Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆՎԱՐ 2013

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

«Այս բաները.... մանուկներին հայտնեցիր»

«Այս բաները.... մանուկներին հայտնեցիր»

Ուզո՞ւմ ես իմանալ ճշմարտությունը Աստծու մասին՝ ով է նա, ինչ է սիրում կամ ատում, և որն է նրա կամքը։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովա Աստված հայտնում է իր մասին ողջ ճշմարտությունը։ Բայց Աստվածաշունչ ընթերցողներից ոչ բոլորը կարող են ըմբռնել այն։ Ինչո՞ւ։ Քանի որ հոգևոր ճշմարտությունը հասկանալը ամեն մեկի չի տրվում։ Քննենք, թե ինչ ասաց Հիսուսը այս առնչությամբ (կարդա՛  Մատթեոս 11։25

Վերոնշյալ համարը սկսվում է հետևյալ խոսքերով. «Այդ ժամանակ Հիսուսն ասաց»։ Այն, ինչ ասելու էր Հիսուսը, հավանաբար, կապ ուներ քիչ առաջ նրա ասած խոսքերի հետ։ Նա նախատել էր Գալիլեայի այն երեք քաղաքներին, որտեղ կատարել էր իր հրաշքների մեծ մասը, քանի որ այնտեղի մարդիկ անտարբեր էին եղել ճշմարտության նկատմամբ (Մատթեոս 11։20–24)։ Գուցե մտածես, թե ինչպես կարող է մարդը, տեսնելով Հիսուսի հրաշքները, չհավատալ ճշմարտությանը և չհետևել նրան։ Այդպիսի մարդկանց արձագանքը ցույց է տալիս, որ նրանց սիրտը կարծրացած էր (Մատթեոս 13։10–15

Հիսուսը գիտեր, որ Աստծու մասին ճշմարտությունը հասկանալու համար մեզ անհրաժեշտ է լինելու երկու բան՝ Աստծու օգնությունը և սրտի ճիշտ տրամադրվածություն։ Նա ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր»։ Պարզ է, ուրեմն, թե ինչու հոգևոր ճշմարտությունը հասկանալը ամեն մեկի չի տրվում։ Եհովան է որոշում՝ ում հայտնել ճշմարտությունը և ումից թաքցնել, քանի որ նա է «երկնքի և երկրի Տերը»։ Սակայն Աստված կողմնապահություն չի անում։ Իսկ ինչի՞ հիման վրա է նա որոշում՝ ում հայտնել և ում՝ ոչ։

Եհովան բարեհաճ է խոնարհների և ոչ թե գոռոզների նկատմամբ (Հակոբոս 4։6)։ Նա ճշմարտությունը թաքցնում է աշխարհի «իմաստուններից և գիտուններից», ովքեր հպարտ են ու ինքնավստահ և կարծում են, թե իր օգնության կարիքը չունեն (1 Կորնթացիներ 1։19–21), և հայտնում է «մանուկներին»՝ նրանց, ովքեր մոտենում են իրեն անկեղծ սրտով և խոնարհությամբ (Մատթեոս 18։1–4; 1 Կորնթացիներ 1։26–28)։ Աստծու Որդին՝ Հիսուսը, անմիջապես նկատում էր այսպիսի մարդկանց։ Բազմաթիվ կրթված ու հպարտ կրոնական առաջնորդներ չէին հասկանում Հիսուսի խոսքերի իմաստը, մինչդեռ համեստ ձկնորսները հասկանում էին (Մատթեոս 4։18–22; 23։1–5; Գործեր 4։13)։ Սակայն որոշ հարուստ ու կրթված մարդիկ իսկական խոնարհություն դրսևորեցին և դարձան Հիսուսի հետևորդները (Ղուկաս 19։1, 2, 8; Գործեր 22։1–3

Վերադառնանք հոդվածի սկզբում տրված հարցին։ Ուզո՞ւմ ես իմանալ ճշմարտությունը Աստծու մասին։ Եթե այո, կարող ես քաջալերվել՝ իմանալով, որ Աստված բարեհաճություն է ցուցաբերում ոչ թե նրանց հանդեպ, ովքեր իրենց իմաստուն են համարում, այլ նրանց հանդեպ, ում աշխարհի իմաստունները արհամարհում են։ Եթե ուսումնասիրես Աստծու Խոսքը մտքի ու սրտի ճիշտ տրամադրվածությամբ, կլինես այն մարդկանց թվում, ում Եհովան տալիս է անգին մի նվեր՝ իր մասին ճշմարտության հասկացողությունը։ Այս ճշմարտությունն ըմբռնելը այսօր իսկ բազմաթիվ օգուտներ կբերի քեզ և կառաջնորդի «իսկական կյանքի»՝ հավիտենական կյանքի Աստծու խոստացած նոր աշխարհում, որտեղ արդարություն է բնակվելու * (1 Տիմոթեոս 6։12, 19; 2 Պետրոս 3։13

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հունվար ամսվա համար

Մատթեոս 1–21

^ պարբ. 7 Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ իմանալու Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտությունը։ Նրանք առաջարկում են Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություն «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ։