Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Դեկտեմբեր 2012

Հիշել Հիսուս Քրիստոսին

Հիշել Հիսուս Քրիստոսին

«Սա արեք ինձ հիշելու համար» (ՂՈՒԿԱՍ 22։19

Ինչո՞ւ են ոմանք նշում Սուրբ ծնունդը

Ոմանք նշում են Սուրբ ծնունդը, քանի որ ըստ իրենց՝ այդ օրը ծնվել է Հիսուս Քրիստոսը։

Ո՞րն է իրականությունը

Սուրբ ծննդյան հայտնի երգերն ու բազմաթիվ սովորությունները ընդհանրապես կապ չունեն Հիսուս Քրիստոսի հետ։ Շատերը, ովքեր նշում են այդ տոնը, չեն էլ հավատում Հիսուսին և նույնիսկ մտածում են, որ նա գոյություն չի ունեցել։ Այսօրվա կոմերցիոն աշխարհում Սուրբ ծնունդը դարձել է ոչ թե Հիսուսին հիշելու առիթ, այլ ապրանքներ գովազդելու միջոց։

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել

«Մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մարկոս 10։45)։ Հոդվածի սկզբում նշված խոսքերը Հիսուսն ասաց ոչ թե իր ծննդյան օրը, այլ մահվան նախորդ գիշերը։ Այդ երեկո նա նաև ասաց, թե ինչպես պետք է հիշենք իր մահը։ Բայց ինչո՞ւ էր Հիսուսն ուզում, որ աշակերտները ծննդյան փոխարեն իր մահը հիշեն։ Պատճառն այն է, որ Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ է հնազանդ մարդկությունը հավիտենական կյանք ստանալու։ Աստվածաշնչում գրված է. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։ Ուստի ամեն տարի Հիսուսի հավատարիմ հետևորդները նրա մահվան օրը հիշում են նրան ոչ թե որպես անօգնական մանուկի, այլ որպես «աշխարհի փրկչի» (Հովհաննես 4։42

«Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետրոս 2։21)։ Որպեսզի պատվենք ու հիշենք Հիսուսին, մենք պետք է քննենք, թե նա, լինելով կատարյալ ու հասուն անձնավորություն, ինչ օրինակ է թողել մեզ համար։ Մտածիր, թե ինչպես էր Հիսուսը կարեկցանք ու համբերություն դրսևորում, նաև քաջություն՝ ճիշտն անելու համար։ Ձգտիր ընդօրինակել նրան։

«Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը և իր Քրիստոսին, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 11։15)։ Երբ հիշում ենք Հիսուս Քրիստոսին, նրան պետք է պատկերացնենք որպես երկնքում իշխող Թագավորի։ Աստվածաշնչում նրա մասին կանխագուշակվել է. «Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի» (Եսայիա 11։4)։ Այսպիսի հատկություններ, ինչ խոսք, կարող է դրսևորել հզոր Իշխանը, ոչ թե նորածին մանուկը։