Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆՎԱՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ՊԵ՞ՏՔ Է ՎԱԽԵՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՑ

Պե՞տք է վախենալ աշխարհի վերջից

Պե՞տք է վախենալ աշխարհի վերջից

Շատերը սպասում էին, որ, ըստ մայա ցեղի օրացույցի, 2012թ. դեկտեմբերի 21-ին աշխարհը պետք է վերանար։ Իսկ դո՞ւ ինչ սպասումներ ունեիր։ Կախված դրանից՝ այժմ կա՛մ ուրախ ես, կա՛մ հիասթափված, կա՛մ էլ կորցրել ես հետաքրքրությունդ։ Արդյո՞ք սա ևս մեկ սխալ կանխագուշակում էր աշխարհի վերջի մասին։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչում նկարագրված «աշխարհի վախճանի» մասին (Մատթեոս 24։3)։ Ոմանք վախենում են, որ երկիրը այրվելու է։ Ուրիշներին հետաքրքրիր է, թե ինչեր են լինելու աշխարհի վերջին։ Ոմանք էլ հոգնել են լսելուց, որ աշխարհի վերջը մոտ է։ Գուցե մարդիկ այսպես են արձագանքում, քանի որ մտածում են, թե այս ամենը պատրանք է, ոչ թե իրականություն։

Թերևս զարմանաս՝ իմանալով, թե ինչ է ասում Աստվածաշունչը աշխարհի վերջի մասին։ Այն ոչ միայն հիմք է տալիս սպասելու այդ վերջին, այլև բացատրում է, որ կլինեն մարդիկ, ովքեր կմտածեն, թե աշխարհի վերջը ուշանում է, և կհոգնեն սպասելուց։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում մի քանի հարցերի։

 Երկիրը այրվելո՞ւ է

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Դու [Աստված] երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (ՍԱՂՄՈՍ 104։5

Երկիր մոլորակը չի ոչնչանալու ո՛չ կրակով, ո՛չ էլ մեկ այլ բանով։ Աստվածաշունչը հայտնում է, որ այն մարդկության հավիտենական բնակավայրն է։ Սաղմոս 37։29-ում ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 115։16; Եսայիա 45։18

Երկիրը ստեղծելուց հետո Աստված ասաց, որ այն «շատ լավն է», և մինչ օրս նրա կարծիքը չի փոխվել (Ծննդոց 1։31)։ Մեր մոլորակը ոչնչացնելու փոխարեն՝ Աստված խոստանում է «կործանել նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Փաստորեն, նա թույլ չի տա, որ երկիրը կործանվի (Հայտնություն 11։18

Բայց ընթերցելով 2 Պետրոս 3։7-րդ համարը, որտեղ գրված է՝ «այժմյան երկինքներն ու երկիրը.... պահվում են կրակի համար», գուցե մտածես՝ արդյոք այս խոսքերը ցույց չե՞ն տալիս, որ երկիրը պետք է այրվի։ Երբեմն Աստվածաշնչում «երկինք», «երկիր» և «կրակ» բառերը փոխաբերական իմաստով են օգտագործվում։ Օրինակ՝ Ծննդոց 11։1-ում գրված է. «Ամբողջ երկրի լեզուն մեկ էր»։ «Երկիր» բառն այստեղ ունի մարդկային հասարակության իմաստը։

2 Պետրոս 3։7-ի համատեքստը ցույց է տալիս, որ այստեղ նշված երկինքը, երկիրը և կրակը նույնպես փոխաբերական իմաստով են օգտագործված։ 5-րդ և 6-րդ համարներում զուգահեռ է անցկացվում Նոյի օրերի Ջրհեղեղի հետ։ Այն ժամանակ հին աշխարհը կործանվեց, սակայն Երկիր մոլորակը չոչնչացավ, այլ ոչնչացավ չար մարդկությունը։ Կործանվեց նաև «երկինքը»՝ մարդկային կառավարությունները (Ծննդոց 6։112 Պետրոս 3։7-ում կանխագուշակվել է, որ մարդկային չար հասարակությունը և ապականված կառավարությունները հիմնովին կոչնչանան, ասես կրակով։

Ի՞նչ է լինելու աշխարհի վերջին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։17

«Աշխարհը», որը պետք է անցնի, ոչ թե Երկիր մոլորակն է, այլ մարդկությունը, որը չի ապրում Աստծու կամքին ներդաշնակ։ Ինչպես որ բժիշկն է հեռացնում ուռուցքը՝ հիվանդի կյանքը փրկելու համար, այնպես էլ Աստված «կհեռացնի»՝ կկործանի  չարագործներին, որպեսզի բարի մարդիկ վայելեն կյանքը երկրի վրա (Սաղմոս 37։9)։ Այս իմաստով աշխարհի վերջը ուրախալի է։

Աստվածաշնչի որոշ հրատարակություններում «աշխարհի վախճան» արտահայտությունը հետևյալ կերպ է թարգմանված՝ «դարի վերջ» (Մատթեոս 24։3, New International Version)։ Քանի որ թե՛ երկիրը, թե՛ մարդկությունը վերապրելու են կործանումը, տրամաբանական չէ՞ մտածել, որ նոր դարաշրջան է սկսվելու։ Աստվածաշունչը նշում է «գալիք աշխարհի», կամ՝ նոր համակարգի մասին (Ղուկաս 18։30

Հիսուսը այդ ժամանակաշրջանը անվանեց «վերաստեղծման ժամանակ»։ Այդ ընթացքում նա մարդկանց կհասցնի կատարելության, որն Աստծու սկզբնական նպատակն էր (Մատթեոս 19։28)։ Նրանք...

Եթե մենք կատարենք Աստծու կամքը՝ անենք այն, ինչ նա է պահանջում մեզանից, չենք վախենա աշխարհի վերջից։ Ընդհակառակը՝ ուրախությամբ կսպասենք այդ օրվան։

Աշխարհի վերջը իսկապե՞ս մոտ է

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (ՂՈՒԿԱՍ 21։31

Պրոֆեսոր Ռիչարդ Քայլը իր գրքում գրում է, որ «կտրուկ փոփոխություններն ու հասարակության մեջ տիրող քաոսը դրդում են մարդկանց աշխարհի վերջի մասին կանխագուշակություններ անելու», հատկապես երբ դժվար է բացատրել, թե ինչու են նման բաներ տեղի ունենում (The Last Days Are Here Again)։

Սակայն Աստվածաշնչի մարգարեները, աշխարհի վերջի մասին գրելով, ոչ թե փորձել են բացատրել իրենց օրերում տեղի ունեցող դեպքերի պատճառը, այլ Աստծուց ներշնչված՝ նկարագրել են, թե ինչեր պետք է տեղի ունենան նախքան աշխարհի վերջը։ Ուշադրություն դարձրու մի քանի մարգարեությունների և մտածիր, թե արդյոք դրանք կատարվում են մեր օրերում։

Ինչպես Հիսուսն ասաց, տեսնելով «այս բոլոր բաները»՝ կիմանանք, որ վերջը մոտեցել է (Մատթեոս 24։33)։ Եհովայի վկաները համոզված են, որ այս փաստերը հենց դա են վկայում, և այդ մասին քարոզում են 236 երկրներում։

Մի՞թե աշխարհի վերջի վերաբերյալ սխալ ակնկալիքները նշանակում են, որ վերջը երբեք չի գալու

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Երբ ասեն՝ «խաղաղություն և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա, ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա, և նրանք ոչ մի կերպ չեն փախչի» (1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 5։3

Աստվածաշունչը աշխարհի կործանումը նմանեցնում է ծննդաբերության։ Կնոջ ցավերն անխուսափելի են և անսպասելի են սկսվում։ Կործանմանը նախորդող ժամանակը համեմատվում է հղիության շրջանի հետ։ Հղի կինը իր հետ տեղի ունեցող փոփոխություններից հստակ հասկանում է, որ մոտենում է ծննդաբերելու ժամանակը։ Բժիշկը գուցե կարողանա որոշել ծննդաբերության օրը, բայց նույնիսկ եթե այն փոքր-ինչ ուշանա, մայրը, միևնույնն է, վստահ է, որ երեխան շուտով ծնվելու է։ Նմանապես, եթե վերջը չի եկել մարդկանց ակնկալած ժամանակին, դա չի փոխում այն իրողությունը, որ ապրում ենք վերջին օրերում (2 Տիմոթեոս 3։1

Թերևս հարցնես. «Եթե նշաններից հստակ երևում է, որ վերջը մոտ է, ապա ինչո՞ւ շատերը չեն ընդունում այդ իրողությունը»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ վերջին օրերում շատերը թերահավատորեն կվերաբերվեն փաստերին։ Տեսնելով  աշխարհում տեղի ունեցող մեծ փոփոխությունները՝ նրանք ոչ թե կհավատան, որ ապրում են վերջին օրերում, այլ հակառակը՝ կծաղրեն նրանց, ովքեր հավատում են դրան. «Այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր» (2 Պետրոս 3։3, 4)։ Վերջին օրերի նշանը հստակ երևում է, բայց շատերը անտեսում են այն (Մատթեոս 24։38, 39

Այս հոդվածում խոսեցինք վերջին օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մի քանի փաստերի մասին *։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ, կապ հաստատեք Եհովայի վկաների հետ։ Նրանք սիրով Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն կանցկացնեն ձեզ հետ։ Ուսումնասիրությունը կարող է լինել ձեր տանը, ձեզ հարմար մեկ այլ վայրում կամ էլ հեռախոսով։ Վստահ եղեք, որ դուք մեծ օգուտներ կստանաք։

^ պարբ. 39 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլուխը՝ «Արդյո՞ք վերջին օրերում ենք ապրում»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

 

 

Իմացիր ավելին

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Ուշադրություն դարձրու, թե ինչպես են աշխարհի իրադարձությունները և մարդկանց վերաբերմունքը փաստում, որ մենք ապրում ենք Աստվածաշնչի կանխագուշակած «վերջին օրերում»։

Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում մարդկանց։ Իմացիր, թե ինչպես է այն անցկացվում։