Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

 Սովորենք Աստծու Խոսքից

Ի՞նչ է լինելու Դատաստանի օրը?

Ի՞նչ է լինելու Դատաստանի օրը?

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

 1. Ի՞նչ է Դատաստանի օրը։

Ինչպես պատկերված է աջ կողմի նկարում, շատերը մտածում են, որ Դատաստանի օրը միլիարդավոր մարդկանց հոգիներ պետք է բերվեն Աստծու գահի առաջ, որպեսզի դատվեն իրենց գործերի համար։ Ոմանք պետք է վարձատրվեն երկնային կյանքով, մյուսներն էլ տանջվեն դժոխքում։ Սակայն Աստվածաշնչում գրված է, որ Դատաստանի օրվա նպատակը երկրի երեսից անարդարությունը վերացնելն է (Սաղմոս 96։13)։ Աստված Հիսուսին Դատավոր է նշանակել, որպեսզի նա մարդկանց համար վերականգնի արդարությունը (կարդա՛ Եսայիա 11։1–5; Գործեր 17։31

 2. Ինչպե՞ս է Դատաստանի օրը վերականգնելու արդարությունը։

Երբ առաջին մարդը՝ Ադամը, գիտակցաբար մեղք գործեց Աստծու դեմ, նա իր բոլոր սերունդներին մեղքի, տառապանքի ու մահվան գերին դարձրեց (Հռոմեացիներ 5։12)։ Այս անարդարությունը շտկելու նպատակով Հիսուսը կյանքի կբերի՝ հարություն կտա միլիարդավոր մահացած մարդկանց։ Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը հայտնում է, որ դա տեղի կունենա Հիսուս Քրիստոսի հազարամյա իշխանության ընթացքում (կարդա՛ Հայտնություն 20։4, 11, 12

Հարություն առած մարդիկ դատվելու են ոչ թե անցյալում կատարած գործերի հիման վրա, այլ այն գործերի, որ կանեն ապագայում, երբ բացահայտվեն «գրքերի գրվածքները», որոնց մասին խոսվում է Հայտնություն 20-րդ գլխում (Հռոմեացիներ 6։7)։ Եվ ինչպես նշեց Պողոս առաքյալը, հարություն են առնելու «թե՛ արդարները և թե՛ անարդարները»։ Նրանք հնարավորություն կունենան սովորելու Աստծու մասին (կարդա՛ Գործեր 24։15

 3. Ի՞նչ է իրագործելու Դատաստանի օրը։

Ովքեր մահացել են և երբեք չեն ճանաչել Եհովա Աստծուն, հնարավորություն կունենան փոխվելու և լավ գործեր անելու։ Եթե նրանք լավ գործեր անեն, նրանց հարությունը կլինի «կյանքի հարություն»։ Սակայն ոմանք չեն ցանկանա սովորել Եհովայի ճանապարհները։ Նրանց հարությունը կլինի «դատաստանի հարություն» (կարդա՛ Հովհաննես 5։28, 29; Եսայիա 26։10; 65։20

Հազար տարի տևող Դատաստանի օրվա վերջում Եհովան հնազանդ մարդկանց համար կվերականգնի այն կատարյալ վիճակը, որ Ադամն ու Եվան ունեցել են սկզբում (1 Կորնթացիներ 15։24–28)։ Ի՜նչ հրաշալի հեռանկար բոլոր հնազանդ մարդկության համար։ Իսկ վերջնական փորձության ժամանակ Աստված Բանսարկու Սատանային բաց կթողնի անդունդից, որում նա հազար տարի փակված է լինելու։ Սատանան կրկին կփորձի մարդկանց հեռացնել Եհովայից, բայց նրանք, ովքեր չեն հնազանդվի նրան, կվայելեն կյանքը երկրի վրա հավիտյան (կարդա՛ Եսայիա 25։8; Հայտնություն 20։1, 7–9

 4. Ուրիշ ի՞նչ դատաստանի օրվա մասին է խոսում Աստվածաշունչը։

Աստվածաշնչում օգտագործվում է նաև «դատաստանի օր» արտահայտությունը՝ մատնանշելով այն իրադարձությունը, որը վերջ է դնելու ներկայիս չար համակարգին։ Այդ օրը հանկարծակի է վրա հասնելու, ինչպես որ Նոյի օրերի Ջրհեղեղը, որը քշեց-տարավ ողջ անհնազանդ սերնդին։ Ուրախալի է, որ «ամբարիշտ մարդկանց» մոտալուտ կործանումը ճանապարհ է հարթելու երկրի վրա ապրող նոր հասարակության համար, որտեղ «արդարություն է բնակվելու» (կարդա՛ 2 Պետրոս 3։6, 7, 13

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է Դատաստանի օրը

Իմացիր, թե ինչպես է Դատաստանի օրը օրհնություններ բերելու բոլոր հավատարիմ մարդկանց։