Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2009

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Երեմիան չդադարեց Եհովային ծառայելուց

Երեմիան չդադարեց Եհովային ծառայելուց

ԵՐԲԵՎԷ ընկճվե՞լ ես ու մտածել, որ չես կարող ծառայել Աստծուն~ *։ Շատերն են այդպես զգում։ Պատանի Երեմիան նույնպես նման իրավիճակում էր հայտնվել։ Սակայն նա թույլ չտվեց, որ ուրիշների խոսքերը և արարքները վհատեցնեն իրեն։ Եկ տեսնենք, թե ով էր Երեմիան, և ինչու էր նա հուսալքվել։

Նախքան Երեմիայի ծնվելը Աստված արդեն որոշել էր, որ նա մարգարե է դառնալու, որպեսզի մարդկանց զգուշացնի իրենց չար գործերի մասին։ Սակայն տարիներ անց Երեմիան Եհովային ասաց. «Ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։

Քո կարծիքով՝ Եհովան ի՞նչ պատասխանեց նրան։~ Մեղմորեն, բայցև հաստատակամորեն նա ասաց. «Մի՛ ասա, թե ես մանուկ եմ, ուր որ քեզ ուղարկեմ, գնա և ամեն ինչ, որ քեզ պատվիրեմ, խոսիր։ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ» (Երեմիա 1։4–8

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, հետագայում Երեմիան ընկճվեց։ Պատճառն այն էր, որ մարդիկ նրան ծաղրում էին Աստծուն ծառայելու համար։ «Ծաղր եմ դարձել ամեն օր, ամենքը ծիծաղում են ինձ վրա»,— ասաց նա։ Ուստի Երեմիան որոշեց այլևս չքարոզել նրանց։ Նա ասաց. «[Եհովային] չե՛մ հիշելու և չե՛մ խոսելու այլևս նրա անունով»։ Բայց արդյո՞ք նա այդպես էլ վարվեց։

«Սրտիս մեջ,— ասաց նա,— վառված կրակի պես դարձավ [Եհովայի խոսքը]՝ ոսկորներումս պահված, և ես հոգնեցի այն կրելուց» (Երեմիա 20։7–9)։ Թեև ժամանակ առ ժամանակ Երեմիան վախով էր լցվում, սակայն Եհովայի հանդեպ սերը թույլ չտվեց, որ դադարի Աստծուն ծառայելուց։ Այժմ տեսնենք, թե ինչպես Եհովան պաշտպանեց Երեմիային այն բանի համար, որ նա չթողեց իր ծառայությունը։

Եհովան պատվիրել էր Երեմիային զգուշացնել մարդկանց, որ Երուսաղեմը պիտի կործանվի, եթե նրանք հետ չդառնան իրենց վատ ճանապարհներից։ Երբ Երեմիան հայտնեց իսրայելացիներին այդ մասին, նրանք բարկացան ու ասացին. «Այս մարդը մահվա՛ն է արժանի»։ Սակայն Երեմիան  աղաչեց նրանց, որ «լսեն Տեր Աստծու ձայնին», այնուհետև ասաց. «Եթե ինձ սպանեք, դուք անմեղ արյուն կթափեք, որովհետև Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ»։ Կարո՞ղ ես ասել, թե ինչ եղավ հետո։~

Աստվածաշնչում գրված է. «Իշխանները և ժողովուրդը ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև մեր Տեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»»։ Փաստորեն, Եհովան պաշտպանեց Երեմիային, որովհետև նա չվախեցավ ու շարունակեց կատարել իրեն հանձնարարված գործը։ Իսկ հիմա եկ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Եհովայի մյուս մարգարեի՝ Ուրիայի հետ, որը այլ կերպ վարվեց։

«Ուրիան մարգարեանում էր Երեմիային բոլոր խոսքերի պես»,— գրված է Աստվածաշնչում։ Բայց գիտե՞ս, թե ինչ արեց Ուրիան, երբ Հովակիմ թագավորը բարկացավ նրա վրա։~ Նա վախեցավ, դադարեց Աստծու կամքը անելուց ու փախավ Եգիպտոս։ Թագավորը մարդիկ ուղարկեց նրա հետևից, որպեսզի գտնեն ու հետ բերեն նրան։ Գիտե՞ս, թե այդ չար թագավորը ինչ արեց, երբ Ուրիային բերեցին իր մոտ։~ Նա սրով սպանեց նրան (Երեմիա 26։ 8–24

Ինչո՞ւ Եհովան Երեմիային պաշտպանեց, իսկ Ուրիային՝ ոչ։~ Երեմիան էլ էր Ուրիայի պես վախեցել, բայց նա չդադարեց Եհովային ծառայելուց և չփախավ ուրիշ երկիր։ Ի՞նչ դաս կարող ենք սովորել Երեմիայի օրինակից։~ Երբեմն գուցե մեզ համար էլ դժվար լինի անել այն, ինչ Եհովան է ասում, սակայն պետք է միշտ վստահենք Եհովա Աստծուն ու հնազանդվենք նրան։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։