Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Ընտանիքով հավաքվել

Ընտանիքով հավաքվել

«Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (ՍԱՂՄՈՍ 133։1

Ինչո՞ւ են ոմանք նշում Սուրբ ծնունդը

Քանի որ իսրայելացիները մեկ մարդուց՝ Հակոբից, այսինքն՝ Իսրայելից էին սերել, նրանք եղբայրներ էին՝ մի ընտանիքի անդամներ։ Երբ իսրայելացիները հավաքվում էին Երուսաղեմում՝ տոնակատարություններին մասնակցելու, դա լավ էր ու հաճելի նրանց համար։ Նմանապես այսօր շատ ընտանիքներ անհամբերությամբ սպասում են Սուրբ ծննդին, որպեսզի հավաքվեն միասին և լավ ու հաճելի ժամանակ անցկացնեն։

Ո՞րն է իրականությունը

Մի հանրագիտարանում ասվում է. «Տարվա ընթացքում ընտանիքի անդամների միջև ծագած փոքր խնդիրները վերածվում են մեծ խնդիրների, երբ տոներին նրանք հավաքվում են միասին» (Encyclopedia of Christmas and New Year’s Celebrations)։

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել

«Պատշաճ հատուցումը տվեք [ձեր] ծնողներին, տատերին ու պապերին» (1 Տիմոթեոս 5։4)։ Հնարավորության դեպքում պարբերաբար այցելեք ձեր հարազատներին։ Եթե նրանք հեռու են ապրում, կարող եք հաճախ հաղորդակցվել նրանց հետ, օրինակ՝ նամակ գրել, զանգել կամ էլ օնլայն շփվել նրանց հետ։ Կանոնավորաբար հաղորդակցվելու դեպքում տարաձայնությունները քիչ կլինեն։

«Դուք զսպում եք ձեր ջերմ զգացմունքները.... Ընդլայնեք ձեր սրտերը» (2 Կորնթացիներ 6։12, 13)։ Հարազատները, որոնց դուք տեսնում եք միայն տարին մեկ անգամ, կարող են հեշտությամբ օտարանալ, հատկապես երեխաների համար։ Որոշ երեխաներ կարծում են, որ իրենք ընդհանուր քիչ բան ունեն իրենց տատիկների ու պապիկների կամ էլ հեռավոր ազգականների հետ։ Հորդորեք ձեր երեխաներին, որ «ընդլայնեն իրենց սրտերը»՝ տատիկների ու պապիկների հետ ավելի հաճախ շփվելով։ Այն երեխաները, որոնք կանոնավորաբար ժամանակ են անցկացնում տատիկների ու պապիկների հետ, ավելի շատ են կարեկցում ու սիրում տարիքով մեծ մարդկանց։

«Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է» (Առակներ 15։23)։ Ինչպե՞ս կարելի է կանխել անհասկացողությունը կամ տարաձայնությունը ընտանիքի անդամների միջև։ Միջոցներից մեկը խնդիրները լուծելու համար «ճիշտ ժամանակ» ընտրելն է։ Եթե կանոնավորաբար շփվեք իրար հետ, ձեզ ավելի հեշտ կլինի առանձին լուծել ծագած խնդիրները, և երբ հավաքվեք միասին, հաճելի ժամանակ կանցկացնեք։