Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2010

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Մարդիկ, ովքեր գրել են Հիսուսի մասին

Մարդիկ, ովքեր գրել են Հիսուսի մասին

ՀԻՍՈՒՍԻ մասին սիրո՞ւմ ես կարդալ։~ * Ոմանք զարմանում են, երբ իմանում են, որ Հիսուսը որևէ բան չի գրել իր մասին։ Սակայն ութ հոգի շատ բաներ են գրել նրա մասին։ Նրանք ապրել են Հիսուսի օրերում, այդ պատճառով էլ կարող են պատմել մեզ, թե ինչ է սովորեցրել նա։ Հիշո՞ւմ ես նրանց անունները։~ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, Պետրոս, Հակոբոս, Հուդա և Պողոս։ Ի՞նչ գիտես այս մարդկանց մասին։~

Ե՛կ սկզբում խոսենք նրանցից երեքի մասին, որոնք Հիսուսի 12 առաքյալներից էին։ Կարո՞ղ ես հիշել նրանց անունները։~ Պետրոս, Հովհաննես և Մատթեոս։ Պետրոսը երկու նամակ է գրել իր հավատակիցներին։ Նամակներում նա նշել է այնպիսի բաներ, որ Հիսուսը ասել կամ արել է։ Բացիր քո Աստվածաշունչը՝ 2 Պետրոս 1։16–18 համարները և կարդա։ Ուշադրություն դարձրու, որ Պետրոսը նկարագրում է այն դեպքը, երբ Եհովա Աստված երկնքից խոսեց Հիսուսի հետ, և ինքն անձամբ լսեց Եհովայի ձայնը (Մատթեոս 17։5

Իսկ Հովհաննես առաքյալը հինգ աստվածաշնչային գիրք է գրել՝ չորս Ավետարաններից մեկը, երեք նամակ, որոնք կոչվում են իր անունով։ Նա գրել է նաև «Հայտնություն» գիրքը։ Այդ գրքում առաքյալը արձանագրել է այն տեսիլքները, որ ստացել է Հիսուսից (Հայտնություն 1։1)։ Հիսուսի հետ վերջին ընթրիքի ժամանակ Հովհաննեսը նրա կողքին էր նստած։ Նա Հիսուսի կողքին էր նաև այն ժամանակ, երբ վերջինս մահացավ (Հովհաննես 13։23–26; 19։26)։ Երրորդ գրողը, որը դարձավ Հիսուսի առաքյալը, Մատթեոսն է։ Նա մաքսահավաք էր։

Մյուս երկու գրողները առանձնահատուկ ձևով էին ճանաչում Հիսուսին։ Նրանք Մարիամի ու Հովսեփի որդիներն էին՝ Հիսուսի փոքր եղբայրները (Մատթեոս 13։55)։ Քրիստոսի երկրային ծառայության ընթացքում նրանք չդարձան նրա աշակերտները։ Նրանք նույնիսկ մտածում էին, որ Հիսուսը խելքը կորցրել է իր ծառայության պատճառով (Մարկոս 3։21)։ Ովքե՞ր էին այդ մարդիկ։~ Մեկը Հակոբոսն էր։ Նա գրել է Աստվածաշնչի ներշնչյալ գրքերից մեկը, որ իր անունն է կրում։ Մյուսը Հուդան էր։ Նա գրել է «Հուդա» գիրքը (Հուդա 1

Հիսուսի կյանքի մասին գրել է նաև Մարկոսը։ Նրա մայրը՝ Մարիամը, մեծ տուն է ունեցել Երուսաղեմում, որտեղ առաջին դարի քրիստոնյաները, այդ թվում նաև Պետրոսը հավաքվում էին ու աղոթք էին անում (Գործեր 12։11, 12)։ Այն ժամանակ, երբ Հիսուսը առաքյալների հետ վերջին անգամ նշեց Պասեքը և ուղևորվեց դեպի Գեթսեմանի պարտեզ, Մարկոսը հավանաբար հետևում էր նրանց։ Հետո Հիսուսին ձերբակալեցին։ Զինվորները փորձեցին բռնել նաև Մարկոսին, սակայն նա թողեց իր հագուստը ու մերկ փախավ (Մարկոս 14։51, 52

Իսկ մյուս գրողը՝ Ղուկասը, մասնագիտությամբ բժիշկ էր և ակներևաբար Հիսուսի աշակերտն է դարձել նրա մահից հետո։ Նա մանրամասնորեն ուսումնասիրել է Հիսուսի կյանքը և մի Ավետարան է գրել, որը ճշգրիտ տեղեկություններ է պարունակում Աստծու Որդու մասին։ Հետագայում Ղուկասը դարձավ Պողոս առաքյալի ուղեկիցը։  Այդ ժամանակ նա գրեց «Գործեր» գիրքը (Ղուկաս 1։1–3; Գործեր 1։1

Պողոսը ութերորդն է, որ գրել է Հիսուսի մասին։ Նա եղել է Օրենքի ուսուցիչ Գամաղիելի աշակերտը։ Բացի այդ, նա կրթվել է փարիսեցիների կողմից։ Այդ ժամանակ նրա անունը Սողոս էր։ Նա ատելությամբ էր լցված Հիսուսի աշակերտների հանդեպ և քայլեր էր ձեռնարկում նրանց սպանելու համար (Գործեր 7։58–8։3; 22։1–5; 26։4, 5)։ Գիտե՞ս, թե ինչպես է Պողոսը ընդունել Հիսուսի մասին ճշմարտությունը։~

Նա ուղևորվում էր դեպի Դամասկոս, որպեսզի ձերբակալեր Հիսուսի աշակերտներին։ Ճանապարհին հանկարծ երկնքից մի լույս է փայլատակում նրա շուրջը, ու նա կուրանում է։ Հետո մի ձայն է լսում, որ ասում է իրեն. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Երկնքից խոսողը Հիսուսն էր։ Նա պատվիրում է Պողոսին գնալ Դամասկոս։ Այնուհետև Հիսուսը Անանիա անունով աշակերտին առաջնորդում է, որ գնա ու խոսի Պողոսի հետ։ Այդպես Պողոսը դառնում է Հիսուսի աշակերտը (Գործեր 9։1–18)։ Պողոսը գրել է 14 գիրք՝ «Հռոմեացիներ» նամակից մինչև «Եբրայեցիներ» նամակը։

Սկսե՞լ ես արդեն կարդալ Հիսուսի մասին գրքերը։~ Եթե կարդալ չգիտես, դիմիր որևէ մեկի օգնությանը։ Քո կյանքի ամենալավ որոշումը կլինի այն, որ հենց պատանեկան տարիքից սովորես, թե ինչ է ասում Աստվածաշունչը Հիսուսի մասին։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։