Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Ապրիլ 2010

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Հիսուսը սովորեց հնազանդ լինել

Հիսուսը սովորեց հնազանդ լինել

ԵՐԲԵՄՆ քեզ համար դժվա՞ր է հնազանդ լինել։~ * Իրականում զարմանալի չէ, եթե այդպես ես մտածում։ Ժամանակ առ ժամանակ բոլորի համար էլ դժվար է հնազանդություն դրսևորել։ Գիտե՞ս, անգամ Հիսուսը պետք է սովորեր հնազանդ լինել։~

Գիտե՞ս, թե ում պետք է փոքրիկները հնազանդվեն։~ Այո՛, հայրիկին ու մայրիկին։ Աստվածաշունչն ասում է. «Հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով» (Եփեսացիներ 6։1)։ Իսկ ո՞վ էր Հիսուսի հայրը։~ Եհովա Աստված։ Նա մեր Հայրն էլ է (Մատթեոս 6։9, 10)։ Բայց եթե ասես, որ Հովսեփն ու Մարիամն էին Հիսուսի ծնողները, չես սխալվի։ Գիտե՞ս, թե ինչպես նրանք դարձան Հիսուսի ծնողները։~

Գաբրիել հրեշտակը ասաց Մարիամին, որ նա շուտով մայր է դառնալու, չնայած որ սեռական հարաբերություն չէր ունեցել ոչ մի տղամարդու հետ։ Մարիամի հղիությունը պարզապես հրաշք էր Եհովայի կողմից։ Գաբրիելը բացատրեց, թե ինչպես դա կլինի։ Նա ասաց Մարիամին. «Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ ծնվածը կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկաս 1։30–35

Աստված իր Որդու կյանքը երկնքից տեղափոխեց Մարիամի արգանդ։ Դրանից հետո նրա ներսում սկսեց կյանք զարգանալ, ինչպես որ մյուս բալիկներն են մեծանում իրենց մայրիկների ներսում։ Մոտ ինը ամիս հետո ծնվեց Հիսուսը։ Այդ ընթացքում Հովսեփը ամուսնացավ Մարիամի հետ, և շատերը կարծեցին, թե նա է Հիսուսի իսկական հայրը։ Իրականում Հովսեփը Հիսուսի խորթ հայրն է։ Հետևաբար կարող ենք ասել, որ Հիսուսը երկու հայր ուներ։

Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նա մի բան արեց, որը ցույց տվեց, թե որքան շատ է նա սիրում իր երկնային Հորը՝ Եհովային։ Հիսուսի ընտանիքը, սովորության համաձայն, Նազարեթից ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու համար։ Տուն վերադառնալիս Հովսեփն ու Մարիամը չէին նկատել, որ Հիսուսը իրենց հետ չէ։ Ինչպե՞ս էին նրանք մոռացել իրենց երեխային։~

Հովսեփն ու Մարիամը այդ ժամանակ արդեն ուրիշ երեխաներ էլ ունեին (Մատթեոս 13։55, 56)։ Հավանաբար նրանց հարազատները նույնպես իրենց հետ էին, օրինակ՝ Հակոբոսն ու Հովհաննեսը և նրանց ծնողները՝ Զեբեդեոսն ու Սաղոմեն, որը Մարիամի քույրն էր։ Մարիամը գուցե մտածել է, որ Հիսուսը իր բարեկամների հետ է (Մատթեոս 27։56; Մարկոս 15։40; Հովհաննես 19։25

Սակայն երբ Հովսեփն ու Մարիամը տեսնում են, որ Հիսուսը նրանց հետ էլ չէ, անմիջապես վերադառնում են Երուսաղեմ։ Մի քանի օր նրանք հուսահատ փնտրում են իրենց որդուն։ Ի վերջո, երրորդ օրը նրան գտնում են տաճարում։ Մարիամը հարցնում է. «Ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Ահա հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Իսկ Հիսուսը պատասխանում է. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։45–50

Քո կարծիքով՝ սխա՞լ է այդպես պատասխանել ծնողներին։~ Հովսեփն ու Մարիամը  գիտեին, որ նա սիրում է երկրպագել Աստծուն նրա տանը (Սաղմոս 122։1)։ Ուստի տրամաբանական էր մտածել, որ ծնողները առաջին հերթին նրան պետք է փնտրեին Աստծու տաճարում։ Հետագայում Մարիամը հասկացավ այս խոսքերի իմաստը և պահեց դրանք իր մտքում։

Իսկ ի՞նչ վերաբերմունք ուներ Հիսուսը իր ծնողների նկատմամբ։~ Աստվածաշունչն ասում է. «[Հիսուսը] գնաց նրանց հետ ու եկավ Նազարեթ և շարունակում էր ենթարկվել նրանց» (Ղուկաս 2։51, 52)։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից։~ Մենք նույնպես պետք է հնազանդ լինենք մեր ծնողներին։

Սակայն միշտ չէ, որ Հիսուսի համար հեշտ էր հնազանդ լինել, անգամ իր երկնային Հորը։

Մահանալուց առաջ նա աղաչեց Եհովային փոխել իր կամքը (Ղուկաս 22։42)։ Սակայն Որդին հնազանդվեց իր Հորը նույնիսկ այն ժամանակ, երբ այդպես վարվելը հեշտ չէր։ Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը «իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց» (Եբրայեցիներ 5։8)։ Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ենք մենք էլ ինչ–որ բան սովորել Հիսուսի օրինակից։~

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։