Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2015

Երախտագիտություն դրսևորիր Եհովայի առատաձեռնության համար

Երախտագիտություն դրսևորիր Եհովայի առատաձեռնության համար

ԵՀՈՎԱՆ առատաձեռն Աստված է (Հակ. 1։17)։ Ողջ ստեղծագործությունը՝ աստղազարդ երկնքից մինչև երկրի զմրուխտյա ծածկը, գովերգում է նրա առատաձեռնությունը (Սաղ. 65։12, 13; 147։7, 8; 148։3, 4

Սաղմոսերգուի երախտագիտությունը իր Ստեղծչի հանդեպ այնքան մեծ էր, որ նա մղվեց Նրա գործերը գովաբանող մի երգ գրելու։ Կարդա՛ Սաղմոս 104-ը և տե՛ս, թե արդյոք ունես այն նույն զգացումները, որ ուներ սաղմոսերգուն։ Նա ասաց. «Պիտի գովերգեմ Եհովային իմ ողջ կյանքում, սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ» (Սաղ. 104։33)։ Դու է՞լ նման ցանկություն ունես։

ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

Եհովան ուզում է, որ ընդօրինակենք իր առատաձեռնությունը։ Նա նաև հիմնավոր պատճառներ է բերում, թե ինչու պետք է առատաձեռն լինենք։ Ուշադրություն դարձրու, թե նա Պողոս առաքյալին ինչ ներշնչեց գրելու. «Այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ չլինեն գոռոզամիտ և իրենց հույսը դնեն ոչ թե անկայուն հարստության վրա, այլ Աստծու, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք։ Պատվիրիր, որ բարին գործեն, հարուստ լինեն բարի գործերով, լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ և գանձեր կուտակեն իրենց համար, այսինքն՝ լավ հիմք ապագայի համար, որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։17–19

Երբ Պողոսը Կորնթոսի ժողովին գրեց իր երկրորդ ներշնչյալ նամակը, շեշտեց ճիշտ տրամադրվածությամբ տալու կարևորությունը։ Նա գրեց. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթ. 9։7)։ Հետո առաքյալը նշում է, թե ովքեր են օգուտ քաղում առատաձեռնության այդ դրսևորումից. ստացողները, որոնց կարիքները բավարարվում են, և տվողները, որոնք հոգևոր առատ օրհնություններ են ստանում (2 Կորնթ. 9։11–14

Պողոսն ավարտում է իր նամակի այս հատվածը՝ անդրադառնալով Աստծու առատաձեռնության ամենամեծ դրսևորմանը։ Նա գրեց. «Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի և ձրի պարգևի համար» (2 Կորնթ. 9։15)։ Եհովայի պարգևը ակներևաբար ներառում է այն բոլոր բարիքները, որ նա տալիս է իր ժողովրդին Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այդ պարգևն այնքան թանկ է, որ բառերով հնարավոր չէ լիովին նկարագրել դրա արժեքը։

Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այն ամենի համար, որ Եհովան և իր Որդին արել ու դեռ անելու են մեզ համար։ Կերպերից մեկն այն է, որ մեր ժամանակը, ուժը և միջոցները առատաձեռնորեն տրամադրենք մաքուր երկրպագության առաջխաղացմանը, անկախ նրանից, թե ինչ չափով դա կանենք (1 Տար. 22։14; 29։3–5; Ղուկ. 21։1–4