Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

  Սովորենք Աստծու Խոսքից

Ինչո՞ւ Աստված Հիսուսին երկիր ուղարկեց

Ինչո՞ւ Աստված Հիսուսին երկիր ուղարկեց

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

 1. Որտե՞ղ էր Հիսուսը նախքան Աստծու կողմից երկիր ուղարկվելը։

Նախքան Բեթլեհեմում ծնվելը Հիսուսը որպես ոգեղեն անձնավորություն ապրել է երկնքում։ Նա Աստծու առաջին ստեղծագործությունն է և միակը, որ ստեղծվել է անմիջականորեն նրա կողմից։ Ուստի Հիսուսը կոչվում է Աստծու միածին Որդի։ Նա հաճախ խոսել է որպես Աստծու ներկայացուցիչ, այդ պատճառով կոչվում է «Խոսքը»։ Հիսուսը եղել է նաև Աստծու օգնականը և մասնակցել է ամեն ինչի արարմանը (Հովհաննես 1։2, 3, 14)։ Մինչև մարդկության արարումը նա միլիարդավոր տարիներ Աստծու հետ ապրել է երկնքում (կարդա՛ Միքիա 5։2; Հովհաննես 17։5

 2. Ինչպե՞ս է Աստված իր Որդուն ուղարկել երկիր։

Եհովան սուրբ ոգու միջոցով Հիսուսի կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի արգանդ։ Ուստի Հիսուսը ծնվեց առանց տղամարդու միջամտության։ Հրեշտակները նրա ծնվելու մասին լուրը հայտնեցին հովիվներին, որոնք գիշերը դրսում հսկում էին իրենց հոտերը (Ղուկաս 2։8–12)։ Հետևաբար, Հիսուսը ծնվեց ոչ թե խոր ձմռանը, այլ հավանաբար հոկտեմբերի սկզբին, երբ եղանակը դեռ տաք էր։ Որոշ ժամանակ անց Մարիամն ու նրա ամուսինը՝ Հովսեփը, Հիսուսին տարան Նազարեթ՝ իրենց տուն, և նա այնտեղ մեծացավ։ Հովսեփը հոգ էր տանում Հիսուսին ինչպես հարազատ որդու (կարդա՛ Մատթեոս 1։18–23

Մոտ 30 տարեկանում Հիսուսը մկրտվեց, և Աստված հայտնեց, որ նա իր Որդին է։ Դրանից հետո Հիսուսը սկսեց այն գործը, ինչի համար Աստված նրան ուղարկել էր (կարդա՛ Մատթեոս 3։16, 17

 3. Ինչո՞ւ Աստված Հիսուսին երկիր ուղարկեց։

Աստված Հիսուսին երկիր ուղարկեց մարդկանց ճշմարտությունը սովորեցնելու համար։ Հիսուսը սովորեցնում էր Աստծու Թագավորության մասին՝ երկնային կառավարության, որը խաղաղություն է բերելու ողջ երկրին։ Նաև հավիտենական կյանքի հույս էր տալիս նրանց (Հովհաննես 4։14; 18։36, 37)։ Նա խոսում էր այն մասին, թե ինչպես կարելի է գտնել իսկական երջանկություն (Մատթեոս 5։3; 6։19–21)։ Հիսուսն իր օրինակով էր սովորեցնում։ Նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է կատարել Աստծու կամքը նույնիսկ դժվար հանգամանքներում։ Երբ նրա հետ վատ էին վարվում, նա նույն կերպ չէր պատասխանում (կարդա՛ 1 Պետրոս 2։21–24

Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց անձնազոհ սեր դրսևորել։ Նա երկնքում՝ իր Հոր մոտ, առանձնաշնորհյալ դիրք ուներ, սակայն խոնարհությամբ հնազանդվեց Հորը և եկավ երկիր՝ ապրելու մարդկանց մեջ։ Նրանից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող սիրո ավելի լավ օրինակ ցույց տալ (կարդա՛ Հովհաննես 15։12, 13; Փիլիպպեցիներ 2։5–8

 4. Ի՞նչ իրագործեց Հիսուսը իր մահով։

Աստված Հիսուսին երկիր ուղարկեց, որ նա մահանա մեր մեղքերի համար (Հովհաննես 3։16)։ Բոլոր մարդիկ մեղավոր են, այսինքն՝ անկատար են ու մեղքեր են գործում։ Դա է պատճառը, որ հիվանդանում են և մահանում։ Ի տարբերություն մեզ՝ առաջին մարդ Ադամը կատարյալ էր. քանի դեռ մեղք չէր գործել, չէր հիվանդանալու կամ մահանալու։ Բայց նա չհնազանդվեց Աստծուն և կորցրեց իր կատարելությունը։ Մարդկությունը Ադամից ժառանգեց մեղքը և դրա վարձը՝ մահը (կարդա՛ Հռոմեացիներ 5։12; 6։23

Հիսուսը կատարյալ մարդ էր։ Նա մեղք չէր գործել, ուստի մահացավ ոչ թե իր, այլ մեր մեղքերի համար։ Հիսուսի մահը հնարավորություն է տալիս մեզ հավիտյան ապրելու և վայելելու Աստծու օրհնությունները (կարդա՛ 1 Պետրոս 3։18

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր, թե ինչու է Հիսուսը խոստացյալ Մեսիան, որտեղից է նա եկել և ինչու է Եհովայի միածին Որդին։

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Փրկանք. Աստծու մեծագույն նվերը

Ի՞նչ է փրկանքը։ Ի՞նչ օգուտներ կարող է այն բերել քեզ։