Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2009

Կեղծ ուսմունք 1. հոգին անմահ է

Կեղծ ուսմունք 1. հոգին անմահ է

Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։

«Նոր բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Վաղ քրիստոնյա փիլիսոփաները հունական փիլիսոփայությունից որդեգրեցին հոգու անմահության ուսմունքը։ Ըստ այս ուսմունքի՝ Աստված է ստեղծում հոգին և բեղմնավորման պահին դնում է մարմնի մեջ» (The New Encyclopædia Britannica, 1988, հատոր 11, էջ 25)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

«Իմացեք, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից ետ դարձնողը նրա հոգին կփրկի մահից» (Հակոբոս 5։20

Իսկ առաջին մարդու ստեղծագործության մասին Աստվածաշունչն ասում է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի [եբրայերեն նե՛ֆեշ] եղաւ» (Ծննդոց 2։7

Եբրայերեն նե՛ֆեշ բառը, որ թարգմանվել է «հոգի», նշանակում է «շնչող արարած»։ Երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն, նրա մեջ անմահ հոգի չդրեց, այլ կյանքի ուժ տվեց, որը պահպանվում է շնչառությամբ։ Ուստի Աստվածաշնչում «հոգի» բառը վերաբերում է ամբողջությամբ մարդ արարածին։ Իսկ երբ Աստծու տված կյանքի ուժը անջատվում է մարդուց, հոգին մահանում է (Ծննդոց 3։19; Ժողովող 3։19–21

Հետաքրքիր է, սակայն, անմահ հոգու վերաբերյալ ուսմունքը մի շարք հարցեր է առաջ բերում։ Օրինակ՝ ու՞ր են գնում հոգիները մահից հետո, ի՞նչ է պատահում չար մարդկանց հոգիներին։ Դա էր պատճառը, որ անմահ հոգու մասին ուսմունքը որդեգրելուց հետո «քրիստոնյաները» ընդունեցին մեկ ուրիշ ուսմունք։

Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Ժողովող 3։19; Մատթեոս 10։28; Գործեր 3։23

ՓԱՍՏ

Մահից հետո մարդը դադարում է գոյություն ունենալուց