Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2011

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Երբևէ ունեցե՞լ ես միայնության ու վախի զգացում

Երբևէ ունեցե՞լ ես միայնության ու վախի զգացում

ԱՅՍՕՐ շատերը իրենց միայնակ են զգում. նրանք կարծում են, որ ոչ ոք հոգ չի տանում իրենց մասին։ Հաճախ այսպիսի զգացումներ ունեն տարեցները։ Սակայն բազմաթիվ երեխաներ, նույնիսկ Աստծուն ծառայողներից շատերը նույնպես միայնության ու վախի զգացում են ունենում։ Գիտե՞ս՝ ինչու։~  *

Դրա համար բազում պատճառներ կարող են լինել։ Եկեք խոսենք մի մարդու մասին, որն ապրել է հին ժամանակներում՝ Հիսուսի ծնունդից հազարավոր տարիներ առաջ։ Նրա անունը Եղիա էր։ Նա ապրում էր այն օրերում, երբ Իսրայել ազգը չէր ծառայում ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Շատերը սկսել էին երկրպագել կեղծ աստված Բահաղին։ Մի առիթով Եղիան ասաց. «Միայն ես եմ մնացել»։ Բայց ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Եղիան միակ անձնավորությունն էր, որը շարունակում էր ծառայել Եհովային։~ 

Իսրայելում դեռ կային մարդիկ, ովքեր երկրպագում էին ճշմարիտ Աստծուն, չնայած որ Եղիան այդ մասին չգիտեր։ Պարզապես նրանք բոլորը թաքնվել էին, քանի որ վախեցած էին։ Գիտե՞ս՝ ինչու։~ 

Իսրայելի թագավոր Աքաաբը չէր ծառայում Եհովային. նա երկրպագում էր Բահաղին՝ իր կին Հեզաբելի կեղծ աստծուն։ Ուստի իր կնոջ հետ միասին նա փորձում էր գտնել այն մարդկանց, ովքեր ծառայում են Եհովային, ու սպանել նրանց։ Թագավորին ու թագուհուն հատկապես հետաքրքրում էր Եղիան։ Ահա թե ինչու մարգարեն փախուստի դիմեց։ Նա գնաց մոտ 483 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի անապատ, որը Քորեբի մոտ էր։ Աստվածաշնչում այն  կոչվում է նաև Սինա։ Այստեղ հազարավոր տարիներ առաջ Եհովան իր ժողովրդին տվել էր Տասը պատվիրանները և Օրենքի մնացած մասը։ Աստծու այս հավատարիմ ծառան թաքնվեց Քորեբի քարայրներից մեկում։ Ի՞նչ ես կարծում, Եղիան վախեցե՞լ էր։~ 

Աստվածաշունչը հայտնում է, որ մինչ այդ Եհովան Եղիայի միջոցով մեծ հրաշքներ էր իրագործել։ Օրինակ՝ Աստված մի անգամ պատասխանեց նրա աղոթքին՝ երկնքից կրակ ուղարկելով, որպեսզի այն «խժռի» զոհը։ Այդպիսով՝ Եհովան փաստեց, որ ինքն է ճշմարիտ Աստվածը և ոչ թե Բահաղը։ Այժմ, երբ Եղիան գտնվում էր քարայրում, Եհովան խոսեց նրա հետ։

«Ի՞նչ ես անում այստեղ»,— հարցրեց Եհովան։ Հենց այդ պահին էր, երբ Եղիան ասաց, որ միայն ինքն է մնացել նրա երկրպագուներից։ Եհովան նրբանկատորեն ուղղեց նրան՝ ասելով, որ դեռ իրեն ծառայող յոթ հազար մարդ ունի։ Ուստի Եհովան պատվիրեց Եղիային վերադառնալ՝ բացատրելով, որ մարգարեն շատ գործ ունի անելու։

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող ենք սովորել Եղիայի օրինակից։~ Նույնիսկ նրանք, ովքեր ծառայում են Եհովային, կարող են ժամանակ առ ժամանակ վախով համակվել։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը՝ երիտասարդ թե տարեց, պետք է հիշի, որ շատ կարևոր է Եհովային դիմել աղոթքով։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին»։

Մեկ ուրիշ դաս էլ ենք սովորում. աշխարհի բոլոր ծայրերում ունենք եղբայրներ ու քույրեր, ովքեր սիրում են թե՛ Եհովային, թե՛ մեզ։ Աստվածաշունչն ասում է. «Նույնանման չարչարանքներ նաև [մեր] ողջ եղբայրությունն է կրում աշխարհում»։ Մի՞թե ուրախությամբ չես լցվում, երբ գիտակցում ես, որ մենակ չես։~ 

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։