Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՅԻՍ 2009

Բրուքլինի Բեթելը 100 տարեկան է

Բրուքլինի Բեթելը 100 տարեկան է

Բեթել Կոլումբիա Հայթս 122–124

Հիքս սթրիթ 13–17 (1909–1918)

ՆՅՈՒ ՅՈՐՔ քաղաքի համար 1909 թ. հիշարժան տարի էր։ Այդ տարի նշեցին Քուինսբորո և Մանհեթեն կամուրջների բացումը։ Առաջինը Քուինսն էր միացնում Մանհեթենին, իսկ երկրորդը՝ Մանհեթենը Բրուքլինին։

Դա հիշարժան տարի էր նաև Եհովայի վկաների համար։ «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» նախագահ Չարլզ Թեյզ Ռասելը նկատել էր, որ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու համար այստեղ մեծ հնարավորություն կա (Մատթեոս 24։14)։ Նա գիտեր, որ կազմակերպության գլխավոր վարչությունը Պիտսբուրգից (Փենսիլվանիա) Բրուքլին (Նյու Յորք) տեղափոխելը կարևոր դեր կխաղա քարոզչական գործում։ 1908–ից սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, իսկ արդեն հաջորդ տարի տեղափոխվեցին։

Ինչո՞ւ Բրուքլին

1908 թ.–ին Ռասելի ելույթները ամեն շաբաթ տպագրվում էին 11 տարբեր թերթերում։ Տպաքանակը հասնում էր 402 000–ի։ Քարոզչական գործում առաջնորդություն վերցնողները գիտեին, որ թերթերի օգնությամբ քարոզելը արդյունավետ միջոց է Աստվածաշնչի ճշմարտությունները տարածելու համար։

 Այդուհանդերձ, Ռասելը գրեց. «Եղբայրները, որոնք գիտեն, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ հայտնի թերթերը, .... ասում են, որ եթե այս ելույթները ամեն շաբաթ լույս տեսնեն ավելի մեծ ու հայտնի քաղաքի թերթերում, ապա հնարավոր է ողողեն ողջ Միացյալ Նահանգները, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դրանք կանոնավորաբար կտպագրվեն հարյուրավոր թերթերում»։ Ուստի քարոզչական գործը ընդլայնելու համար սկսեցին փնտրել ավելի հարմար քաղաք։

Թերթում տպագրված Ռասելի ելույթները

Ռասելը պատմում է. «Աստծու առաջնորդությունը խնդրելուց հետո միաձայն որոշեցինք, որ Բրուքլինը (Նյու Յորք) ամենահարմար կենտրոնն է հնձի գործը կատարելու համար, քանի որ այնտեղ բնակչությունը շատ է... իսկ քաղաքը հայտնի է որպես «Եկեղեցիների քաղաք»»։ Իրոք, հետագա արդյունքները ցույց տվեցին, որ դա իմաստուն որոշում էր։ Շատ կարճ ժամանակահատվածում Ռասելի ելույթները սկսեցին տպագրվել 2 000 թերթերում։

Նյու Յորքը ճիշտ ընտրություն էր մեկ այլ պատճառով ևս։ 1909 թ.–ին մասնաճյուղեր կառուցվեցին Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրալիայում։ Մի շարք մասնաճյուղեր էլ դեռ պետք է կառուցվեին։ Հետևաբար խելամիտ էր, որ գլխավոր վարչությունը գտնվեր նավահանգստային քաղաքում, որտեղ կային բազում ուղիներ և երկաթուղային ճանապարհներ՝ այլ երկրների հետ կապ հաստատելու համար։

Ինչո՞ւ է կոչվում Բեթել

Քոնքորդ սթրիթ 18 (1922–1927)

Ադամս սթրիթ 117 (1927–ից մինչև օրս)

1880–ականներին «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» գլխավոր վարչությունը գտնվում էր Ալեգեյնիում (այժմ՝ Պիտսբուրգի մի մասը, Փենսիլվանիա)։ Այդ ժամանակ վարչությունը կոչվում էր Աստվածաշնչի տուն։ 1896 թ.–ին այնտեղ աշխատում էր 12 հոգի։

Սակայն երբ 1909 թ.–ին Ընկերությունը տեղափոխվեց Բրուքլին, գլխավոր վարչության  շենքը կոչվեց Բեթել *։ Ինչո՞ւ։ Այն հաստատությունը, որ «Դիտարան ընկերությունը» գնեց 13–17 Հիքս սթրիթի մոտ, պատկանում էր Հենրի Ուարդ Բիչեր անունով մի հայտնի քահանայի։ Այն կոչվում էր Բիչեր Բեթել։ Ընկերությունը նաև գնեց նրա նախկին բնակարանը, որը գտնվում էր Կոլումբիա Հեյթս 124–ում։ 1909 թ. մարտի 1–ին «Դիտարանի» հոդվածներից մեկում տպագրվել էր. «Հետաքրքիր է, որ մենք պետք է գնեինք հին Բիչեր Բեթելը, սակայն պատահականորեն գնեցինք նաև այդ մարդու նախկին տունը.... Նոր տունը կանվանենք «Բեթել», իսկ նոր գրասենյակը և սրահը՝ «Բրուքլինի խորան»։ Այս անվանումները փոխարինեցին «Աստվածաշնչի տուն» անվանը»։

Ներկայիս Բրուքլինի շինությունները և Նյու Յորք նահանգում (Ուոլքիլ և Պատերսոն) գտնվող մյուս հաստատությունները կոչվում են Բեթել։ Այսօր 113 երկրներում կան Բեթելի տներ։ Այս մասնաճյուղերում աշխատում են ավելի քան 19 000 կամավորներ, ովքեր նպաստում են բարի լուրի տարածմանը։

Մըրթլ ավենյու 35 (1920–1922)

Ջերմ ընդունելություն

Շինությունների նվիրումը տեղի ունեցավ 1909 թ. հունվարի 31–ին։ Իսկ սեպտեմբերի 6–ին՝ երկուշաբթի օրը, Բեթելում ընդունելության օր կազմակերպվեց։ Հարյուրավոր Աստվածաշունչ ուսումնասիրողներ (Եհովայի վկաների նախկին անվանումը) այցելեցին գլխավոր վարչություն։ Շատերը եկել էին Նյու Յորքից մոտ 320 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Սարատոգա Սփրինգս քաղաքում անցկացված համաժողովից հետո։ Չարլզ Թեյզ Ռասելը անձամբ դիմավորեց և ջերմորեն ողջունեց այցելուներին *։

Ամեն տարի ավելի քան 40 000 մարդ է այցելում Բրուքլինի Բեթել։ Այն շարունակում է կարևոր դեր խաղալ Եհովայի Թագավորության շահերը առաջ տանելու գործում, ինչը բազում օրհնություններ է բերում միլիոնավոր մարդկանց։

Ուոլքիլի տպարանը

Պատերսոնի կրթական կենտրոնը

^ պարբ. 11 «Բեթել» եբրայերեն բառը նշանակում է «Աստծու տուն»։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Բեթելը Իսրայելի հայտնի քաղաքներից էր։ Սակայն Երուսաղեմ քաղաքի մասին է միայն ավելի հաճախ հիշատակվում։

^ պարբ. 14 Լրացուցիչ պատմական տեղեկությունների համար տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, էջ 718–723 (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։