Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2010

Աղոթք։ Օգնո՞ւմ է այն

Աղոթք։ Օգնո՞ւմ է այն

ԿԱՐՈ՞Ղ է աղոթքը օգնել մեզ։ Աստվածաշունչն ասում է՝ այո՛։ Աստծու հավատարիմ ծառաների աղոթքները իսկապես օգնում են իրենց (Ղուկաս 22։40; Հակոբոս 5։13)։ Իրականում, աղոթքը անսահման օգուտներ է բերում մեզ թե՛ հոգևորապես, թե՛ զգացապես, թե՛ նույնիսկ ֆիզիկապես։ Իսկ ինչպե՞ս։

Պատկերացրու՝ երեխադ նվեր է ստանում։ Կսովորեցնե՞ս նրան միայն երախտագիտության զգացում ունենալ, թե՞ կսովորեցնես նաև արտահայտել երախտագիտությունը։ Երբ զգացմունքները բառերի ենք վերածում, կենտրոնանում ենք դրանց վրա և ավելի շատ ենք լցվում գնահատանքով։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ դա այդպես է, երբ Աստծու հետ ենք խոսում։ Անշո՛ւշտ։ Քննենք մի քանի օրինակ։

Շնորհակալական աղոթքներ։ Երբ շնորհակալություն ենք հայտնում մեր Հորը այն լավ բաների համար, որ տեղի են ունենում մեր կյանքում, մենք կենտրոնանում ենք օրհնությունների վրա։ Արդյունքում ավելի երախտագետ ենք դառնում, ավելի երջանիկ ենք լինում և դրական տրամադրվածություն ենք ունենում (Փիլիպպեցիներ 4։6

Օրինակ՝ Հիսուսը հայտնեց իր երախտագիտությունը այն բանի համար, որ իր Հայրը լսում և արձագանքում է իր աղոթքներին (Հովհաննես 11։41

Աղոթքներ՝ ներում խնդրելու համար։ Երբ խնդրում ենք, որ Աստված ների մեզ, մարզում ենք մեր խիղճը, խորապես զղջում ենք և ավելի շատ ենք գիտակցում մեղքի լրջությունը։ Մենք նաև թեթևություն ենք զգում, ասես ազատվում ենք մեղավորության ծանր զգացումից։

Օրինակ՝ Դավիթն աղոթեց ու արտահայտեց իր զղջումն ու ցավը (Սաղմոս 51

Աղոթքներ՝ առաջնորդություն և իմաստություն ստանալու համար։ Երբ խնդրում ենք Եհովային, որ ճիշտ որոշումներ կայացնելու համար առաջնորդություն և իմաստություն տա, դա օգնում է, որ խոնարհ լինենք։ Ինչպես նաև հիշեցնում է մեր սահմանափակ հնարավորությունների մասին և օգնում վստահելու մեր երկնային Հորը (Առակներ 3։5, 6

Օրինակ՝ Սողոմոնը խոնարհաբար առաջնորդություն և իմաստություն խնդրեց Իսրայելի վրա իշխելու համար (1 Թագավորներ 3։5–12

Աղոթքներ նեղությունների ժամանակ։ Եթե էմոցիոնալ ծանր վիճակում մեր սիրտը թափենք Աստծու առաջ, կհանգստանանք ու կապավինենք նրան և ոչ թե մեզ (Սաղմոս 62։8

Օրինակ՝ Ասա թագավորը աղոթեց, երբ զորեղ թշնամին դուրս եկավ իր դեմ (2 Տարեգրություն 14։11

Աղոթքներ՝ ուրիշների բարօրության համար։ Այսպիսի աղոթքները օգնում են մեզ հաղթահարելու եսասիրությունը և ավելի շատ կարեկցանք ու գթասրտություն դրսևորելու։

Օրինակ՝ Հիսուսն աղոթեց իր հետևորդների համար (Հովհաննես 17։9–17

Փառաբանական աղոթքներ։ Երբ փառաբանում ենք Եհովային իր հրաշալի գործերի ու հատկությունների համար, մեր հարգանքն ու գնահատանքը մեծանում է։ Այսպիսի աղոթքները կարող են նաև օգնել մոտենալու մեր Աստծուն և Հորը։

Օրինակ՝ Դավիթը ջերմեռանդորեն փառաբանեց Աստծուն ստեղծագործության համար (Սաղմոս 8

Մեկ այլ օրհնություն, որը առնչվում է աղոթքին, «Աստծու խաղաղությունն է, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։7)։ Ինչ խոսք, հանգստություն գտնել այս անհանգիստ աշխարհում իրական օրհնություն է։ Այն նույնիսկ ֆիզիկական օգուտներ է բերում (Առակներ 14։30)։ Սակայն այս ամենը միայն մեր ջանքերո՞վ ենք վաստակում, թե՞ մի կարևոր բան էլ կա։

Աղոթքը շատ օգուտներ է բերում մեզ՝ ֆիզիկական, զգացական և ամենակարևորը, հոգևոր