Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Նրանք ավելի լավ բան են գտել

Նրանք ավելի լավ բան են գտել

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ քրիստոնյաներ Սուրբ ծնունդ չեն տոնում։ Արդյո՞ք նրանք մտածում են, թե այդպես զրկվում են ինչ-որ լավ բանից։ Իսկ ի՞նչ են զգում նրանց երեխաները։ Տեսնենք, թե ինչ են պատասխանում տարբեր երկրներում ապրող Եհովայի վկաները։

Իվ

Հիշել Հիսուս Քրիստոսին։ «Մինչև Եհովայի վկա դառնալը հազվադեպ էի եկեղեցի գնում՝ միայն Սուրբ ծննդի օրը կամ էլ Զատկին։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ չէի մտածում Հիսուս Քրիստոսի մասին։ Հիմա Սուրբ ծնունդ չեմ նշում, բայց շաբաթը երկու անգամ հաճախում եմ ժողովի հանդիպումների և հայտնում եմ ուրիշներին, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում Հիսուսի մասին» (ԻՎ, ԱՎՍՏՐԱԼԻԱ)։

Ռուբեն

Ուրախություն ստանալ տալուց։ «Ես շատ եմ ուրախանում, երբ մարդիկ ինձ նվեր են տալիս այն ժամանակ, երբ չեմ սպասում։ Սիրում եմ անակնկալներ։ Ինձ նաև դուր է գալիս բացիկներ պատրաստել և նկարել ուրիշների համար, քանի որ դա ուրախություն է պատճառում թե՛ նրանց, թե՛ ինձ» (ՌՈՒԲԵՆ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ)։

Էմիլի

Օգնել կարիքավորներին։ «Մենք հաճույքով կերակուր ենք պատրաստում հիվանդ մարդկանց համար։ Որպեսզի նրանց տրամադրությունը բարձրացնենք, երբեմն նվիրում ենք ծաղիկներ, քաղցրավենիք կամ էլ մի փոքր նվեր։ Մեզ դա բավականություն է պատճառում, քանի որ կարող ենք այցելել նրանց տարվա մեջ ցանկացած օր» (ԷՄԻԼԻ, ԱՎՍՏՐԱԼԻԱ)։

Ուենդի

Ընտանիքով հավաքվել։ «Երբ ընտանիքով հավաքվում ենք, մեր երեխաները կարողանում են ավելի ազատ մթնոլորտում շփվել իրենց քեռիների, հորեղբայրների, մորաքույրների, հորաքույրների, տատիկների, պապիկների ու զարմիկների հետ։ Քանի որ պարտավորված չենք հավաքվելու միայն տոն օրերին, լարված չենք լինում, ու մեր հարազատները գիտեն, որ այցելում ենք նրանց, որովհետև սիրում ենք» (ՈՒԵՆԴԻ, ԿԱՅՄԱՆԻ ԿՂԶԻՆԵՐ)։

Սանդրա

Խաղաղություն։ «Սուրբ ծննդի օրերին այնքան շատ գործ է լինում անելու, որ քչերն են մտածում խաղաղության մասին։ Այսօր, երբ ես գիտեմ, թե ինչ է Աստվածաշունչը խոստանում մարդկանց, ներքուստ հանգիստ եմ։ Գիտեմ, որ երեխաներիս երջանիկ ապագա է սպասվում» (ՍԱՆԴՐԱ, ԻՍՊԱՆԻԱ)։