Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2009

Կեղծ ուսմունք 2. չարերի հոգիները տանջվում են դժոխքում

Կեղծ ուսմունք 2. չարերի հոգիները տանջվում են դժոխքում

Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։

Պատմաբան Ժորժ Մինուան իր՝ «Դժոխքի պատմությունը» գրքում նշում է. «Դժոխքի ուսմունքի ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունը հույն դասական փիլիսոփաներից թողել է Պլատոնը» (Histoire des enfers, էջ 50)։

Իսկ «Նոր բրիտանական հանրագիտարանում» գրված է. «Մ.թ. 2–րդ դարի կեսերին քրիստոնյաները, ովքեր որոշ չափով կրթվել էին հունական փիլիսոփայությամբ, ցանկացան իրենց հավատը արտահայտել փիլիսոփայական գաղափարների միջոցով .... Պլատոնականությունը նրանց համար ամենահարմար փիլիսոփայական ուղղությունն էր» (The New Encyclopædia Britannica, 1988, հատոր 25, էջ 890)։

Կաթոլիկ եկեղեցու ուսմունքների մասին մի գրքում ասվում է. «Եկեղեցին սովորեցնում է, որ գոյություն ունի հավիտենական դժոխք։ Մահից անմիջապես հետո այն մարդկանց հոգիները, որոնք մահվան արժանի մեղք են գործել, ընկնում են դժոխք՝ տառապելու անմար կրակների մեջ։ Իսկ ամենամեծ պատիժն այն է, որ դժոխքում նրանց հոգիները հավետ բաժանվում են Աստծուց (Catechism of the Catholic Church, 1994, էջ 270)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

«Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն .... գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [շեոլում], ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9։5, 10

Եբրայերեն շեոլ բառը, որը նշանակում է մահացածների բնակավայր, որոշ Աստվածաշնչերում թարգմանվել է «դժոխք»։ Սակայն ի՞նչ է մեզ հայտնում աստվածաշնչային վերոհիշյալ համարը մահացածների վիճակի մասին։ Արդյոք նրանք տառապո՞ւմ են շեոլում իրենց գործած մեղքերի համար։ Ո՛չ, քանի որ մահացածները «մի բան չ’գիտեն»։ Ահա թե ինչու հավատարիմ Հոբը, երբ տանջվում էր սարսափելի հիվանդության պատճառով, աղաչեց Աստծուն. «Երանի՜ թէ ինձ դժոխքումը [եբրայերեն շեոլում] ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր» (Յոբ 14։13)։ Ի՞նչ իմաստ կունենային Հոբի խոսքերը, եթե շեոլը հավիտենական տանջանքների վայր լիներ։ Աստվածաշնչում «դժոխք» բառը նշանակում է մարդկության ընդհանուր գերեզման, մի վայր, որտեղ մահացածները բացարձակապես անգործունյա են։

«Դժոխք» բառի այս բացատրությունը և՛ տրամաբանական է, և՛ համապատասխանում է Աստվածաշնչին։ Ինչպիսի սարսափելի մեղք էլ, որ գործած լինի մարդը, մի՞թե սիրո Աստվածը հավետ կտանջի նրան (1 Հովհաննես 4։8)։ Այժմ մեկ ուրիշ հարց է առաջանում. եթե կրակե դժոխքի ուսմունքը հորինված է, ապա կարո՞ղ ենք հավատալ, որ գոյություն ունի երկնային դրախտ։

Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Սաղմոս 146։3, 4; Գործեր 2։25–27; Հռոմեացիներ 6։7, 23

ՓԱՍՏ

Աստված մարդկանց չի տանջում դժոխքում

Իմացիր ավելին

Ի՞նչ է կրակի լիճը։ Արդյո՞ք դա նույն դժոխքն է կամ գեհենը

Հիսուսը ունի «դժոխքի բանալիները», իսկ ունի՞ նաև կրակի լճի բանալիները։