Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Ինչո՞ւ է կոռուպցիան շարունակում գոյություն ունենալ

Ինչո՞ւ է կոռուպցիան շարունակում գոյություն ունենալ

«Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (ԺՈՂՈՎՈՂ 8։9

ԱՅՍ խոսքերը մարդկային կառավարությունների ճիշտ նկարագիրն են։ Պատմության ընթացքում դրանք անասելի ցավ ու տառապանք են պատճառել։ Բոլոր դարերում նույնիսկ լավ միտումներ ունեցող մարդիկ, ովքեր փորձել են արդար հասարակություն ստեղծել, ձախողման են ենթարկվել ագահության ու կոռուպցիայի պատճառով։ Ինչո՞ւ է կոռուպցիան շարունակում գոյություն ունենալ։ Կա երեք հիմնապատճառ։

1. Մեղքի ազդեցությունը

Աստվածաշունչը հստակ նշում է, որ «բոլորն էլ մեղքի տակ են» (Հռոմեացիներ 3։9)։ Անբուժելի հիվանդության նման՝ այն «բնակվում է» մեր մեջ։ Հազարավոր տարիներ մեղքը «թագավորում» է մարդկության վրա։ Նրա «օրենքը» շարունակաբար գործում է մեր ներսում։ Մեղավոր հակումները շատերին դրդում են իրենց սեփական շահը փնտրելու և իրենց կյանքը կենտրոնացնելու ուրիշի հաշվին նյութական ունեցվածք կամ իշխանություն ստանալու վրա (Հռոմեացիներ 5։21; 7։17, 20, 23, 25

 2. Աշխարհի ազդեցությունը

Այսօրվա աշխարհը ողողված է ագահությամբ ու եսասիրությամբ։ Եվ ոմանց համար դժվար է այս աշխարհի հոսանքին հակառակ գնալ։ Եսասիրությամբ համակված՝ մարդիկ դառնում են իշխանատենչ։ Նրանք ձգտում են ավելի շատ փող և ունեցվածք ձեռք բերել, քան իրականում իրենց պետք է։ Ցավալի է, որ այդ մարդիկ պատրաստ են անազնիվ քայլերի դիմելու, միայն թե հասնեն իրենց ուզածին։ Այդ ցանկությանը դիմադրելու փոխարեն՝ նրանք «չարիք անելու համար բազմությանն» են հետևում (Ելք 23։2

3. Սատանայի ազդեցությունը

Սատանան, որն ըմբոստ ոգեղեն արարած է, «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9)։ Նրան հաճույք է պատճառում մարդկանց վարպետորեն խաբելը։ Հարմարավետ կյանքով ապրելու և ֆինանսապես ապահովված լինելու մարդու բնական ցանկությունը օգտագործելով՝ Սատանան խորամանկորեն դրդում է նրան խաբեության։

Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պարզապես խամաճիկներ ենք Սատանայի ձեռքերում և ստիպված ենք անել այն, ինչ նա է կամենում։ Պատասխանը կիմանանք հաջորդ հոդվածում։