Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2015

Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս I

Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս I

«Թող սրբացվի քո անունը» (ՄԱՏԹ. 6։9

1. Ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ օգտագործել Մատթեոս 6։9–13 համարներում արձանագրված աղոթքը։

ՇԱՏԵՐԸ կարող են անգիր ասել «Տերունական աղոթքը»։ Տնետուն ծառայության ժամանակ մենք հաճախ ենք անդրադառնում այս աղոթքին, որպեսզի օգնենք մարդկանց հասկանալու, որ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է և հիանալի փոփոխություններ է անելու երկրի վրա։ Կամ էլ գուցե անդրադառնում ենք աղոթքի առաջին խնդրանքին և ցույց տալիս, որ Աստված անուն ունի, որը պետք է սրբացվի, կամ՝ սուրբ համարվի (Մատթ. 6։9

2. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը նկատի չուներ, որ ամեն անգամ աղոթելիս պետք է բառ առ բառ կրկնենք տիպար աղոթքը։

2 Արդյոք Հիսուսը նկատի ունե՞ր, որ ամեն անգամ աղոթելիս պետք է բառ առ բառ կրկնենք այս աղոթքը, ինչպես որ անում են շատերը քրիստոնեական աշխարհում։ Ո՛չ։ Նախքան իր աշակերտներին աղոթել սովորեցնելը Հիսուսն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթ. 6։7)։ Մեկ ուրիշ առիթով նա կրկնեց նույն աղոթքը, բայց այս անգամ այլ բառեր օգտագործեց (Ղուկ. 11։1–4)։ Այդպիսով Հիսուսն օգնեց իր հետևորդներին հասկանալու, թե ինչերի մասին է հարկավոր  խնդրել Աստծուն և ինչ հերթականությամբ՝ ելնելով դրանց կարևորությունից։ Ուստի տեղին է այդ աղոթքը անվանել տիպար աղոթք։

3. Տիպար աղոթքը վերլուծելիս ո՞ր հարցերի շուրջ կարող ենք խորհել։

3 Այս և հաջորդ հոդվածներում կվերլուծենք տիպար աղոթքի բովանդակությունը։ Այդ ընթացքում ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող է այն օգնել ինձ բարելավելու աղոթքներս։ Եվ, որ ամենակարևորն է, ապրո՞ւմ եմ արդյոք այդ աղոթքին ներդաշնակ»։

«ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ»

4. Ի՞նչ է մեզ հիշեցնում «Հայր մեր» արտահայտությունը, և ի՞նչ առումով է Եհովան երկրային կյանքի հույս ունեցող քրիստոնյաների «Հայրը»։

4 Հիսուսն աղոթքը սկսում է՝ ասելով «Հայր մեր» և ոչ թե՝ «Հայր իմ»։ Այս արտահայտությունը մեզ հիշեցնում է, որ մենք մաս ենք կազմում մի «եղբայրության», որի անդամները իսկապես սիրում են իրար (1 Պետ. 2։17)։ Ի՜նչ թանկ առանձնաշնորհում։ Օծյալ քրիստոնյաները, որոնք ծնվել են որպես Աստծու որդիներ երկնային կյանքի հեռանկարով, Եհովային դիմելիս իրավամբ կարող են բառի լիակատար իմաստով նրան «Հայր» կոչել (Հռոմ. 8։15–17)։ Երկրային կյանքի հույս ունեցողները նույնպես կարող են Եհովային դիմելիս նրան «Հայր» անվանել։ Եհովան է կյանք Պարգևողը, և նա սիրով հոգում է իր բոլոր ճշմարիտ երկրպագուների կարիքները։ Երկրային հույս ունեցողները լիակատար իմաստով Աստծու զավակներ կդառնան այն բանից հետո, երբ հասնեն կատարելության և վերջնական փորձության ժամանակ փաստեն իրենց նվիրվածությունը (Հռոմ. 8։21; Հայտն. 20։7, 8

5, 6. Ի՞նչ պարգև կարող են ծնողները փոխանցել իրենց երեխաներին, և ինչպե՞ս պետք է յուրաքանչյուր երեխա վերաբերվի այդ պարգևին (տե՛ս 20-րդ էջի նկարը)։

5 Ծնողները հիանալի պարգև են փոխանցում իրենց երեխաներին, երբ նրանց սովորեցնում են աղոթել և Եհովային համարել հոգատար երկնային Հայր։ Մի եղբայր, որն այժմ շրջանային վերակացու է ծառայում Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հիշում է. «Այն օրվանից, երբ մեր աղջիկները ծնվեցին, ես ամեն գիշեր աղոթում էի նրանց հետ, բացառությամբ այն օրերի, երբ տանը չէի լինում։ Մեր աղջիկները հաճախ են ասում, որ թեև չեն հիշում կոնկրետ բառեր այդ աղոթքներից, բայց հիշում են, թե դրանց ժամանակ ինչ մթնոլորտ էր տիրում, նրանք զգում էին, որ մեր երկնային Հոր՝ Եհովայի հետ հաղորդակցվելը սուրբ բան է և հանգստության ու ապահովության զգացում էին ունենում։ Երբ նրանք արդեն կարողանում էին աղոթել, ես խրախուսում էի, որ բարձրաձայն աղոթեն, որպեսզի լսեմ, թե ինչ զգացմունքներ ու մտքեր են արտահայտում։ Սա ինձ հիանալի հնարավորություն էր տալիս իմանալու, թե ինչ կա նրանց սրտում։ Հետո աստիճանաբար աղջիկներիս սովորեցնում էի իրենց աղոթքներում ընդգրկել կարևոր մտքեր տիպար աղոթքից, որպեսզի նրանց աղոթքները բովանդակալից լինեին»։

6 Զարմանալի չէ, որ այս եղբոր աղջիկները հոգևորապես առաջադիմեցին։ Այժմ նրանք իրենց ամուսինների հետ կատարում են Աստծու կամքը՝ ծառայելով լիաժամ։ Լավագույն պարգևը, որ ծնողները կարող են փոխանցել իրենց երեխաներին այն է, որ օգնեն նրանց ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։ Ինչ խոսք, յուրաքանչյուր երեխա ինքը պետք է պահպանի այդ թանկ փոխհարաբերությունները, իսկ դրա համար նա պետք է սովորի սիրել Աստծու անունը և խորապես հարգի այն (Սաղ. 5։11, 12; 91։14

«ԹՈՂ ՍՐԲԱՑՎԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ»

7. Ի՞նչ մեծ պատիվ ունենք մենք, և ի՞նչ պատասխանատվություն է դա բերում իր հետ։

7 Մեզ համար մեծ պատիվ է ոչ միայն իմանալ Աստծու անունը, այլ նաև կրել այն՝ որպես «մի ժողովուրդ.... [նրա] անվան համար» (Գործ. 15։14; Ես. 43։10)։ Մենք աղոթում ենք մեր երկնային Հորը՝ ասելով. «Թող սրբացվի քո անունը»։  Սա մեզ մղում է նաև խնդրելու, որ Եհովան օգնի չանելու և չասելու այնպիսի բան, ինչը անարգանք կբերի իր սուրբ անվանը։ Մենք չենք ուզում լինել առաջին դարում ապրած այն մարդկանց պես, ովքեր չէին վարվում իրենց քարոզածի համաձայն։ Պողոս առաքյալը նրանց մասին գրեց. «Ձեր պատճառով Աստծու անունը հայհոյվում է ազգերի մեջ» (Հռոմ. 2։21–24

8, 9. Բե՛ր օրինակ, թե ինչպես է Եհովան օրհնում նրանց, ովքեր մտածում են իր անվան սրբացման մասին։

8 Մենք ուզում ենք սրբացնել Աստծու անունը։ Նորվեգիայում ապրող մի քույր, որի ամուսինը վաղաժամ մահացավ, իր երկու տարեկան որդու հետ մնաց մենակ։ Նա ասում է. «Դա շատ դժվար ժամանակ էր իմ կյանքում։ Ամեն օր, գրեթե ամեն ժամ աղոթում էի, որ ուժ ունենամ էմոցիոնալ հավասարակշռություն պահպանելու համար. չէի ուզում որևէ անխոհեմ որոշման կամ անհավատարիմ արարքի պատճառով առիթ տալ Սատանային չարախոսելու Եհովային։ Ես ուզում էի սրբացնել Եհովայի անունը և ուզում էի, որ որդիս դրախտում կրկին տեսնի իր հորը» (Առակ. 27։11

9 Պատասխանե՞ց Եհովան նրա անեսասեր աղոթքներին։ Այո՛։ Այս քույրը հոգևոր աջակցություն ստացավ՝ կանոնավորաբար շփվելով իր հոգատար հավատակիցների հետ։ Հինգ տարի անց նա ամուսնացավ մի երեցի հետ։ Նրա որդին այժմ 20 տարեկան մկրտված եղբայր է։ «Ես այնքան երջանիկ եմ, որ ամուսինս օգնեց մեծացնելու որդուս»,— ասում է քույրը։

10. Ի՞նչ է հարկավոր, որ Աստծու անունը լիովին սրբացվի։

10 Որպեսզի Աստծու անունը լիովին սրբացվի և մաքրվի նախատինքից, նա պետք է վերացնի բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար մերժում են իր գերիշխանությունը (կարդա՛  Եզեկիել 38։22, 23)։ Մարդկությունը աստիճանաբար կատարելության կհասնի։ Որքա՜ն ենք սպասում այն ժամանակին, երբ բոլոր բանական էակները սուրբ կհամարեն Եհովայի անունը։ Այդ ժամանակ վերջապես մեր սիրառատ երկնային Հայրը կլինի «ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։28

«ԹՈՂ ԳԱ ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

11, 12. Եհովայի օգնությամբ ճշմարիտ քրիստոնյաներն ի՞նչ հասկացան 19-րդ դարի վերջում։

11 Նախքան Հիսուսը կհամբարձվեր երկինք, առաքյալները նրան հարցրին. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»։ Հիսուսի պատասխանը ցույց տվեց, որ դեռ ժամանակը չէր, որ նրանք իմանային, թե երբ է Աստծու Թագավորությունը սկսելու իշխել։ Նա աշակերտներին ասաց, որ կենտրոնանան վկայություն տալու կարևոր գործի վրա, որ պետք է անեին (կարդա՛  Գործեր 1։6–8)։ Այնուամենայնիվ, Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել Աստծու Թագավորության գալստի համար և սպասել դրան։ Ուստի առաքյալների օրերից սկսած՝ քրիստոնյաներն աղոթում են, որ այն գա։

12 Երբ մոտեցավ այն ժամանակը, որ Աստծու Թագավորությունը Հիսուսի գլխավորությամբ սկսելու էր երկնքից իշխել, Եհովան օգնեց իր ժողովրդին հասկանալու, թե երբ էր դա տեղի ունենալու։ 1876թ.-ին «Աստվածաշնչի հետազոտող» ամսագրում Չարլզ Թեյզ Ռասելը մի հոդված հրապարակեց՝ «Հեթանոսների ժամանակները. ե՞րբ են ավարտվելու»։ Դրանում ասվում էր, որ 1914թ. նշանակալից տարի է լինելու։ Հոդվածը Դանիելի մարգարեության «յոթ ժամանակները» կապում էր «ազգերին սահմանված ժամանակների» հետ, որոնց մասին խոսել էր Հիսուսը * (Դան. 4։16; Ղուկ. 21։24

13. Ի՞նչ տեղի ունեցավ 1914թ.-ին, և այդ ժամանակվանից ի վեր ի՞նչ են փաստում աշխարհում տեղի ունեցող դեպքերը։

13 1914թ.-ին Եվրոպայում պատերազմ սկսվեց, որը տարածվեց և ընդգրկեց ողջ աշխարհը։ Երբ 1918թ.-ին այն ավարտվեց,  սարսափելի սովեր եղան, և գրիպի մի համաճարակ սկսվեց, որը ավելի շատ մարդ սպանեց, քան պատերազմը։ Այդպիսով այն «նշանը», որ տվել էր Հիսուսը՝ բնորոշելու իր անտեսանելի ներկայությունը որպես երկրի նոր Թագավոր, սկսեց կատարվել (Մատթ. 24։3–8; Ղուկ. 21։10, 11)։ Բավական փաստեր կան, որոնք մատնանշում են, որ 1914թ.-ին «մի պսակ տրվեց» Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ «նա դուրս գնաց հաղթելով և մինչև վերջ հաղթելու համար» (Հայտն. 6։2)։ Սատանայի ու նրա դևերի դեմ պատերազմում Հիսուսը մաքրեց երկինքը՝ նրանց գցելով երկրի շրջակայքը։ Այդ ժամանակվանից ի վեր մարդկության վրա սկսեց կատարվել հետևյալ մարգարեությունը. «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։7–12

14. ա) Ինչո՞ւ է դեռևս կարևոր աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը։ բ) Ի՞նչ առանձնաշնորհում մենք ունենք։

14 Հայտնություն 12։7–12-ում գրված մարգարեությունը բացատրում է, թե ինչու Աստծու Թագավորության ծնունդով երկրի վրա սկսեցին աղետալի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք շարունակում են տառապանք պատճառել մարդկությանը։ Հիսուսը՝ Աստծու Թագավորության թագավորը, սկսեց իշխել իր թշնամիների մեջ։ Մինչև այն ժամանակը, երբ նա ավարտին կհասցնի իր հաղթանակը և վերջ կդնի չարությանը երկրի վրա, մենք կշարունակենք աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը։ Միևնույն ժամանակ պետք է ապրենք այդ աղոթքներին ներդաշնակ՝ մասնակցելով «նշանի» ամենատպավորիչ մասի կատարմանը։ Հիսուսը մարգարեացավ. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի  ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14

«ԹՈՂ ԿԱՏԱՐՎԻ ՔՈ ԿԱՄՔԸ.... ԵՐԿՐԻ ՎՐԱ»

15, 16. Ինչպե՞ս կարող ենք ապրել «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» խնդրանքին ներդաշնակ։

15 Մոտ 6000 տարի առաջ Աստծու կամքը կատարելապես կատարվում էր երկրի վրա։ Ահա թե ինչու Եհովան կարող էր նայել «իր ստեղծած բոլոր բաներին» ու ասել՝ «այդ ամենը շատ լավ է» (Ծննդ. 1։31)։ Հետո Սատանան ըմբոստացավ, և այդ ժամանակվանից սկսած՝ երկրի վրա համեմատաբար քիչ թվով մարդիկ են կատարել Աստծու կամքը։ Բայց այսօր մենք առանձնաշնորհում ունենք ապրելու այն ժամանակներում, երբ մոտ ութ միլիոն Վկաներ ոչ միայն աղոթում են, որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա, այլև ջանում են ապրել այդ աղոթքին ներդաշնակ։ Նրանք դա անում են՝ ապրելով աստվածահաճո կյանքով և եռանդորեն մասնակցելով աշակերտ պատրաստելու գործին։

Օգնո՞ւմ ես երեխաներիդ, որ ապրեն «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» խնդրանքին ներդաշնակ (տե՛ս պարբերություն 16)

16 Օրինակ՝ մի քույր, որը մկրտվել է 1948թ.-ին և Աֆրիկայում ծառայել է որպես միսիոներ, ասում է. «Տիպար աղոթքի այս մասի համաձայն՝ ես հաճախ եմ աղոթում, որ բարի լուրը հասնի գառնանման բոլոր մարդկանց, և որ նրանք կարողանան ճանաչել Եհովային, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Բացի այդ, երբ պատրաստվում եմ վկայություն տալ ինչ-որ մեկին, Աստծուց իմաստություն եմ խնդրում, որպեսզի կարողանամ հասնել նրա սրտին։ Նաև աղոթում եմ, որ Եհովան օրհնի մեր ջանքերը, որ թափում ենք հոգ տանելու այն գառնանման մարդկանց մասին, ում արդեն գտել ենք»։ Զարմանալի չէ, որ 80-ամյա այս քույրը հաջողությունների է հասել իր ծառայության մեջ և մյուսների աջակցությամբ օգնել է շատերին դառնալու Եհովայի Վկաներ։ Անկասկած, ճանաչում ես այլ մարդկանց ևս, որոնք, չնայած տարիքի հետ կապված դժվարություններին, Աստծու կամքը կատարելու համար իրենց «անձը մատուցում են այնպես, ինչպես որ ըմպելիքի ընծան է թափվում» (կարդա՛  Փիլիպպեցիներ 2։17

17. Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես այն մասին, թե ինչպես է Եհովան պատասխանելու «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» խնդրանքին։

17 Մինչև այն ժամանակը, երբ Աստծու Թագավորության թշնամիները կվերացվեն երկրի վրայից, մենք կշարունակենք աղոթել, որ կատարվի Աստծու կամքը։ Հետագայում, երբ միլիարդավոր մարդիկ հարություն առնեն դրախտային երկրի վրա, մենք կտեսնենք, որ Աստծու կամքը ավելի լիակատար կերպով է կատարվում։ Հիսուսն ասաց. «Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [իմ] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհ. 5։28, 29)։ Պատկերացրու, թե ի՜նչ հիանալի ժամանակներ են լինելու, երբ դիմավորենք մեր մահացած հարազատներին։ Աստված «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից» (Հայտն. 21։4)։ Հարություն առածների մեծ մասը «անարդարներ» են լինելու, ովքեր ապրել ու մահացել են՝ չիմանալով ճշմարտությունը Եհովա Աստծու և նրա Որդու մասին։ Մեծ առանձնաշնորհում ենք ունենալու սովորեցնել հարություն առածներին Աստծու կամքի ու նրա նպատակի մասին և օգնել, որ համապատասխանեն «հավիտենական կյանքով» ապրելու պահանջներին (Գործ. 24։15; Հովհ. 17։3

18. Որո՞նք են մարդկության ամենամեծ կարիքները։

18 Ողջ տիեզերքում խաղաղությունն ու միասնությունը կախված է Եհովայի անվան սրբացումից, որը կիրագործի Աստծու Թագավորությունը։ Ուստի տիպար աղոթքի առաջին երեք խնդրանքներին պատասխանելով՝ Եհովան կբավարարի մարդկության ամենամեծ կարիքները։ Բայց կան այլ կենսական կարիքներ, որոնց մասին նշված է Հիսուսի տիպար աղոթքի մնացած չորս խնդրանքներում։ Դրանք կքննենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 12 Այն մասին, որ այս մարգարեությունը կատարվել է 1914թ.-ին, երբ ծնվեց Աստծու Մեսիական Թագավորությունը, բացատրվում է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում (էջ 215–218)։