Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2009

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Պողոսի քրոջ որդին փրկեց նրա կյանքը

Պողոսի քրոջ որդին փրկեց նրա կյանքը

ԳԻՏԵԻ՞Ր, որ Պողոս առաքյալը ուներ բարեկամներ, որոնք Հիսուսի հետևորդներն էին~ *։ Աստվածաշնչից իմանում ենք, որ նրա քույրը և իր տղան Հիսուսի աշակերտներից էին։ Մեզ հայտնի չէ ո՛չ այդ տղայի անունը, ո՛չ էլ նրա մոր անունը։ Բայց Աստծու Խոսքից իմանում ենք, որ նա փրկել է Պողոսի կյանքը։ Կուզե՞ս իմանալ, թե ինչպես~։

Մ.թ. 56 թ.–ին Պողոսը ակներևաբար իր միսիոներական երրորդ շրջագայությունից վերադարձել էր Երուսաղեմ։ Նրան բանտարկել էին, և նա պետք է դատվեր։ Սակայն Պողոսի թշնամիները չէին ուզում, որ նա դատարանի առաջ կանգնի։ Իրականում նրանք Պողոսի մահն էին ուզում։ Այդ պատճառով ծրագիր են կազմում և որոշում են, որ մոտ 40 մարդ գնա, թաքնվի Կեսարիա տանող ճանապարհին և սպանի առաքյալին։

Ինչ–որ ձևով Պողոսի քրոջ տղան իմանում է, որ դավադրություն են կազմակերպել իր քեռու դեմ։ Գիտե՞ս, թե ինչ է անում նա~։ Գնում է Պողոսի մոտ և պատմում այդ մասին։ Առաքյալն անմիջապես դիմում է հարյուրապետին. «Այս երիտասարդին զորապետի մոտ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։ Նա էլ Պողոսի քրոջ որդուն տանում է Կլավդիոս Լիսիասի մոտ ու ասում, որ տղան կարևոր բան ունի ասելու։ Կլավդիոսը մի կողմ է տանում տղային, ու նա ամեն բան պատմում է զորապետին։

Տղային լսելուց հետո Կլավդիոսն ասում է. «Ոչ մեկի մոտ բերանիցդ չթռցնես, որ այս բաներն ինձ իմացրիր»։ Հետո կանչում է երկու հարյուրապետի և պատվիրում նրանց պատրաստել 200 զինվոր, 70 հեծյալ և 200 նիզակակիր, որ գնան ուղիղ Կեսարիա։ Այդ օրը՝ երեկոյան ժամը 9–ին, 470 տղամարդ Պողոսին ապահով հասցնում են հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի մոտ։ Կլավդիոսը Ֆելիքսին մի նամակ է գրում, որում պատմում է այս ամենի մասին։

Ուստի այդ հրեաներին ստիպում են գալ դատարան և Պողոսի առաջ ներկայացնել իրենց մեղադրանքները։ Բայց նրանք ապացույցներ չունեն, որ Պողոսը ինչ–որ սխալ բան է արել։ Այդուհանդերձ, նրան անարդարացիորեն երկու տարով բանտարկում են։ Պողոսը խնդրում է, որ իրեն դատեն  Հռոմում։ Այդ պատճառով նրան ուղարկում են Հռոմ (Գործեր 23։16–24։27; 25։8–12

Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի քրոջ որդուց~։ Ճշմարտությունն ասելու համար քաջություն է հարկավոր։ Իսկ եթե միշտ ճիշտ խոսենք, հնարավոր է փրկենք ինչ–որ մեկի կյանքը։ Օրինակ՝ Հիսուսը գիտեր, որ իր թշնամիները «առիթ էին փնտրում, որ սպանեն իրեն», բայց միևնույն է, շարունակում էր մարդկանց պատմել Աստծու Թագավորության մասին։ Նա պատվիրեց, որ նույն գործը մենք էլ անենք։ Իսկ մենք այդպես վարվո՞ւմ ենք։ Եթե Պողոսի քրոջ որդու պես քաջ լինենք, ապա կհետևենք Հիսուսի պատվերին (Հովհաննես 7։1; 15։13; Մատթեոս 24։14; 28։18–20

Պողոսը իր ընկեր Տիմոթեոսին հորդորեց. «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն։ Հարատևի՛ր սրանցում, որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթեոս 4։16)։ Վստահաբար, Պողոսի քրոջ որդին էլ իր քեռուց այսպիսի հորդոր ստացած կլիներ։ Նա հետևեց այդ հորդորին, իսկ դո՞ւ։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։