Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Նոյեմբեր 2009

Կեղծ ուսմունք 3. բոլոր բարի մարդիկ գնում են երկինք

Կեղծ ուսմունք 3. բոլոր բարի մարդիկ գնում են երկինք

Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։

Առաքյալների մահից հետո՝ մ.թ. 2–րդ դարի սկզբին, եկեղեցու հայրերը բարձր դիրք ձեռք բերեցին։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նրանց ուսուցումների մասին ասվում է. «Նրանց քարոզները հիմնականում երկնային դրախտի մասին էին, ուր գնում էր մարմնից անջատված հոգին՝ սրբագործվելուց հետո» (New Catholic Encyclopedia, 2003, հատոր 6, էջ 687)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

«Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5

Թեև Հիսուսն իր աշակերտներին խոստացավ, որ նրանց համար երկնքում «տեղ կպատրաստի», սակայն նա չասաց, որ բոլոր արդարները երկինք են գնալու (Հովհաննես 3։13; 14։2, 3)։ Չէ՞ որ Հիսուսը աղոթեց Աստծուն, որ նրա կամքը կատարվի «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Ուստի իրականում արդար մարդիկ լինելու են թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Նրանց մի փոքր խումբը Հիսուսի հետ իշխելու է երկնքում, իսկ անթիվ–անհամար մարդիկ հավիտյան ապրելու են երկրի վրա (Հայտնություն 5։10

Ժամանակի ընթացքում եկեղեցին երկրի վրա ունեցած իր դերի վերաբերյալ փոխեց իր տեսակետը։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Եկեղեցին գրավեց սպասվող Աստծու Թագավորության տեղը» (The New Encyclopædia Britannica)։ Ընդգրկվելով քաղաքականության մեջ՝ այն աստիճանաբար ամրացրեց իր դիրքը և հզորացավ։ Այդպիսով եկեղեցին անտեսեց Հիսուսի հստակ խոսքերն այն մասին, որ իր հետևորդները «աշխարհի մի մասը չեն» (Հովհաննես 15։19; 17։14–16; 18։36)։ Հետագայում Հռոմի Կոստանդին կայսեր ճնշման ներքո եկեղեցին որոշ փոփոխություններ մտցրեց իր հավատալիքների մեջ։ Դրանցից մեկը Աստծու էության մասին պատկերացումն էր։

Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Սաղմոս 37։10, 11, 29; Հովհաննես 17։3; 2 Տիմոթեոս 2։11, 12

ՓԱՍՏ

Բարի մարդկանց մեծ մասը հավիտյան կապրի երկրի վրա, ոչ թե երկնքում

 

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

Աստվածաշնչում արձանագրված է հարության ութ դեպք։ Հարություն առած այդ մարդիկ որևէ բան պատմե՞լ են հանդերձյալ կյանքի մասին։