Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2009

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Վատ ընկերների պատճառով Հովասը թողեց Եհովային

Վատ ընկերների պատճառով Հովասը թողեց Եհովային

ԱՆՀԱՆԳԻՍՏ ժամանակներ էին Երուսաղեմում՝ այն քաղաքում, որտեղ Աստծու տաճարն էր։ Ոքոզիա թագավորը սպանվել էր։ Իսկ թագավորի մայրը՝ Գոթողիան, սպանում էր իր թոռնիկներին։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ սարսափելի բան է դա։ Գիտե՞ս, թե ինչու էր նա այդպես վարվում~ *։ Գոթողիան ցանկանում էր տիրել գահին, որը անցնելու էր իր թոռնիկներից մեկին։

Այնուհանդերձ, Գոթողիայի թոռնիկներից մեկը՝ փոքրիկ Հովասը, փրկվում է, բայց այդ մասին տատիկը չի իմանում։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես դա եղավ~։ Հովասը մի հորաքույր ուներ։ Նրա անունը Հովսաբեե էր։ Հենց նա էլ թաքցրեց Հովասին Աստծու տաճարում։ Հովսաբեեն կարողացավ դա անել, քանի որ նրա ամուսինը՝ Հովիադան, քահանայապետ էր։

Նրանք վեց տարի Հովասին թաքցրին տաճարում։ Այդ ընթացքում Եհովայի ու իր օրենքների մասին ամեն բան սովորեցրին նրան։ Իսկ երբ Հովասը դարձավ յոթ տարեկան, Հովիադան քայլեր ձեռնարկեց նրան թագավոր դարձնելու համար։ Ե՛կ տեսնենք, թե ինչ արեց Հովիադան, և ինչ պատահեց Հովասի տատիկին՝ չար Գոթողիա թագուհուն։

Հովիադան թաքուն կանչեց թագավորի թիկնապահներին և պատմեց նրանց, որ ինքն ու իր կինը փրկել են Ոքոզիա թագավորի որդուն։ Այնուհետև Հովիադան նրանց ցույց տվեց Հովասին։ Նրանք ընդունեցին, որ երկրի իսկական կառավարիչը նա է։ Ուստի մի ծրագիր կազմեցին։

Հովիադան Հովասին դուրս բերեց տաճարից ու նրա գլխին թագ դրեց։ Այդ ժամանակ ժողովուրդը սկսեց ծափ տալ ու բացականչել. «Կեցցե՜ արքան»։ Թիկնապահները կանգնել էին Հովասի շուրջը, որ նրան պաշտպանեն։ Իսկ երբ Գոթողիան լսեց ժողովրդի բացականչությունները, դուրս վազեց ու գոչեց. «Դավաճանությո՜ւն դավաճանությո՜ւն»։ Սակայն Հովիադայի հրամանով՝ թիկնապահները սպանեցին նրան (Դ Թագաւորաց 11։1–16

Ի՞նչ ես կարծում, Հովասը շարունակե՞ց լսել Հովիադային և անել այն, ինչ ճիշտ է~։ Քանի դեռ Հովիադան կենդանի էր, նա այդպես էլ վարվում էր։  Հովասը նույնիսկ ժողովրդից փող հավաքեց Աստծու տաճարը վերանորոգելու համար, որը անուշադրության էր մատնվել թե՛ իր հոր, թե՛ պապիկի՝ Հովրամի կողմից։ Բայց եկ տեսնենք, թե ինչ պատահեց, երբ Հովիադա քահանայապետը մահացավ (Դ Թագաւորաց 12։1–16

Հովասը փրկվեց

Երբ Հովիադան մահացավ, Հովասը 40 տարեկան էր։ Նա այլևս Եհովայի ծառաների հետ ընկերություն չէր անում, այլ դարձել էր նրանց ընկերը, ովքեր կեղծ աստվածների էին երկրպագում։ Այդ ժամանակ քահանայապետը Հովիադայի որդի Զաքարիան էր։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ արեց նա, երբ իմացավ, որ Հովասը վատ բաներ է անում~։

Զաքարիան ասաց Հովասին. «Որովհետև դու թողել ես Տիրոջը, նա էլ կթողնի քեզ»։ Այս խոսքերն այնքան զայրացրին Հովասին, որ նա հրամայեց քարերով սպանել քահանային։ Միայն պատկերացրու. Հովասը փրկվեց մարդասպանի ձեռքից, բայց ինքը մարդասպան դարձավ (Բ Մնացորդաց 24։1–3, 15–22

Կարո՞ղ ես ասել, թե ինչ դաս ենք սովորում այս ամենից~։ Մենք երբեք չպետք է նմանվենք Գոթողիային, որը չար ու դաժան էր։ Հակառակը՝ պետք է սիրենք մեր հավատակիցներին, նույնիսկ թշնամիներին, ինչպես սովորեցնում էր Հիսուսը (Մատթեոս 5։44; Հովհաննես 13։34, 35)։ Եվ հիշիր, Հովասի նման՝ մենք էլ գուցե սկզբում անենք այն, ինչ ճիշտ է։ Բայց որպեսզի միշտ ճիշտն անենք, պետք է շարունակենք ընկերություն անել նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային և քաջալերում են մեզ ծառայել Նրան։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։