Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Հարց 1.ո՞րն է իմ կյանքի իմաստը

Հարց 1.ո՞րն է իմ կյանքի իմաստը

ՌՈԶԱԼԻՆԴԸ, որ մեծացել է Անգլիայում, գիտելիքի ծարավ էր, նաև մեծ ցանկություն ուներ մարդկանց օգնելու։ Նա այնպիսի աշխատանք գտավ, որի մեջ մտնում էր անտուն մարդկանց, ինչպես նաև ֆիզիկական և մտային սահմանափակումներ ունեցողներին աջակցություն ցույց տալը։ Ուսումն ավարտելուց հետո Ռոզալինդը պատվաբեր աշխատանքի առաջարկ ստացավ։ Սակայն չնայած բավականություն պատճառող և միևնույն ժամանակ եկամտաբեր այդ աշխատանքին՝ նա ասում է, որ տարիներ շարունակ մտածել է, թե որն է իր կյանքի իմաստը։

Ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ։

Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ բանական էակներ են։ Մենք կարող ենք անցյալից դասեր քաղել, ծրագրել ապագան և փնտրել կյանքի իմաստը։

Ինչպես են ոմանք պատասխանում։

Շատերն այն կարծիքին են, որ կյանքի իմաստը հարստություն կուտակելու կամ հռչակ ձեռք բերելու մեջ է։

Ինչ է բացահայտում այս պատասխանը։

Մենք մեր առաջնահերթություններն ենք դնում կյանքում։ Մեր ցանկությունները ավելի կարևոր են, քան Աստծու կամքը։

Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Սողոմոն թագավորը հսկայական հարստություն կուտակեց և իրեն հաճույքներից չզրկեց, բայց տեսավ, որ դրանք իր կյանքը հարատև իմաստով չեն լցնում։ Նա գրեց, թե ինչն է իրականում իմաստավորում մարդու կյանքը. «Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը» (Ժողովող 12։13)։ Ի՞նչ է մտնում Աստծու պատվիրանները պահելու մեջ։

Աստված ուզում է, որ մենք վայելենք կյանքը։ Սողոմոնը գրեց. «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր  հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա։ Ես տեսել եմ, որ դա էլ է ճշմարիտ Աստծու ձեռքից» (Ժողովող 2։24

Աստված նաև ուզում է, որ սիրենք և հոգ տանենք մեր ընտանիքին։ Ուշադրություն դարձրու հետևյալ պարզ ու գործնական առաջնորդությանը, որ տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի.

  • «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփեսացիներ 5։28
  • «Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33
  • «Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6։1

Կիրառելով աստվածաշնչյան այս սկզբունքները՝ որոշ չափով երջանկություն և ուրախություն կգտնենք։ Բայց ամենակարևորն այն է, որ հնարավորինս մոտիկից ճանաչենք մեր Արարչին և նրա ընկերը դառնանք։ Աստվածաշունչը նույնիսկ հրավիրում է մեզ մոտենալ Աստծուն և խոստանում է, որ նա էլ մեզ կմոտենա (Հակոբոս 4։8)։ Եթե ընդունես այս հրավերը, կյանքդ իրական իմաստով կլցնես։

Ռոզալինդը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, գտել է կյանքի իմաստը։ 10-րդ էջում կարող ես կարդալ, թե ինչպես նա գտավ իր հարցի պատասխանը։

 

Իմացիր ավելին

Ապրիր Աստծուն հաճելի կյանքով

Իրականում հնարավոր է ապրել Եհովային հաճելի կյանքով։ Դու կարող ես դառնալ նրա ընկերը։