Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2013

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Որտեղի՞ց է առաջ եկել Սատանան

Աստված չի ստեղծել Սատանային։ Իրականում, նա ստեղծել է հրեշտակի, որը հետագայում դարձավ Սատանա, ինչպես նաև Բանսարկու։ Հիսուսի խոսքերից տեսնում ենք, որ մի ժամանակ Սատանան եղել է ճշմարտախոս և առանց մեղքի։ Սկզբում նա Աստծու արդար հրեշտակներից էր (կարդա՛  Հովհաննես 8։44

Ինչպե՞ս հրեշտակը Սատանա դարձավ

Այդ հրեշտակը որոշեց հակառակվել Աստծուն և դրդեց առաջին մարդկային զույգին միանալու իրեն։ Այդպիսով նա ինքն իրեն դարձրեց Սատանա, որը նշանակում է «հակառակորդ» (կարդա՛  Ծննդոց 3։1–5; Հայտնություն 12։9

Եհովայի մյուս բանական արածների պես՝ այս հրեշտակը նույնպես ազատություն ուներ ճիշտն ու սխալը ընտրելու։ Բայց նա ցանկացավ, որ մարդիկ իրեն երկրպագեն։ Նրա այդ ցանկությունը ավելի ուժեղ էր, քան Աստծուն հաճեցնելու ցանկությունը (կարդա՛  Մատթեոս 4։8, 9; Հակոբոս 1։13, 14

Ինչպե՞ս է Սատանան ազդեցություն գործում մարդկանց վրա։ Պե՞տք է արդյոք վախենանք նրանից։ Այս հարցերի պատասխանները կարող ես գտնել Աստվածաշնչում։

 

 

Իմացիր ավելին

Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա

Աստվածաշնչում խոսվում է հրեշտակների և դևերի մասին։ Արդյո՞ք իրական են ոգեղեն արարածները։ Կարո՞ղ են նրանք ազդել մեզ վրա։