Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011

Աղետից առաջ և հետո

Աղետից առաջ և հետո

Ինչպես տեսանք, աղետները հաճախացել ու ավելի կործանարար են դարձել։ Ի՞նչ կարող եք անել աղետից խուսափելու կամ հնարավորինս քիչ տուժելու համար։

Ապրեք այնտեղ, որտեղ աղետի վտանգը քիչ է։

«Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»,— ասում է Աստվածաշունչը (Առակներ 22։3)։ Սա իմաստուն խոսք է։ Եթե նախազգուշացում եք ստանում հրաբխի ժայթքման, ջրհեղեղի, փոթորկի կամ թայֆունի մասին, խելամիտ կլինի հեռանալ վտանգավոր գոտուց ու գնալ ապահով վայր. կյանքն ավելի թանկ է, քան տունը կամ ունեցվածքը։

Ոմանք գուցե հնարավորություն ունեն բնակվելու ոչ ռիսկային գոտիներում։ Մի հեղինակավոր աղբյուրում նշվում է. «Աղետի վտանգը, աշխարհագրական տեսանկյունից, տեղայնացված է։ Ռիսկերի մեծ մասը կենտրոնացած է երկրագնդի փոքր հատվածում, և ապագա մեծամասշտաբ աղետները տեղի են ունենալու հենց այդտեղ»։ Այսպիսին է իրողությունը, օրինակ, ցածրադիր ափամերձ տարածքներում կամ երկրագնդի այն հատվածներում, որտեղ երկրակեղևի խզվածքներ կան։ Եթե հնարավորություն ունեք բնակվելու անվտանգ տարածքում կամ տեղափոխվելու ապահով վայր, ապա, այդպես անելով, մեծապես կնվազեցնեք աղետի ենթարկվելու հավանականությունը։

Ունեցեք գործողությունների պլան։

Այդուհանդերձ գուցե անսպասելիորեն աղետի ենթարկվեք՝ չնայած ձեռնարկված բոլոր նախազգուշական միջոցներին։ Աղետի բերած դժվարությունները ավելի հեշտությամբ կհաղթահարեք, եթե նախքան աղետը գործողությունների պլան կազմեք։ Սա ներդաշնակ է Առակներ 22։3-ին։ Հարկավոր է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որը աղետի դեպքում կարող եք անմիջապես վերցնել և հեռանալ։ Մի աշխատությունում (1-2-3 of Disaster Education) խորհուրդ է տրվում պայուսակում դնել հետևյալը. առաջին բուժօգնության պարագաներ, ջուր, չփչացող սնունդ և կարևոր փաստաթղթեր։ Իմաստուն կլինի նաև ընտանիքի անդամների հետ քննել, թե ինչ աղետներ կարող են պատահել ձեր տարածքում և ինչ կարող եք անել յուրաքանչյուր դեպքում։

Հարկավոր է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որը աղետի դեպքում կարող եք անմիջապես վերցնել և հեռանալ

Պահպանեք մտերիմ փոխհարաբերություններ Աստծու հետ։

Սա կարող է օգնել ձեզ ցանկացած իրավիճակում։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «գթության Հայր է և ամենայն մխիթարության Աստված, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» և «մխիթարում է վհատվածներին» 2 Կորնթացիներ 1։3, 4; 7։6

Այո՛, Աստված լիովին տեղյակ է, թե ինչ հանգամանքներում են գտնվում այն մարդիկ, ովքեր հավատ են ընծայում իրեն։ Աստված սեր է և ամենատարբեր կերպերով թև ու թիկունք է կանգնում  այդպիսի մարդկանց (1 Հովհաննես 4։8)։ Մենք կարող ենք աղոթել ոչ թե հրաշքի, այլ Աստծու հզոր սուրբ ոգին ստանալու համար, որը կարող է օգնել ցանկացած իրավիճակում։ Սուրբ ոգին կարող է մեր միտքը բերել մխիթարական հատվածներ Աստվածաշնչից։ Աստծու հավատարիմ ծառաները կարող են զգալ այն, ինչ զգաց հին Իսրայելի թագավոր Դավիթը։ Նա ասաց. «Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը և քո ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։4

Մենք կարող ենք աղոթել ոչ թե հրաշքի, այլ Աստծու հզոր սուրբ ոգին ստանալու համար, որը կարող է օգնել ցանկացած իրավիճակում

Քրիստոնյաները իրար օգնում են։

Առաջին դարում Ագաբոս անունով մի քրիստոնյա մարգարե ասաց, որ «մեծ սով է լինելու ամբողջ երկրի վրա, որն էլ, փաստորեն, եղավ Կլավդիոսի օրերում»։ Սովից տուժեցին Հիսուսի՝ Հրեաստանում ապրող բազմաթիվ աշակերտներ։ Ինչպե՞ս արձագանքեցին այլ վայրերում ապրող աշակերտները՝ լսելով, որ իրենց հավատակիցները ծանր կացության մեջ են։ Կարդում ենք. «Աշակերտները որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործեր 11։28, 29)։ Նրանք սիրով օգնության ձեռք մեկնեցին։

«Ես ինձ սիրված և պաշտպանված զգացի»

Այսօր էլ, երբ աղետներ են լինում, Աստծու ծառաները նույն ձևով են արձագանքում։ Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ օգնում են իրար։ Օրինակ՝ երբ 2010թ. փետրվարի 27-ին Չիլիում ուժեղ երկրաշարժ եղավ, Եհովայի վկաները անմիջապես քայլեր ձեռնարկեցին տուժածներին օգնելու համար։ Կարլան, որի տունը ցունամին քշել տարել էր, պատմում է. «Անչափ մխիթարական ու քաջալերական էր տեսնել, որ հենց հաջորդ օրը [մեր հավատակից Վկաները] տարբեր վայրերից եկան մեզ օգնելու։ Վստահ եմ, որ Եհովան մեզ մխիթարեց այդ կամավորների բարի գործերով։ Ես ինձ սիրված և պաշտպանված զգացի»։ Նրա պապը, որը Եհովայի վկա չէ, տեսնում էր Վկաների ցուցաբերած աջակցությունը։ Նա ասաց. «Սա լրիվ տարբերվում է այն բանից, ինչ տարիներ շարունակ տեսել եմ մեր եկեղեցում»։ Այս ամենն այնպես էր տպավորել նրան, որ նա Վկաներին խնդրեց իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։

Ծանր իրավիճակներում դուք երբեք մենակ չեք մնա, եթե ընկերակցեք Աստծուն սիրող մարդկանց հետ։ Սակայն կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ այլևս աղետներ չեն լինի։ Եկեք տեսնեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։