Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2011

 Մեր ընթերցողները հարցնում են

Եհովայի վկաները դիմո՞ւմ են բժշկական օգնության

Եհովայի վկաները դիմո՞ւմ են բժշկական օգնության

Հիսուսն ասաց, որ «ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12)։ Փաստորեն, նա նկատի ուներ այն, որ Աստվածաշունչը չի արգելում մարդկանց դիմել բժշկի։ Ուստի Եհովայի վկաները օգտագործում են դեղեր և ընդունում են բժշկական օգնություն։ Նրանք ցանկանում են պահպանել իրենց առողջությունն ու երկարացնել կյանքը։ Իրականում, առաջին դարի քրիստոնյա Ղուկասի նման՝ այսօր որոշ Եհովայի վկաներ բժիշկներ են (Կողոսացիներ 4։14

Սակայն Եհովայի վկաները չեն ընդունում բուժման այնպիսի ձևեր, որոնք հակասում են աստվածաշնչյան սկզբունքներին։ Օրինակ՝ նրանք արյուն չեն ներարկում, քանի որ Աստվածաշունչը արգելում է արյուն գործածել (Ծննդոց 9։4; Ղևտական 17։1–14; Գործեր 15։28, 29)։ Աստծու Խոսքը նաև արգելում է բուժման այնպիսի ձևեր կամ պրոցեդուրաներ, որոնք «մոգական ուժերի»՝ ոգեհարցության օգնությամբ են արվում (Եսայիա 1։13; Գաղատացիներ 5։19–21

Շատ բուժաշխատողներ առաջարկում են բուժման այնպիսի ձևեր, որոնք չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Բուժման այդպիսի ձևերը, որոնք ընդունում են բազմաթիվ Վկաներ, հաճախ ավելի որակյալ են, քան այն ձևերը, որոնք հակասում են Աստծու չափանիշներին։

Ինչ խոսք, շատ կարծիքներ կան բուժման տարբեր մեթոդների վերաբերյալ։ Ինչը օգնում է մեկին, թերևս կարող է չօգնել մյուսին։ Ուստի այն անհատները, ովքեր փնտրում են ճիշտ ախտորոշում և բուժում, գուցե ցանկանան իմանալ մեկ ուրիշ բժշկի կարծիքը (Առակներ 14։15

Ոչ բոլոր Վկաներն են բուժման միևնույն մեթոդը ընտրում։ Եթե աստվածաշնչյան ոչ մի օրենք չի խախտվում, Աստծու Խոսքը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր քրիստոնյա իր խղճով առաջնորդվի (Հռոմեացիներ 14։2–4)։ Ուստի յուրաքանչյուր անհատ պետք է ուշադրությամբ ուսումնասիրի ցանկացած առաջարկված բուժում և հավաստիանա, որ այն չի հակասում Աստվածաշնչով մարզված իր խղճին (Գաղատացիներ 6։5; Եբրայեցիներ 5։14

Ամեն մի որոշում կայացնելիս Վկան կարող է հիշել հետևյալ օրինակը. վարորդը մոտենում է ճանապարհի մի այնպիսի հատվածի, որտեղ երթևեկությունը ծանրաբեռնված է։ Եթե նա պարզապես հետևի իր առջևից գնացող մեքենաներին և արագացնի ընթացքը, ապա հետևանքները լուրջ կլինեն։ Խոհեմ վարորդը կդանդաղեցնի իր ընթացքը և կկողմնորոշվի, թե ինչպես շարունակի ճանապարհը։ Նմանապես, Վկաները բուժման հետ կապված հապճեպ որոշումներ չեն կայացնում և ոչ էլ կուրորեն առաջնորդվում են ընդունված կարծիքներով։ Փոխարենը՝ նրանք ծանրութեթև են անում իրենց ունեցած տարբերակները և մինչ որոշում կայացնելը քննում են աստվածաշնչյան սկզբունքները։

Անշուշտ, Եհովայի վկաները բարձր են գնահատում բժիշկների տքնաջան աշխատանքն ու նվիրվածությունը։ Նրանք նաև շնորհակալ են նրանց տված որակյալ բուժման համար։

 

Իմացիր ավելին

Պացիենտները հրաժարվում են արյունից. բժշկությունը գտել է լուծումը

Ի՞նչ պետք է իմանաս, բուժմեթոդների մասին, նախքան բուժօգնություն ստանալու հետ կապված որոշում կայացնելը։