Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՄՈՎՍԵՍԻՑ

Ինչպիսի՞ մարդ է եղել Մովսեսը

Ինչպիսի՞ մարդ է եղել Մովսեսը

Ինչպիսի՞ մարդ է միտդ գալիս, երբ լսում ես Մովսես անունը։ Պատկերացնում ես...

  • փոքր երեխայի, որի մայրը նրան զամբյուղով դնում է Նեղոս գետի ափին։
  • տղայի, որին մեծացրել է փարավոնի դուստրը Եգիպտոսի պերճանքի մեջ, որը, սակայն, չմոռացավ, որ իսրայելացի է։
  • մարդու, որը 40 տարի հովիվ է եղել Մադիանի երկրում։
  • մարդու, որը խոսել է Եհովայի * հետ այրվող թփի մոտ։
  • մարդու, որը կանգնել է փարավոնի առաջ ու համարձակորեն նրանից պահանջել, որ իսրայելացիներին ազատ արձակի ստրկությունից։
  • մարդու, որը Աստծու առաջնորդությամբ տեղեկացրել է փարավոնին տասը պատուհասների մասին, որոնք գալու էին Եգիպտոսի վրա։
  • մարդու, որը իսրայելացիներին դուրս է բերել Եգիպտոսից։
  • մարդու, որը Աստծու զորությամբ բացել է Կարմիր ծովը։
  • մարդու, որը Իսրայել ազգին փոխանցել է Աստծու տասը պատվիրանները։

ԱՅՍ ամենը վերաբերում է մեկ մարդու՝ Մովսեսին։ Զարմանալի չէ, որ Աստծու հավատարիմ ծառա Մովսեսը մեծապես հարգված է թե՛ քրիստոնյաների, թե՛ հրեաների և թե՛ մուսուլմանների կողմից։

Անշուշտ, Մովսեսը մարգարե էր, որը «ահարկու գործեր» է արել (2 Օրենք 34։10–12)։ Նրա միջոցով Աստված զորավոր գործեր է արել։ Սակայն Մովսեսը սովորական մարդ էր, և նա, ինչպես որ Եղիա մարգարեն, որը նրա հետ հայտնվել էր Հիսուսի այլակերպության տեսիլքում, «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17; Մատթեոս 17։1–9)։ Մովսեսը կրել է դժվարություններ, ինչպեսև մենք այսօր, սակայն նա հաջողությամբ հաղթահարել է դրանք։

Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե ինչպես է նրան հաջողվել դա։ Քննենք երեք հրաշալի հատկություններ, որոնցով աչքի էր ընկնում Մովսեսը, և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։

^ պարբ. 7 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։