնաշնորհմանը (Հայտնություն 20։6

Սակայն Հիսուսի կողքին ցցին գամված մարդը ապրեց և մահացավ որպես հանցագործ (Ղուկաս 23։32, 39–41)։ Ճիշտ է, նա հարգալից վերաբերմունք ցույց տվեց Հիսուսի նկատմամբ, երբ նրան ասաց՝ «հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես», այնուամենայնիվ, Հիսուսի աշակերտը չէր։ Նա ո՛չ մկրտված էր, ո՛չ ոգուց ծնված, ո՛չ էլ փաստել էր իր ազնվությունն ու հավատարմությունը (Ղուկաս 23։42)։ Մի՞թե Հիսուսը նրան կխոստանար երկնային Թագավորություն, ինչպես իր հետևորդներին, որոնք հավատարիմ էին Աստծուն (Հռոմեացիներ 2։6, 7

Բերենք մի օրինակ։ Եթե մի մարդ գողանա քո փողերը և ներողություն խնդրի իր արարքի համար, գուցե ներես նրան։ Բայց արդյո՞ք դու կվստահես նրան քո բիզնեսը կամ ընտանիքիդ հոգ տանելու պատասխանատվությունը։ Այսպիսի լուրջ պատասխանատվություններ դու թույլ կտաս կրել միայն նրանց, ում լիովին վստահում ես։ Նմանապես այն մարդիկ, ովքեր երկնային կյանքի հույս ունեն, պետք է փաստեն, որ արժանի են վստահության և որ կհետևեն Աստծու արդար չափանիշներին, երբ իշխեն մարդկության վրա (Հայտնություն 2։10)։ Չնայած որ հանցագործը իր կյանքի վերջին րոպեին զղջաց, դա հիմք չէր նրան իշխանություն վստահելու համար։

Շատերն այն կարծիքին են, թե Հիսուսն ասաց, որ այդ նույն օրը հանցագործն իր հետ երկնքում կլինի։ Սակայն նման բան չէր կարող լինել, քանի որ Հիսուսը այդ օրը չգնաց երկինք։ Նա երեք օր մնաց «երկրի սրտում»՝ գերեզմանում (Մատթեոս 12։40; Մարկոս 10։34)։ Նույնիսկ իր հարությունից հետո նախքան երկինք համբարձվելը նա քառասուն օր մնաց երկրի վրա (Գործեր 1։3, 9)։ Հետևաբար, հանցագործը չէր կարող այդ օրը Հիսուսի հետ լինել երկնքում։

Այդ դեպքում որտե՞ղ էր լինելու հանցագործը։ Երբ նա հարություն առնի, կլինի երկրային դրախտում, որի վրա թագավորելու է Հիսուսը (Գործեր 24։15; Հայտնություն 21։3, 4)։ Դրախտի և Աստծու պահանջների մասին ավելին իմանալու համար դիմիր Եհովայի վկաներին։