Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2011

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Ինչու էին Այծեմնիկին սիրում

Ինչու էին Այծեմնիկին սիրում

ԲՈԼՈՐՍ էլ ուզում ենք սիրված լինել։ Իսկ դու ուզո՞ւմ ես, որ քեզ սիրեն։~  * Աստվածաշունչը պատմում է Այծեմնիկ անունով մի կնոջ մասին, որին շատ էին սիրում։

Այծեմնիկն ապրում էր Հոպպե քաղաքում, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին։ Հոպպեն Երուսաղեմից հեռու էր 56 կիլոմետր։ Այծեմնիկը Հիսուսի աշակերտներից էր։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ էին Այծեմնիկին այդքան շատ սիրում։~ Աստվածաշունչն ասում է, որ նա բարի գործեր էր անում և նվերներ էր տալիս մարդկանց։ Ըստ ամենայնի, նա գեղեցիկ շորեր էր կարում այրիների համար։ Այրին այն կինն է, որի ամուսինը մահացել է։ Հիսուսի նման՝ Այծեմնիկը շատերի հետ խոսում էր ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին։

Գիտե՞ս՝ ինչ վատ բան պատահեց Այծեմնիկին։~ Նա ծանր հիվանդացավ ու մահացավ։  Նրա բոլոր ընկերները անչափ վշտացան։ Ուստի երկու հոգու ուղարկեցին Պետրոսին կանչելու, որը Հոպպեից 16 կիլոմետր հեռու գտնվող մի քաղաքում էր։ Նրանք խնդրեցին Պետրոսին շտապ գալ Հոպպե։ Երբ Պետրոսը եկավ, բարձրացավ այն սենյակ, որտեղ Այծեմնիկն էր։ Բոլոր կանայք լաց էին լինում։ Նրանք ցույց էին տալիս այն շորերը, որ Այծեմնիկը կարել էր իրենց համար։

Հետո Պետրոսը բոլորին ասաց, որ դուրս գան սենյակից։ Նա և մյուս առաքյալները անցյալում հրաշքներ գործել էին, բայց նրանցից և ոչ մեկը չէր կենդանացրել մահացած մարդու։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր անելու Պետրոսը։~ 

Նա ծնկի եկավ մահացած Այծեմնիկի կողքին և աղոթեց Եհովային։ Ապա նրան ասաց, որ վեր կենա։ Եվ Այծեմնիկը վե՛ր կացավ։ Պետրոսն իր ձեռքը մեկնեց նրան և օգնեց, որ կանգնի։ Այնուհետև կանչեց այրիներին և այլ մարդկանց, որ տեսնեն նրան։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ երջանիկ էին բոլորը։~ 

Այժմ մտածենք, թե ինչ կարող ես սովորել Այծեմնիկի պատմությունից։ Օրինակ՝ եթե օգնես մարդկանց, ապա շատերը կսիրեն քեզ։ Բայց ավելի կարևոր է այն, որ քեզ կհիշի ու կսիրի Աստված։ Նա երբեք չի մոռանա այն բարի գործերը, որ կանես ուրիշների համար։ Աստված քեզ կվարձատրի հավիտենական կյանքով, որը կվայելես արդար նոր աշխարհում, որտեղ բոլորը երջանիկ կլինեն։

Կարդա քո Աստվածաշնչում

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։