Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2015

Սիրո՞ւմ ես «մերձավորիդ քո անձի պես»

Սիրո՞ւմ ես «մերձավորիդ քո անձի պես»

«Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (ՄԱՏԹ. 22։39

ԵՐԳ 73, 36

1, 2. Ինչպե՞ս է Սուրբ Գիրքը ցույց տալիս սիրո կարևորությունը։

ՍԵՐԸ Եհովայի գլխավոր հատկությունն է (1 Հովհ. 4։16)։ Աստծու առաջին ստեղծագործությունը Հիսուսն էր, որը գոյություն է ունեցել երկնքում միլիարդավոր տարիներ և սովորել է նրա ճանապարհները (Կող. 1։15)։ Իր գոյության ողջ ընթացքում, այդ թվում՝ երկրային կյանքի, Հիսուսը ցույց տվեց, որ լիովին հասկանում է, թե ինչ սիրառատ Աստված է Եհովան, և ընդօրինակեց նրա սերը։ Ուստի մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան և Հիսուսը իրենց իշխանությունը հավիտյան կգործադրեն սիրառատ կերպով։

2 Երբ Հիսուսին հարցրին, թե որն է Օրենքի մեծագույն պատվիրանը, նա պատասխանեց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (Մատթ. 22։36–40

3. Ո՞վ է մեր «մերձավորը»։

3 Նկատի առ, որ Հիսուսը մերձավորին սիրելու մասին նշեց Եհովային սիրելու մասին խոսելուց հետո միայն։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է սեր դրսևորել բոլոր փոխհարաբերություններում։ Իսկ ո՞վ է մեր «մերձավորը»։ Եթե ամուսնացած ենք, առաջին հերթին ամենամտերիմ մերձավորը մեր կողակիցն է։  Մերձավոր են նաև քրիստոնեական ժողովի անդամները՝ մեր հավատակիցները, որոնք ծառայում են ճշմարիտ Աստծուն։ Ծառայության ժամանակ մեզ հանդիպած մարդիկ նույնպես մեր մերձավորներն են։ Իսկ Եհովայի ծառաները ինչպե՞ս պետք է սեր դրսևորեն մերձավորի հանդեպ և հետևեն Աստծու Որդու ուսմունքներին։

ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԱՆԴԵՊ

4. Ինչպե՞ս կարող ենք հաջող ամուսնություն ունենալ՝ չնայած մեր անկատարությանը։

4 Երբ Եհովան ստեղծեց Ադամին ու Եվային և միավորեց նրանց, հաստատեց առաջին ամուսնությունը։ Նա նպատակադրել էր, որ նրանք երջանիկ լինեին, ամուսնությունը հարատև լիներ, և երկիրը լցնեին իրենց սերունդներով (Ծննդ. 1։27, 28)։ Սակայն Եհովայի գերիշխանության դեմ բարձրացված ըմբոստության պատճառով առաջին ամուսնությունը քայքայվեց, և ողջ մարդկության վրա տարածվեցին մեղքն ու մահը (Հռոմ. 5։12)։ Այնուհանդերձ, Սուրբ Գիրքն ասում է, թե ինչպես կարող ենք հաջող ամուսնություն ունենալ։ Այս հարցի հետ կապված՝ Աստծու Խոսքը լավագույն խորհուրդներն է պարունակում, քանի որ դրանք բխում են Եհովայից՝ ամուսնության Հիմնադրից (կարդա՛  2 Տիմոթեոս 3։16, 17

5. Որքա՞ն կարևոր դեր է խաղում սերը ամուսնության մեջ։

5 Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ սերը, որը ջերմ և խոր կապվածություն է, կարևոր դեր է խաղում մարդկային լավ փոխհարաբերությունների հարցում։ Սա անշուշտ ճշմարիտ է նաև ամուսնության պարագայում։ Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն ասաց ժողովներին. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթ. 13։4–8)։ Եթե խորհրդածենք այս ներշնչված խոսքերի մասին և առաջնորդվենք դրանցով, մեր ամուսնությունն անկասկած երջանիկ կլինի։

Սուրբ Գիրքն ասում է, թե ինչպես կարող ենք հաջող ամուսնություն ունենալ (տե՛ս պարբերություն 6, 7)

6, 7. ա) Ի՞նչ է ասում Աստվածաշունչը գլխավորության մասին։ բ) Ինչպե՞ս պետք է քրիստոնյա ամուսինը վերաբերվի իր կնոջը։

6 Քանի որ Աստծու սահմանած կառույցում գործում է գլխավորության սկզբունքը, սերը հատկապես կարևոր է։ Պողոսը բացատրեց. «Ուզում եմ՝ իմանաք, որ  ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթ. 11։3)։ Ինչ խոսք, գլխավորությունը չպետք է կոպտորեն գործադրվի։ Եհովան, օրինակ, բարությամբ և անեսասիրաբար է գործադրում իր գլխավորությունը Քրիստոսի նկատմամբ։ Իսկ դա մղում է վերջինիս գնահատելու Աստծու՝ սիրով գործադրվող գլխավորությունը։ Հիսուսն ասել է. «Ես սիրում եմ Հորը» (Հովհ. 14։31)։ Եթե Եհովան կոպտորեն վերաբերվեր իր Որդուն կամ լիներ բռնապետ, դժվար թե նա այսպիսի զգացումներ ունենար։

7 Թեև ամուսինը կնոջ գլուխն է, Աստվածաշունչը սովորեցնում է նրան, որ «պատիվ տա» իր կնոջը (1 Պետ. 3։7)։ Կերպերից մեկը, որով ամուսինները կարող են պատվել իրենց կանանց, նրանց կարիքները հաշվի առնելն է։ Նրանք նաև որոշ հարցերում կարող են թույլ տալ, որ առաջինը կանայք ընտրություն անեն։ Աստծու Խոսքն ասում է. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփես. 5։25)։ Այո՛, Հիսուսն անգամ իր կյանքը տվեց իր հետևորդների համար։ Երբ գլխավորություն գործադրելիս ամուսինները ընդօրինակում են Հիսուսի սերը, կանանց համար ավելի հեշտ է լինում սիրել, հարգել և ենթարկվել նրանց (Տիտոս 2։3–5

ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՀԱՎԱՏԱԿՑԻԴ ՀԱՆԴԵՊ

8. Ի՞նչ վերաբերմունք պետք է Եհովայի երկրպագուներն ունենան միմյանց հանդեպ։

8 Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ երկրպագում են Եհովային և վկայում նրա անվան ու նպատակների մասին։ Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք մեր հավատակիցների հանդեպ։ Աստծու Խոսքը պատասխանում է այս հարցին. «Եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղ. 6։10; կարդա՛  Հռոմեացիներ 12։10)։ Իսկ Պետրոս առաքյալը գրեց. «Հիմա, քանի որ ճշմարտությանը հնազանդվելով՝ ձեր հոգիները մաքրել եք և այդպիսով ձեռք եք բերել կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն, սրտանց և ջերմորեն սիրեք իրար»։ Նա նաև ասաց իր հավատակիցներին. «Ամենից շատ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ» (1 Պետ. 1։22; 4։8

9, 10. Ինչի՞ շնորհիվ է Աստծու ժողովուրդը միավորված։

9 Քանի որ ուժգին սեր ունենք մեր հավատակիցների հանդեպ, մենք յուրահատուկ համաշխարհային եղբայրություն ենք կազմում։ Ավելին, քանի որ սիրում ենք Եհովային և հնազանդվում նրա օրենքներին, նա մեզ օգնում է տիեզերքի ամենահզոր ուժի՝ իր սուրբ ոգու միջոցով։ Դրա շնորհիվ մենք հրաշալի միասնություն ենք վայելում որպես միջազգային եղբայրություն (կարդա՛  1 Հովհաննես 4։20, 21

10 Ընդգծելով այն, թե որքան կարևոր է, որ քրիստոնյաների միջև սեր լինի՝ Պողոսը գրեց. «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը։ Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք։ Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։12–14)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ անկախ մեր ծագումից ու ազգային պատկանելիությունից՝ մեր մեջ իշխում է սերը՝ «միասնության կատարյալ կապը»։

11. Ինչպե՞ս են սերն ու միասնությունը բնորոշում Եհովայի կազմակերպությանը։

11 Անկեղծ սերն ու միասնությունը բնորոշում են Եհովայի ծառաներին որպես մի խմբի, որի անդամները դավանում են ճշմարիտ կրոնը։ Հիսուսն ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ.  13։34, 35)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց. «Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։ Սա է այն պատգամը, որը սկզբից լսեցիք, որ մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ» (1 Հովհ. 3։10, 11)։ Սերը, որի արդյունքում առանձնահատուկ միասնություն է տիրում Եհովայի վկաների մեջ, բնորոշում է նրանց որպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդների՝ մի ժողովրդի, որի միջոցով Աստված իրագործում է իր նպատակը՝ ամբողջ երկրով քարոզել Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14

ՀԱՎԱՔՎՈՒՄ Է «ՄԵԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ»

12, 13. Ի՞նչ է անում «մեծ բազմությունն» այսօր, և շուտով ի՞նչ է սպասում նրա անդամներին։

12 Եհովայի ծառաների զգալի մասը «մեծ բազմության» անդամներ են, որոնք գալիս են «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից»։ Նրանք «կանգնած են [Աստծու] գահի առջև և Գառան [Հիսուս Քրիստոսի] առջև»։ Ովքե՞ր են նրանք։ Այն մարդիկ են, ովքեր «գալիս են մեծ նեղությունից և իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով», քանի որ հավատ են ընծայել Հիսուսի քավիչ զոհին։ Օրեցօր աճող «մեծ բազմության» անդամները սիրում են Եհովային ու իր Որդուն և «օր ու գիշեր սուրբ ծառայություն են մատուցում» Նրան (Հայտն. 7։9, 14, 15

13 Շուտով՝ «մեծ նեղության» ժամանակ, Աստված կկործանի այս չար աշխարհը (Մատթ. 24։21; կարդա՛  Երեմիա 25։32, 33)։ Բայց իր ծառաների հանդեպ սիրուց մղված՝ Եհովան կպաշտպանի նրանց որպես խմբի և կառաջնորդի դեպի նոր աշխարհ։ Ինչպես կանխագուշակվել էր մոտ 2000 տարի առաջ, Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։ Անձկությամբ սպասո՞ւմ ես դրախտին, երբ «նախկին բաները» անցած կլինեն (Հայտն. 21։4

14. Որքա՞ն է շատացել մեծ բազմությունը։

14 Երբ 1914-ին սկսվեցին վերջին օրերը, աշխարհում ընդամենը մի քանի հազար Եհովայի ծառա կար։ Մերձավորի հանդեպ սիրուց մղված և Աստծու ոգու առաջնորդությամբ՝ օծյալ քրիստոնյաների այս փոքր մնացորդը հաստատակամորեն շարունակեց Թագավորության քարոզչության գործը։ Արդյունքում՝ այսօր հավաքվում է երկրային կյանքի հույս ունեցող մեծ բազմությունը։ Վկաների թիվը հասել է մոտ 8000000-ի, և ողջ աշխարհում կան ավելի քան 115400 ժողովներ։ Եվ այս թիվը շարունակում է աճել։ Օրինակ՝ 2014թ. ծառայողական տարում ավելի քան 275500 հոգի մկրտվել է՝ միջին հաշվով՝ ամեն շաբաթ մոտ 5300 հոգի։

15. Ի՞նչ մասշտաբների է հասել Թագավորության քարոզչության գործն այսօր։

15 Քարոզչական գործը ապշեցնող մասշտաբների է հասել։ Աստվածաշնչի վրա հիմնված մեր գրականությունը այժմ հրատարակվում է 700-ից ավելի լեզուներով։ «Դիտարանը» աշխարհում ամենից շատ տարածվող ամսագիրն է։ Ամեն ամիս ավելի քան 52000000 օրինակ է տպագրվում 247 լեզուներով։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար նախատեսված ձեռնարկը՝ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, տպագրվել է 250-ից ավելի լեզուներով մոտ 200000000 օրինակով։

16. Ո՞րն է Եհովայի կազմակերպության հոգևոր աճի պատճառը։

16 Ուշագրավ աճը, որ տեսնում ենք այսօր, այն բանի արդյունքն է, որ հավատում ենք Աստծուն և ընդունում ենք, որ Սուրբ Գիրքը Աստծու ներշնչյալ Խոսքն է (1 Թեսաղ. 2։13)։ Հատկապես նշանակալից է այն, որ Եհովայի ժողովուրդը հոգևորապես ծաղկում է՝ չնայած Սատանայի՝ «այս աշխարհի աստծու» ատելությանն ու հակառակությանը (2 Կորնթ. 4։4

 ՄԻՇՏ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

17, 18. Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենան Աստծու ծառաները Եհովային չերկրպագող մարդկանց հանդեպ։

17 Իսկ ի՞նչ վերաբերմունք պետք է ունենան Եհովայի ծառաները նրանց նկատմամբ, ովքեր չեն երկրպագում միակ ճշմարիտ Աստծուն։ Մեր քարոզած լուրին մարդիկ տարբեր կերպերով են արձագանքում. ոմանք բարեհամբույր են, ոմանք էլ թշնամաբար են տրամադրված։ Սակայն անկախ մարդկանց արձագանքից՝ մենք հետևում ենք Աստվածաշնչի խորհրդին. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կող. 4։6)։ Երբ պատասխան ենք տալիս ամեն մարդու, ով մեզանից բացատրություն է պահանջում մեր հույսի համար, մենք դա անում ենք «մեղմությամբ ու խոր հարգանքով», քանի որ մերձավորի հանդեպ սերն է մղում մեզ այդպես վարվելու (1 Պետ. 3։15

18 Մենք սեր ենք դրսևորում «մերձավորի» հանդեպ նույնիսկ այն ժամանակ, երբ բարկացած տանտերը մերժում է մեր լուրը և վիրավորում մեզ։ Մենք ընդօրինակում ենք Հիսուսին. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան [Եհովային], ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։ Անկախ այն բանից՝ հավատակիցների հետ ենք, թե ուրիշների, խոնարհություն ենք դրսևորում և կիրառում ենք հետևյալ խորհուրդը. «Չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք, ոչ էլ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ, ընդհակառակը՝ օրհնեք» (1 Պետ. 3։8, 9

19. Հակառակորդների առնչությամբ ի՞նչ սկըզբունք տվեց Հիսուսը։

19 Խոնարհություն դրսևորելով՝ Եհովայի ժողովուրդը հնազանդվում է Հիսուսի տված կարևոր մի սկզբունքի։ Իր Լեռան քարոզում նա ասաց. «Լսել եք, որ ասվեց. «Սիրի՛ր մերձավորիդ և ատի՛ր թշնամուդ»։ Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթ. 5։43–45)։ Այո՛, որպես Աստծու ծառաներ՝ մենք պետք է սովորենք սիրել մեր թշնամիներին, անկախ այն բանից, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն մեր նկատմամբ։

20. Ինչո՞ւ է Աստծու և մերձավորի հանդեպ սերը տիրելու նոր աշխարհում (տե՛ս 21-րդ էջի նկարը)։

20 Եհովայի ժողովուրդը կյանքի բոլոր բնագավառներում իր վերաբերմունքով և գործերով պետք է ցույց տա, որ սիրում է Աստծուն ու մերձավորին։ Օրինակ՝ նույնիսկ եթե ոմանք բարյացակամորեն չեն արձագանքում Թագավորության լուրին, մենք սեր ենք դրսևորում «մերձավորի» հանդեպ, երբ նրանք օգնության կարիք են ունենում։ Պողոս առաքյալը գրեց. «Ոչ ոքի ոչ մի բան պարտք մի՛ եղեք, բացի իրար սիրելուց, քանի որ ով սիրում է իր մերձավորին, կատարում է օրենքը, որովհետև օրենքը՝ «շնություն մի՛ գործիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, մի՛ ցանկացիր», և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Սերը մերձավորի հանդեպ չարիք չի գործում. հետևաբար, սերը օրենքի կատարումն է» (Հռոմ. 13։8–10)։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք անկեղծ սեր ենք դրսևորում Սատանայի իշխանության տակ գտնվող պառակտված, դաժան ու չար աշխարհում (1 Հովհ. 5։19)։ Անկասկած, այն բանից հետո, երբ նոր աշխարհում չեն լինի Սատանան, նրա դևերն ու ըմբոստ մարդիկ, սերը կտիրի երկրի վրա։ Ի՜նչ օրհնություն կլինի, երբ ողջ երկրի բնակիչները սիրեն Աստծուն և մերձավորին։