Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Խաղաղություն ունենալ

Խաղաղություն ունենալ

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (ՂՈՒԿԱՍ 2։14

Ինչո՞ւ են ոմանք նշում Սուրբ ծնունդը

Ամեն տարի Հռոմի պապը և ուրիշ կրոնական առաջնորդներ խաղաղություն են քարոզում՝ հուսալով, որ Սուրբ ծննդի ժամանակ կիրականանա հրեշտակների հետևյալ ազդարարությունը. «Խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»։ Ոմանք նույնիսկ հատուկ ուխտագնացություններ են անում այդ տոնը նշելու համար։

Ո՞րն է իրականությունը

Սուրբ ծննդի ժամանակ խաղաղությունը ժամանակավոր է։ Օրինակ՝ 1914թ. դեկտեմբերին, երբ Եվրոպան ներգրավված էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, բրիտանական ու գերմանական զինվորները դուրս եկան իրենց խրամատներից և միասին Սուրբ ծնունդը նշեցին։ Նրանք կիսեցին ուտելիքը, խմիչքը և ծխախոտը։ Նույնիսկ միասին ֆուտբոլ խաղացին։ Սակայն այս զինադադարը երկար չտևեց։ Բրիտանացի մի զինվոր իր նամակի մեջ գրել է, թե գերմանացի զինվորներից մեկը ինչ է ասել իրեն. «Այսօր մենք խաղաղ ենք։ Վաղը դու պետք է կռվես քո երկրի համար, իսկ ես՝ իմ»։

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել

«Մեզ համար մի երեխա ծնվեց.... Նա կկոչվի.... Խաղաղության Իշխան։ Նրա իշխանությունը մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի» (Եսայիա 9։6, 7)։ Որքա՜ն մխիթարական են Հիսուսի մասին ասված այս խոսքերը։ Հիսուսը չի ծնվել, որ տարին մեկ օր խաղաղություն ունենանք։ Որպես երկնային Թագավոր՝ նա իսկական խաղաղություն կբերի, որը անվերջ կլինի։

«Իմ [Հիսուսի] միջոցով խաղաղություն կունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33)։ Նույնիսկ այսօր Հիսուսը օգնում է իր հետևորդներին իրար հետ խաղաղություն ունենալու։ Ինչ խոսք, ճշմարիտ քրիստոնյաները նեղություններ են կրում։ Սակայն Աստվածաշնչի շնորհիվ նրանք հասկանում են, թե որն է տառապանքի պատճառը և թե ինչպես է Հիսուսը հարատև խաղաղություն հաստատելու։ Հետևաբար, նրանք մտքի խաղաղություն են վայելում։

Հետևելով Հիսուսի ուսմունքներին՝ Եհովայի վկաները, անկախ իրենց ազգությունից, մաշկի գույնից, ծագումից կամ լեզվից, խաղաղություն են վայելում։ Դրանում համոզվելու համար կարող եք այցելել Թագավորության սրահներում անցկացվող նրանց ժողովի հանդիպումներին։ Գուցե շատերի պես՝ դուք էլ համոզվեք, որ այդ խաղաղությունը առավել է այն խաղաղությունից, որը կարող է տալ Սուրբ ծնունդը։

Եհովայի վկաները, անկախ իրենց մաշկի գույնից և լեզվից, միասին խաղաղություն են վայելում։ Համոզվելու համար այցելեք Թագավորության սրահ՝ ժողովի հանդիպման