Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային

«Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 ՀՈՎՀ. 4։19

ԵՐԳ 56, 138

1, 2. Հովհաննես առաքյալի խոսքերի համաձայն՝ ինչպե՞ս է Աստված ցույց տվել իր սերը մեր հանդեպ։

ԼԱՎԱԳՈՒՅՆ կերպը, որով հայրը կարող է սովորեցնել երեխաներին, իր օրինակն է։ Հովհաննես առաքյալը գրեց, որ «մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա [Աստված] սիրեց մեզ» (1 Հովհ. 4։19)։ Հստակ է, որ Եհովայի սերը հայրական սիրո գերազանց օրինակ է, և այն կարող է օգնել մեզ սիրելու նրան։

2 Ինչպե՞ս Աստված «առաջինը սիրեց մեզ»։ Պողոս առաքյալն ասաց. «Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։8)։ Մեծ զոհաբերություն անելով՝ հավատ դրսևորող մարդկանց համար իր Որդուն որպես փրկանք տալով՝ Եհովան ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական սերը։ Այդ սերը դրսևորվում է տալով, անեսասիրաբար և անձնազոհ կերպով։ Աստծու մեծահոգության այս դրսևորումը մեզ համար հնարավոր դարձրեց այն, որ մոտենանք նրան և օգուտներ քաղենք նրա սիրուց, ինչպես նաև մեր սերը դրսևորենք նրա հանդեպ (1 Հովհ. 4։10

3, 4. Ինչպե՞ս պետք է դրսևորվի Աստծու հանդեպ սերը։

3 Սերը Եհովայի գլխավոր հատկությունն է։ Այդ պատճառով, երբ Հիսուսին հարցրին, թե որն է առաջին պատվիրանը, նա այսպես պատասխանեց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Հիսուսի խոսքերից հասկանում ենք,  որ Աստծուն առաջին հերթին պետք է սիրենք սրտով։ Եթե կես սրտով սիրենք Եհովային, դա հաճելի չի լինի նրան։ Այնուհանդերձ, նկատենք, որ Աստծուն պետք է սիրենք նաև ամբողջ հոգով, մտքով և ուժով։ Սա նշանակում է, որ Աստծու հանդեպ իսկական սերը կապված չէ միայն սրտի և զգացմունքների հետ։ Աստծուն անկեղծորեն սիրելուց բացի, մենք պետք է սիրենք նրան մեր մտավոր ու ֆիզիկական բոլոր կարողություններով։ Ըստ Միքիա մարգարեի՝ հենց սա է Եհովան ակնկալում մեզանից (կարդա՛  Միքիա 6։8

4 Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ իսկապես սիրում ենք մեր երկնային Հորը։ Մենք պետք է անմնացորդ կերպով սիրենք նրան։ Ինչպես մատնանշեց Հիսուսը, դա ներառում է մեր ֆիզիկական, էմոցիոնալ և մտային բոլոր կարողությունները։ Նախորդ հոդվածում քննեցինք չորս կերպ, որոնցով Եհովան իր մեծ սերը դրսևորում է իր երեխաների հանդեպ։ Այժմ քննենք, թե Եհովային ընդունելի և հաճելի ինչ կերպերով կարող ենք դրսևորել մեր սերը նրա հանդեպ և խորացնել այն։

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ

5. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը Եհովայի արած բոլոր բաների համար։

5 Ի՞նչ ես անում, երբ նվեր ես ստանում։ Շատ հավանական է, որ ինչ-որ կերպով արտահայտում ես երախտագիտությունդ։ Ու երբ օգտագործում ես դա, ցույց ես տալիս, որ գնահատում ես այն։ Հակոբոս աշակերտը գրեց. «Ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր վերևից է, քանի որ այն իջնում է երկնային լույսերի Հորից, իսկ նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես» (Հակ. 1։17)։ Եհովան միշտ տալիս է այն, ինչի կարիքն ունենք երջանիկ ապրելու համար։ Մի՞թե դա չի մղում մեզ նրան փոխադարձաբար սիրելու։

6. Ի՞նչ պետք է անեին իսրայելացիները, որ շարունակ վայելեին Եհովայի օրհնությունները։

6 Իսրայելացիները հարյուրավոր տարիներ ապրում էին Եհովայի հոգածության ներքո և առատ օրհնություններ էին վայելում թե՛ նյութական, թե՛ հոգևոր առումով (2 Օրենք 4։7, 8)։ Սակայն շարունակ կվայելեին այդ օրհնությունները, թե ոչ, կախված էր նրանից, թե կհնազանդվեին Աստծու Օրենքին, որը պահանջում էր կանոնավորաբար ընծա մատուցել Եհովային՝ բերելով երկրի «առաջին հասած պտուղներից ամենալավը» (Ելք 23։19)։ Այդպիսով իսրայելացիները ցույց կտային, որ գնահատում են Եհովայի սերն ու օրհնությունները (կարդա՛  2 Օրենք 8։7–11

7. Ինչպե՞ս կարող ենք մեր «արժեքավոր բաներով» ցույց տալ, որ սիրում ենք Եհովային։

7 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Թեև այսօր մեզանից չի պահանջվում բառացի զոհաբերություններ անել, միանգամայն տեղին է, որ մեր սերը ցույց տանք Աստծու հանդեպ՝ մեր «արժեքավոր բաներով» պատվելով նրան (Առակ. 3։9)։ Ի՞նչ կերպերով կարող ենք դա անել։ Կարող ենք նյութապես աջակցել թե՛ մեր տարածքում, թե՛ ողջ աշխարհում ծավալվող Թագավորության գործին։ Սա իսկապես հրաշալի միջոց է դրսևորելու մեր սերը Եհովայի հանդեպ, անկախ այն բանից՝ շատ նյութական միջոցներ ունենք, թե քիչ (2 Կորնթ. 8։12)։ Սակայն կան ուրիշ կերպեր ևս, որոնցով կարող ենք ցույց տալ Եհովային, որ սիրում ենք իրեն։

8, 9. Եհովայի խոստմանը վստահելն ինչպե՞ս է կապված նրա հանդեպ ունեցած մեր սիրո հետ։ Բե՛ր օրինակ։

8 Հիշիր, որ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ չմտահոգվեն, թե ինչ պետք է ուտեն և հագնեն, այլ որ նախ Աստծու Թագավորությունը փնտրեն։ Նա ասաց, որ Հայրը գիտի, թե իրականում ինչի կարիք ունենք (Մատթ. 6։31–33)։ Այն, թե ինչ աստիճանի ենք վստահում այս խոստմանը, ցույց է տալիս, թե որքան խորն է մեր սերը Եհովայի հանդեպ, քանի որ սերն ու վստահությունը սերտորեն կապված են իրար։ Մենք չենք կարող իսկապես սիրել մեկին, ում չենք վստահում (Սաղ. 143։8)։ Ուստի պետք է հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք իմ նպատակներից ու ապրելակերպից երևո՞ւմ է, որ իսկապես սիրում եմ Եհովային։  Իմ գործերով ամեն օր ցույց տալի՞ս եմ վստահությունս, որ նա կարող է հոգալ իմ կարիքները»։

9 Մայք անունով մի քրիստոնյա այսպիսի սեր և վստահություն դրսևորեց։ Երբ նա երիտասարդ էր, մեծ ցանկություն ուներ ծառայելու Աստծուն օտար երկրում։ Ու թեև ամուսնացավ և երկու երեխա ունեցավ, նրա այդ ցանկությունը չմարեց։ Քաջալերված այն բազմաթիվ հոդվածներից ու հաշվետվություններից, որոնցում հորդոր էր տրվում ծառայել այնտեղ, որտեղ կարիքը մեծ է՝ Մայքն ու իր ընտանիքը որոշեցին պարզեցնել իրենց կյանքը։ Նրանք վաճառեցին իրենց տունը և բնակարան տեղափոխվեցին։ Հետո Մայքը նվազեցրեց մաքրության ու սպասարկման աշխատանքներ իրականացնող իր ընկերության գործունեությունը և պարզեց, թե ինչպես կարող է ինտերնետի միջոցով արտասահմանից ղեկավարել գործը։ Նրանք տեղափոխվեցին օտար երկիր։ Այնտեղ երկու տարի ծառայելուց հետո Մայքն ասում է. «Մենք զգացինք, թե որքան ճշմարիտ են Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Մատթեոս 6։33-ում»։

ԼՐՋՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ԱՍՏԾՈՒՑ ՍՏԱՑԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

10. Ինչպես երևում է Դավիթ թագավորի օրինակից, ի՞նչ կարող է լինել Եհովայի մասին խորհրդածելու արդյունքը։

10 Մոտ 3000 տարի առաջ Դավիթ թագավորը, հիացած Եհովայի ստեղծած երկնքով, գրեց. «Երկինքը հռչակում է Աստծու փառքը, և երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը»։ Իսկ Աստծու Օրենքի իմաստությամբ տպավորված՝ նա ասաց. «Եհովայի օրենքը կատարյալ է, կենդանացնում է հոգին։ Եհովայի հիշեցումը հուսալի է, իմաստուն է դարձնում անփորձին»։ Ի՞նչ եղավ այս խորհրդածության արդյունքում։ Կարդում ենք. «Թող բերանիս խոսքերը և սրտիս խորհրդածությունը հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ»։ Այո՛, Դավթի ու իր Աստծու միջև եղած ջերմ և մտերիմ հարաբերությունները ավելի ամրացան (Սաղ. 19։1, 7, 14

11. Ինչպե՞ս կարող ենք Եհովայի տված գիտելիքներն օգտագործել, որպեսզի ցույց տանք մեր սերը նրա հանդեպ (տե՛ս 23-րդ էջի նկարը)։

11 Այսօր Եհովան շատ բաներ է սովորեցնում մեզ իր ձեռքի գործերի և նպատակի իրականացման մասին։ Աշխարհն էլ խրախուսում է գիտելիքներ ստանալ բարձրագույն կրթության միջոցով։ Բայց ինչպես բազմաթիվ դեպքերն են ցույց տալիս, նման նպատակ հետապնդելը հաճախ հանգեցնում է նրան, որ անհատը կորցնում է Աստծու հանդեպ ունեցած հավատն ու սերը։ Աստվածաշունչը, սակայն, հորդորում է ոչ միայն գիտելիք սիրել, այլև իմաստություն և հասկացողություն ձեռք բերել։ Դա նշանակում է սովորել, թե ինչպես օգտագործել Աստծուց ստացած գիտելիքները, որ դրանք օգուտ բերեն մեզ և ուրիշներին (Առակ. 4։5–7)։ Աստծու «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Մենք մեր սերը ցույց ենք տալիս Եհովայի հանդեպ, երբ բոլորին պատմում ենք Թագավորության բարի լուրը և օգնում ենք հասկանալու մարդկության հանդեպ ունեցած Աստծու նպատակը (կարդա՛  Սաղմոս 66։16, 17

12. Մի քույր երախտագիտության ի՞նչ խոսքեր ասաց Եհովայի տված հոգևոր բաների մասին։

12 Պատանիները նույնպես կարող են ցույց տալ իրենց սերը Եհովայի հանդեպ՝ երախտագիտություն դրսևորելով նրա տված հոգևոր բաների համար։ Շանոնը պատմում է, որ երբ 11 տարեկան էր, նա և իր 10-ամյա քույրը ծնողների հետ ներկա գտնվեցին «Աստծու հանդեպ նվիրվածություն» մարզային համաժողովին։ Ծրագրի մասերից մեկի ժամանակ պատանիներին խնդրեցին նստել իրենց համար պահված տեղերում։ Նա ասում է, որ թեև այդ խնդրանքից մի փոքր լարվեց, բայց կատարեց այն։ Իսկ հետո, երբ յուրաքանչյուրին տվեցին գեղեցիկ մի նվեր՝ «Երիտասարդների հարցերը. գործնական  խորհուրդներ» գիրքը, նա անչափ հուզվեց։ Ինչպե՞ս դա անդրադարձավ Շանոնի՝ Եհովա Աստծու հանդեպ ունեցած զգացմունքների վրա։ Քույրը պատմում է. «Այդ ժամանակ էր, որ վերջապես հասկացա, որ Եհովան իրական է և անձամբ ինձ շատ-շատ սիրում է»։ Նա ավելացնում է. «Որքա՜ն երջանիկ ենք, որ մեր մեծ Աստվածը՝ Եհովան, առատաձեռնորեն այսպիսի գեղեցիկ, կատարյալ նվերներ է տալիս մեզ»։

ԸՆԴՈՒՆԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԽՐԱՏԸ

13, 14. Եհովայի տված խորհրդի հանդեպ մեր վերաբերմունքն ի՞նչ է ցույց տալիս նրա նկատմամբ ունեցած սիրո առնչությամբ։

13 Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն» (Առակ. 3։12)։ Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեզ խորհուրդ կամ խրատ են տալիս։ Պողոս առաքյալը իրատեսորեն գրեց. «Ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում, այլ տրտմեցնում է»։ Դա ասելով՝ նա չէր փոքրացնում խրատի կարևորությունն ու արժեքը։ Այդ եզրահանգման գալիս ենք նրա հաջորդ խոսքերից. «Սակայն հետո դրանով կրթվածներին խաղաղության պտուղ է բերում, այսինքն՝ արդարություն» (Եբր. 12։11)։ Եթե սիրում ենք Եհովային, չպետք է արհամարհենք խորհուրդը կամ վիրավորվենք դրանից։ Բայց ոմանց համար այդպես վարվելը կարող է շատ դժվար լինել։ Այս հարցում մեզ մեծապես կարող է օգնել Աստծու հանդեպ ունեցած մեր սերը։

14 Մաղաքիայի օրերում շատ հրեաներ չէին գնահատում Աստծու խորհուրդը։ Նրանք գիտեին զոհաբերություններ անելու մասին Օրենքը, բայց անամոթաբար անտեսում էին դա։ Այդ պատճառով Աստված խիստ խորհուրդ տվեց նրանց (կարդա՛  Մաղաքիա 1։12, 13)։ Որքա՞ն լուրջ էր իրավիճակը։ Լսենք Եհովայի խոսքերը. «Ես անեծք կուղարկեմ ձեզ վրա և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո՛, ես արդեն անիծել եմ, որովհետև իմ պատվիրանը ձեր սրտում չեք դնում» (Մաղ. 2։1, 2)։ Իսկապես, Եհովայի սիրառատ խորհուրդը շարունակաբար և գիտակցաբար մերժելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Աշխարհի չափանիշներով առաջնորդվելու փոխարեն՝ հետևիր Աստծու խորհրդին (տե՛ս պարբերություն 5)

15. Աշխարհում տարածված ո՞ր հակվածությունից պետք է խուսափենք։

15 Այսօր մարդիկ հպարտ են ու եսակենտրոն  և չեն սիրում, երբ իրենց խորհուրդ ու խրատ են տալիս։ Էլ չենք խոսում այն մասին, որ ընդունեն դրանք։ Նույնիսկ նրանք, ովքեր թվում է, թե ընդունում են խորհրուրդ և խրատ, հաճախ դա անում են դժկամորեն։ Քրիստոնյաներին, սակայն, հորդոր է տրվում «չընդունել այս աշխարհի կերպարանքը»։ Մենք պետք է հասկանանք Աստծու «կատարյալ կամքը» և վարվենք դրա համաձայն (Հռոմ. 12։2)։ Իր կազմակերպության միջոցով Եհովան մեզ ժամանակահարմար խորհուրդ է տալիս մեր կյանքի բազում բնագավառների հետ կապված, օրինակ՝ հակառակ սեռի հետ շփման, ընկերակցությունների և հանգստի վերաբերյալ։ Պատրաստակամորեն ընդունելով և կիրառելով նրա առաջնորդությունը՝ մենք ցույց ենք տալիս, որ երախտապարտ ենք Եհովային և իսկապես ողջ սրտով սիրում ենք նրան (Հովհ. 14։31; Հռոմ. 6։17

ՓՆՏՐԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

16, 17. ա) Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք Եհովայի կամքը որոշումներ կայացնելիս։ բ) Իսրայելացիների արարքից ինչպե՞ս է երևում, որ նրանք Եհովայի հանդեպ սիրո և վստահության պակաս ունեին։

16 Երբ փոքր երեխաները վտանգ են զգում, բնազդաբար վազում են ծնողների մոտ։ Բայց մեծանալուն զուգընթաց, սովորում են ավելի շատ ապավինել իրենց դատողությանը և անձամբ որոշումներ կայացնել։ Դա չափահաս դառնալու ընթացքի մի մասն է։ Սակայն նրանք, ովքեր մտերիմ են իրենց ծնողների հետ, նախքան որոշում կայացնելը հաշվի են առնում նրանց կարծիքը և խորհուրդը։ Պարագան նույնն է հոգևոր առումով։ Եհովան տվել է մեզ իր ոգին, որպեսզի «և՛ կամենանք, և՛ գործենք», բայց եթե որոշումներ կայացնելիս հաշվի չառնենք նրա կամքը, դա կխոսի սիրո և վստահության պակասի մասին (Փիլիպ. 2։13

17 Սամուելի օրերում Իսրայելը ջախջախիչ պարտություն կրեց փղշտացիների դեմ պատերազմում։ Աստծու ժողովուրդը անչափ շատ ուներ օգնության և պաշտպանության կարիք։ Ի՞նչ արեցին իսրայելացիները։ «Եկե՛ք Սելովից մեզ մոտ բերենք Եհովայի ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի և մեր թշնամիների ձեռքից փրկի մեզ»,— որոշեցին նրանք։ Ի՞նչ եղավ արդյունքը։ «Մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ ընկավ։ Աստծու տապանակը զավթեցին» (1 Սամ. 4։2–4, 10, 11)։ Իսրայելացիները մտածեցին, որ եթե տապանակն իրենց հետ տանեն, Եհովան կօգնի իրենց։ Իրականում, սակայն, նրանք չփնտրեցին Եհովայի առաջնորդությունը. վարվեցին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում, և արդյունքը աղետալի եղավ (կարդա՛  Առակներ 14։12

18. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը Եհովային վստահելու մասին։

18 Սաղմոսերգուն, որը սրտի ճիշտ տրամադրվածություն ուներ, գրեց. «Սպասի՛ր Աստծուն, որովհետև ես դեռ պիտի գովերգեմ նրան որպես իմ մեծ փրկության։ Ո՜վ իմ Աստված, հոգիս հուսահատված է, դրա համար էլ ես քեզ եմ հիշում» (Սաղ. 42։5, 6)։ Ինչպիսի՜ վստահություն և սեր Եհովայի հանդեպ։ Իսկ դու այսպիսի սեր և վստահություն զարգացրե՞լ ես մեր երկնային Հոր նկատմամբ։ Նույնիսկ եթե պատասխանդ այո է, շարունակիր մեծացնել վստահությունդ նրա հանդեպ՝ հաշվի առնելով Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակ. 3։5, 6

19. Ի՞նչ կերպերով ես ցանկանում ցույց տալ սերդ Եհովայի հանդեպ։

19 Եհովան մեզ առաջինը սիրեց և օրինակ թողեց, թե ինչպես մենք սիրենք իրեն։ Եկեք միշտ հիշենք նրա գերազանց օրինակը և ավելի շատ ցույց տանք նրան, որ սիրում ենք իրեն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ ուժով (Մարկ. 12։30