Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2015

Գալիլեայի Բիրիա անտառը

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Արդյոք հին Իսրայելը անտառաշա՞տ է եղել, ինչպես նշում է Աստվածաշունչը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնում է, որ Ավետյաց երկրի որոշ տարածքներ անտառապատ էին և «առատ» էին ծառերով (1 Թագ. 10։27; Հեսու 17։15, 18)։ Այնուամենայնիվ, տեսնելով, որ երկրի մեծ մասն այսօր անտառազուրկ է՝ սկեպտիկները կասկածում են, որ այն երբևէ անտառաշատ է եղել։

Ժանտաթզենու խոշոր ողկույզ

«Իսրայելացիների կյանքը աստվածաշնչյան ժամանակներում» գրքում նշվում է, որ «հնում Իսրայելի անտառներն ավելի ընդարձակ էին, քան այսօր» (Life in Biblical Israel)։ Բարձրավանդակները հիմնականում ծածկված էին սոճու, կաղնու և պիստակենու որոշ տեսակներով (Pinus halepensis, Quercus calliprinos, Pistacia palaestina)։ Շեֆելան՝ այն տարածքը, որը ներառում է կենտրոնական լեռնային շրջանի և Միջերկրական ծովի ավազանի մեջտեղում գտնվող նախալեռները, առատ էր նաև ժանտաթզենիներով (Ficus sycomorus)։

«Աստվածաշնչի բույսերը» գրքում նշվում է, որ Իսրայելի որոշ տարածքներ այժմ ամբողջովին ծառազուրկ են։ Ի՞նչն է հանգեցրել դրան։ Բացատրելով, որ դա աստիճանական պրոցես է՝ գիրքն ասում է. «Մարդը անընդհատ խառնվել է բնական բուսականության աճին, գլխավորապես այն նպատակով, որ ընդլայնի իր գյուղատնտեսական տարածքներն ու արոտավայրերը, ինչպես նաև փայտը որպես շինանյութ և վառելանյութ օգտագործելու համար» (Plants of the Bible)։