Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Օգնել կարիքավորներին

Օգնել կարիքավորներին

«Բարի մարդը կօրհնվի, որովհետև իր կերակուրը խեղճին է տալիս» (ԱՌԱԿՆԵՐ 22։9

Ինչո՞ւ են ոմանք նշում Սուրբ ծնունդը

Հիսուսն օգնում էր աղքատներին, հիվանդներին ու ընկճվածներին, և ոմանք ցանկանում են հետևել նրա օրինակին։ Նրանք մտածում են, որ այդպես վարվելու լավագույն ժամանակը Սուրբ ծնունդն է, երբ բարեգործական ընկերությունները մեծ շեշտ են դնում նվիրատվություններ հավաքելու վրա։

Ո՞րն է իրականությունը

Տոների ժամանակ շատերը գնումներ են անում, զվարճանում են, այցելում են ընկերներին ու հարազատներին։ Այս ամենից հետո ժամանակ, ուժ և գումար չի մնում կարիքավորներին ու աղքատներին այցելելու և օգնելու համար։ Այդ պատճառով ոմանք մտածում են նվիրատվություն անելու մասին։

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել

«Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու» (Առակներ 3։27)։ Աղքատ, սոված ու ընկճված մարդիկ օգնության կարիք ունեն ոչ միայն Սուրբ ծննդյան օրերին։ Եթե տեսնես, որ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի և «ձեռքդ ի զորու է» անելու, ինչո՞ւ սպասել Ամանորին։ Դու կօրհնվես քո ցուցաբերած բարության ու կարեկցանքի համար։

«Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի և հավաքի՝ ըստ իր ունեցածի» (1 Կորնթացիներ 16։2)։ Պողոս առաքյալը այս խորհուրդը տվեց առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր ցանկանում էին օգնել աղքատներին։ Կարո՞ղ ես փոքր գումար «մի կողմ դնել», որ կարողանաս կանոնավորաբար տալ այն անհատներին կամ կազմակերպությանը, որոնք այդ գումարը իմաստնորեն կօգտագործեն։ Այդպես կկարողանաս վստահ լինել, որ քո ունեցածի չափով օգնում ես կարիքավորներին։

«Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբրայեցիներ 13։16)։ Ուշադրություն դարձրու, որ, ուրիշներին մեր ունեցածով օգնելուց բացի, պետք է նաև «բարին գործենք»։ Օրինակ՝ իմաստուն ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին օգնել տարեցներին առօրյա գործերում, քաջալերել հիվանդներին՝ թերևս բացիկ գրելով, այցելելով կամ պարզապես զանգելով, ինչպես նաև անձնական հետաքրքրություն ցույց տալ աղքատ կամ հաշմանդամ երեխաների հանդեպ։ Արդյունքում՝ երեխաները կսովորեն միշտ լինել բարի ու առատաձեռն։

Իմաստուն ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին օգնել տարեցներին, հիվանդներին և հաշմանդամ երեխաներին։ Արդյունքում՝ երեխաները սովորում են միշտ լինել բարի ու առատաձեռն