Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Երբ գա վերջը, ի՞նչը կվերանա։

Կվերանան, օրինակ, ամբարիշտ մարդիկ, մարդկային կառավարությունները, պատերազմներն ու անարդարությունները և կրոնները, որոնք դավաճանել են Աստծուն և հիասթափեցրել են մարդկանց (5/1, էջ 3–5)։

Ո՞վ է «Եզեկիել» գրքի Մագոգի Գոգը։

Մագոգի Գոգ անունը վերաբերում է ոչ թե Սատանային, այլ ազգերի կոալիցիային, որը կփորձի բնաջնջել Աստծու ժողովրդին, երբ սկսվի մեծ նեղությունը (5/15, էջ 29, 30)։

Ո՞ր վեց հատկությունները կարող են օգնել արժանապատվորեն դիմավորելու ծերությունը։

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս, որ լինենք 1) համեստ, 2) հավասարակշռված, 3) դրական տրամադրված, 4) առատաձեռն, 5) ընկերական և 6) երախտագետ։ Այս հատկությունները կօգնեն արժանապատվությամբ դիմավորելու ծերությունը (6/1, էջ 8–10)։

Ինչպե՞ս են Հիսուսի հրաշքները ցույց տալիս նրա առատաձեռնությունը։

Կանայում հարսանիքի ժամանակ Հիսուսը մոտ 380 լիտր ջուրը գինու վերածեց։ Մեկ ուրիշ անգամ նա հրաշքով կերակրեց 5000-ից ավելի մարդկանց (Մատթ. 14:14–21; Հովհ. 2:6–11)։ Երկու դեպքում էլ նա ընդօրինակեց իր Հոր առատաձեռնությունը (6/15, էջ 4, 5)։

Չնայած մեր անկատարությանը՝ ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է հաճեցնել Աստծուն։

Տարբեր մարդիկ, ինչպիսիք են՝ Հոբը, Ղովտը և Դավիթը, սխալներ են արել։ Սակայն նրանք ցանկանում էին ծառայել Աստծուն, ուստի զղջացին իրենց սխալների համար և փոխեցին իրենց վարվելակերպը։ Նրանք արժանացան Աստծու հավանությանը։ Մենք նույնպես կարող ենք հաճեցնել Աստծուն (7/1, էջ 12, 13)։

Արդյո՞ք Մեծ Բաբելոնի կործանումով կմահանան կեղծ կրոնների բոլոր անդամները։

Ըստ ամենայնի՝ ո՛չ։ Զաքարիա 13։4–6 համարները ցույց են տալիս, որ որոշ կրոնավորներ կհրաժարվեն իրենց կրոնից և կժխտեն, որ երբևէ եղել են դրա մի մասը (7/15, էջ 15, 16)։

Ինչո՞ւ Բարակը համաձայնեց գնալ կռվի միայն այն պայմանով, որ Դեբորան գնա իր հետ։

Բարակը ամուր հավատի տեր մարդ էր։ Նա Եհովայից ավելի շատ զենքեր չխնդրեց, այլ ցանկացավ, որ իր ու իր ռազմիկների կողքին լինի Աստծու ներկայացուցիչը՝ Դեբորան, որ զորացնի ու քաջալերի իրենց (Դատ. 4:6–8; 5:7) (8/1, էջ 13)։

Որո՞նք են այն բաներից մի քանիսը, որոնց մասին արժե, որ քրիստոնյան խորհրդածի։

Եհովայի ստեղծագործությունների, ներշնչյալ Խոսքի արժեքի, աղոթելու առանձնաշնորհման և փրկանքի մասին (8/15, էջ 10–13)։

Վատ ընկերակցությունից խուսափելու սկզբունքը ինչպե՞ս է անդրադառնում հակառակ սեռի անհատի հետ մտերմություն անելու որոշման վրա։

Մենք անբարյացակամորեն չենք վերաբերվում նրանց հանդեպ, ովքեր չեն հետևում Աստծու օրենքներին։ Սակայն մտերմություն անելը հակառակ սեռի այնպիսի անհատի հետ, որը Եհովային նվիրված և հավատարիմ ծառա չէ, դեմ է Եհովայի առաջնորդությանը (1 Կորնթ. 15։33) (8/15, էջ 25)։

Ինչպե՞ս Պետրոսի հավատը թուլացավ և նորից ամրապնդվեց։

Պետրոս առաքյալը հավատ դրսևորեց և ջրի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը (Մատթ. 14:24–32)։ Բայց երբ նայեց փոթորկին, սկսեց վախենալ։ Հետո նա ուշադրությունը նորից կենտրոնացրեց Հիսուսի վրա և ընդունեց նրա օգնությունը (9/15, էջ 16, 17)։

Ինչպես նշված է Գործեր 28:4-ում, ինչո՞ւ Մալթայի բնակիչները մտածեցին, թե Պողոսը մարդասպան է։

Երբ Պողոսին մի իժ խայթեց, նրանք հավանաբար մտածեցին, թե արդարության աստվածուհին՝ Դիկեն, պատժեց նրան (10/1, էջ 9)։

Ի՞նչ ենք սովորում Մարթայի օրինակից։

Մի անգամ Մարթան զբաղված էր հատուկ կերակուրներ պատրաստելով։ Հիսուսն ասաց, որ նրա քույրը լավ բաժինն ընտրեց՝ ուշադիր լսելով իրեն։ Մենք պետք է զգոն լինենք, որ երկրորդական բաները չխանգարեն մեր հոգևոր գործունեությանը (10/15, էջ 18–20)։