Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հոկտեմբեր 2012

 Պատանի ընթերցողների համար

Զգուշացիր փառասիրությունից

Զգուշացիր փառասիրությունից

Ցուցումներ։ Այս առաջադրանքը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։

Գլխավոր կերպարները։ Դավիթ, Աբիսողոմ, Հովաբ

Ներկայացված դրվագը։ Աբիսողոմը փորձում է զավթել իր հոր գահը։

ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ 2 ՍԱՄՈՒԵԼ 14։25–33; 15։1–17; 18։9–17, 30–33

Նկարագրիր, թե ինչպիսին է Աբիսողոմը քո պատկերացմամբ (նորից կարդա՛ 2 Սամուել 14։25, 26

Ինչպիսի՞ն էր Աբիսողոմի վերաբերմունքը և ձայնի տոնը, երբ նա ուզում էր գրավել այն մարդկանց սրտերը, ովքեր թագավորի մոտ էին գալիս իրենց դատական գործով (նորից կարդա՛ 2 Սամուել 15։2–6

Ի՞նչ ես մտածում Աբիսողոմի մասին՝ 2 Սամուել 14։28–30 համարներում գրված դեպքը կարդալով։

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Ի՞նչ արեց Աբիսողոմը՝ գահը զավթելու համար (հուշում. կարդա՛ 2 Սամուել 13։28, 29։ Ամնոնը Դավթի ավագ որդին էր ու գահաժառանգը)։

Այն, թե ինչպես թաղվեց Աբիսողոմը, ի՞նչ էր ցույց տալիս նրա հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքի մասին (նորից կարդա՛ 2 Սամուել 18։17

Ի՞նչ ես կարծում, ի՞նչը նպաստեց, որ Աբիսողոմը փառատենչ դառնա (համեմատելու համար կարդա Դիոտրեփեսի մասին 3 Հովհաննես 9-րդ և 10-րդ համարներում)։

 Աբիսողոմի արարքները ի՞նչ ազդեցություն թողեցին Դավթի վրա (հուշում. կարդա՛ 3-րդ սաղմոսը։ Այս սաղմոսը Դավիթը գրել է Աբիսողոմի ապստամբության ժամանակ)։

ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ...

ինչ վտանգ կա փառասիրության մեջ։

ինչ ցավ կարող են պատճառել անհատի արարքները ուրիշներին, այդ թվում նաև իր ծնողներին։

ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Ի՞նչը կարող է քեզ փառասիրության ծուղակը գցել։

Ինչպե՞ս կարող ես խուսափել հպարտություն դրսևորելուց։

ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ Է ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

Առաջարկություն։ Պատկերացրու՝ այս պատմությունը այլ կերպ է ավարտվում։ Ի՞նչ կպատահեր, եթե Աբիսողոմը փառասիրության փոխարեն համեստություն դրսևորեր (Առակներ 18։12