Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Ապրիլ 2015

Ինչպես կարող են երեցները կրթել եղբայրներին

Ինչպես կարող են երեցները կրթել եղբայրներին

«Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից.... փոխանցիր հավատարիմ մարդկանց» (2 ՏԻՄՈԹ. 2։2

1. ա) Ի՞նչ են Աստծու ծառաները միշտ իմացել կրթության վերաբերյալ, և ինչո՞ւ է կրթությունը կարևոր այսօր։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ԱՍՏԾՈՒ ծառաները միշտ իմացել են, որ կրթությունը հաջողություն է բերում։ Աբրամ նահապետը Ղովտին ազատելու համար «հավաքեց իր փորձառու [«կրթուած», Արևմտահայերեն Աստվածաշունչ] մարդկանց», և նրանք հաջողության հասան (Ծննդ. 14։14–16)։ Դավիթ թագավորի օրերում Աստծու տան երգիչները «սովորել էին Եհովային նվիրված երգեր երգել» և գովաբանում էին նրան (1 Տար. 25։7)։ Այսօր մենք հոգևոր պատերազմ ենք մղում Սատանայի և նրա հետևորդների դեմ (Եփես. 6։11–13)։ Բացի այդ, ջանքեր ենք գործադրում, որպեսզի փառաբանենք Եհովային՝ ուրիշներին պատմելով նրա անվան մասին (Եբր. 13։15, 16)։ Ուստի անցյալում ապրած Աստծու ծառաների պես՝ մենք պետք է կրթվենք, որպեսզի հասնենք հաջողության։ Եհովան երեցներին ժողովում ուրիշներին կրթելու պատասխանատվություն է տվել (2 Տիմոթ. 2։2)։ Ի՞նչ մեթոդներով են փորձառու երեցները կրթում եղբայրներին, որպեսզի նրանք կարողանան հոգ տանել հոտին։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՄՐԱՑՐՈՒ

2. Նախքան սովորողին մի շարք հմտություններ սովորեցնելը գուցե ի՞նչ ցանկանա անել երեցը և ինչո՞ւ։

2 Դու՝ որպես երեց, նման ես այգեգործի։ Նախքան սերմ  ցանելը այգեգործը գուցե անհրաժեշտ համարի պարարտացնել հողը, որ այն ավելի պտղաբեր դառնա։ Այդպես էլ դու նախքան եղբորը մի շարք հմտություններ սովորեցնելը գուցե անհրաժեշտ համարես որոշ «պարարտացնող» սուրբգրային մտքեր փոխանցել նրան, որ նրա սիրտը ավելի պատրաստ լինի ընդունելու ուսուցումը (1 Տիմոթ. 4։6

3. ա) Մարկոս 12։29, 30 համարներն ինչպե՞ս կարելի է օգտագործել սովորողի հետ զրույց սկսելու համար։ բ) Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել սովորողի վրա երեցի աղոթքը։

3 Որպեսզի իմանաս, թե ճշմարտությունն ինչ չափով է ազդում սովորողի մտքերի ու գործերի վրա, հարցրու նրան. «Ինչպե՞ս է նվիրումդ անդրադարձել քո կյանքի վրա»։ Այս հարցը բովանդակալից զրույցի սկիզբ կդնի և առիթ կհանդիսանա խոսելու այն մասին, թե ինչպես կարող ենք ծառայել Եհովային ամբողջ հոգով (կարդա՛  Մարկոս 12։29, 30)։ Զրույցի վերջում թերևս աղոթես՝ խնդրելով, որ Եհովան սովորողին տա սուրբ ոգին, որն անհրաժեշտ է նրան՝ ուսուցումն ավարտին հասցնելու համար։ Եղբոր համար արված քո սրտանց աղոթքը կքաջալերի նրան։

4. ա) Նշիր մի քանի աստվածաշնչյան արձանագրություններ, որոնք կարող են խթանել սովորողի հոգևոր աճը։ բ) Ի՞նչ նպատակ պետք է երեցներն ունենան ուրիշներին կրթելիս։

4 Կրթելու սկզբնական փուլում քննարկիր աստվածաշնչյան որոշ արձանագրություններ, որոնք կօգնեն սովորողին տեսնելու պատրաստակամ, վստահելի և խոնարհ լինելու կարևորությունը (1 Թագ. 19։19–21; Նեեմ. 7։2; 13։13; Գործ. 18։24–26)։ Այսպիսի հատկությունները նույնքան կարևոր են սովորողի համար, որքան պարարտանյութերը՝ հողի համար։ Դրանք արագացնում են հոգևոր աճը։ Ֆրանսիայից Ժան Կլոդ անունով մի երեց ասում է. «Կրթելիս իմ գլխավոր նպատակը սովորողին օգնելն է, որ հոգևոր մտածելակերպ ունենա։ Ես առիթներ եմ փնտրում, որպեսզի կոնկրետ սուրբգրային համարներ կարդալով՝ «բաց անեմ» սովորողի «աչքերը», որ նա տեսնի Աստծու Խոսքի «սքանչելիքները» (Սաղ. 119։18)։ Տեսնենք, թե ուրիշ ինչ կերպերով կարելի է հոգևորապես ամրացնել սովորողին։

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՊԱՏՃԱՌՆԵՐ

5. ա) Որքա՞ն կարևոր է սովորողի հետ հոգևոր նպատակներից խոսելը։ բ) Ինչո՞ւ երեցները պետք է սկսեն կրթել եղբայրներին, երբ նրանք դեռ փոքր են (տե՛ս ծանոթագրությունը)։

5 Սովորողին հարցրու. «Ի՞նչ հոգևոր նպատակներ ունես»։ Եթե նա կոնկրետ նպատակներ չունի, ապա օգնիր նրան ողջամիտ և հասանելի նպատակ դնելու։ Խանդավառությամբ պատմիր որևէ նպատակի մասին, որ մի ժամանակ ունեցել ես, և թե ինչ ուրախություն ես ապրել, երբ հասել ես դրան։ Սա գուցե պարզ մեթոդ թվա, բայց այն արդյունավետ է։ Վիկտորը, որը Աֆրիկայում երեց և ռահվիրա է ծառայում, հիշում է. «Երբ երիտասարդ էի, երեցներից մեկը նպատակներիս հետ կապված մի քանի մտածված հարց տվեց։ Այդ հարցերը օգնեցին ինձ լրջորեն մտածելու իմ ծառայության մասին»։ Փորձառու երեցները նաև նշում են, որ կարևոր է եղբայրներին կրթել դեռահասության տարիքից՝ նրանց իրենց տարիքին համապատասխան հանձնարարություններ տալով։ Վաղ տարիքից կրթվելը կօգնի եղբայրներին կենտրոնացած մնալու իրենց հոգևոր նպատակների վրա նաև պատանեկան հասակում, և այն ժամանակ, երբ նրանց վրա շեղող հանգամանքների տարափ տեղա (կարդա՛  Սաղմոս 71։5, 17 *

Բացատրիր, թե եղբայրն ինչու պետք է անի քո տված հանձնարարությունը, և գովիր նրան իր գործադրած ջանքերի համար (տե՛ս պարբերություն 5–8)

6. Ո՞րն էր Հիսուսի ուսուցանելու կարևոր առանձնահատկություններից մեկը։

6 Դու նաև սովորողի մեջ ծառայելու  ցանկություն կզարգացնես, եթե ոչ միայն ասես նրան, թե ինչ անի, այլև թե ինչու անի։ Այդպես վարվելով՝ դու կընդօրինակես Մեծ Ուսուցչին՝ Հիսուսին։ Օրինակ՝ աշակերտ պատրաստելու պատվերը տալուց առաջ Հիսուսը առաքյալներին բացատրեց, թե ինչու պետք է կատարեն այն։ Նա ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել»։ Հետո ավելացրեց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։18, 19)։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսի ուսուցանելու կերպը։

7, 8. ա) Ինչպե՞ս կարող են երեցները ընդօրինակել Հիսուսի ուսուցանելու կերպը։ բ) Որքա՞ն կարևոր է գովել սովորողին։ գ) Ո՞ր առաջարկները կարող են օգնել երեցներին կրթելու եղբայրներին (տե՛ս « Ինչպես կրթել» շրջանակը)։

7 Երբ եղբորը մի որևէ հանձնարարություն ես տալիս, Աստվածաշնչի օգնությամբ բացատրիր, թե ինչու է այդ գործը կարևոր։ Այդպես դու նրան կսովորեցնես առաջնորդվել աստվածաշնչյան սկզբունքներով։ Ենթադրենք՝ խնդրում ես եղբորը մաքուր պահել Թագավորության սրահի մուտքի տարածքը և հոգ տանել, որ այդտեղով անցնելն ապահով լինի։ Կարող ես կարդալ Տիտոս 2։10 համարը և բացատրել, թե իր գործը ինչպես «կզարդարի մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը»։ Նրան օգնիր մտածելու նաև ժողովի տարեցների մասին, և թե այդ հանձնարարությունն անելը ինչով օգտակար կլինի վերջիններիս համար։ Այսպիսի զրույցները կրթության մի մասը դարձնելով՝ կօգնես սովորողին ավելի շատ կենտրոնանալու մարդկանց, ոչ թե կանոնների վրա։ Նա մեծ ուրախություն կապրի՝ տեսնելով, թե ինչպես են ժողովի եղբայրներն ու քույրերը օգուտ քաղում իր կատարած ծառայությունից։

8 Հետո անպայման գովիր սովորողին, որ ջանք է թափում կիրառելու քո առաջարկները։ Որքա՞ն կարևոր է այդպես վարվելը։ Անկեղծ գովասանքը սովորողի համար նույնն է, ինչ ջուրը՝ բույսի. նա կփթթի դրանից (համեմատի՛ր Մատթեոս 3։17

ՄԵԿ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ

9. ա) Ի՞նչ դժվարության են բախվում որոշ երեցներ զարգացած երկրներում։ բ) Ինչո՞ւ որոշ երիտասարդներ ծառայությունը իրենց կյանքում առաջին տեղում չեն դրել։

9 Զարգացած երկրներում երեցների համար գուցե դժվար լինի մղել մկրտված երիտասարդ եղբորը ներգրավված լինելու ժողովի գործերում։ Արևմուտքի 20 երկրների փորձառու երեցների հարց ուղղեցին, թե իրենց կարծիքով՝ ինչու են որոշ երիտասարդ եղբայրներ խուսափում ժողովում պատասխանատվություններ ստանձնելուց։ Նրանց մեծ մասն ասաց, որ եղբայրների ծնողները նրանց փոքրուց չեն խրախուսել հոգևոր նպատակներ հետապնդել։ Որոշ դեպքերում այն եղբայրները,  ովքեր նման նպատակներ դնելու ցանկություն ունեցել են, ծնողների դրդմամբ աշխարհիկ նպատակներ են հետապնդել և այդպես էլ ծառայությունը իրենց կյանքում առաջին տեղում չեն դրել (Մատթ. 10։24

10, 11. ա) Ինչպե՞ս կարող է երեցը աստիճանաբար օգնել եղբորը փոխելու մտածելակերպը։ բ) Աստվածաշնչյան ի՞նչ համարներ կարող է երեցը քննարկել նրա հետ և ինչո՞ւ (տե՛ս ծանոթագրությունը)։

10 Եթե եղբայրը այնքան էլ հետաքրքրված չէ ժողովի գործերով, նրա մտածելակերպը փոխելը շատ ջանք ու համբերություն կպահանջի։ Բայց դա հնարավոր է անել։ Ինչպես որ այգեգործը կարող է ուղղություն տալ որոշ բույսերի աճին՝ աստիճանաբար շտկելով ցողունը, այնպես էլ դու կարող ես աստիճանաբար օգնել որոշ եղբայրների հասկանալու, որ կարիք ունեն փոխելու իրենց տրամադրվածությունը առանձնաշնորհումներ ստանձնելու առնչությամբ։ Ինչպե՞ս։

11 Ժամանակ հատկացրու, որ ընկերանաս նրա հետ։ Թող իմանա, որ ժողովն իր կարիքը ունի։ Այդ ընթացքում սովորողի հետ տրամաբանիր կոնկրետ սուրբգրային համարների շուրջ և օգնիր մտածելու իր նվիրման մասին (Ժող. 5։4; Ես. 6։8; Մատթ. 6։24, 33; Ղուկ. 9։ 57–62; 1 Կորնթ. 15։58; 2 Կորնթ. 5։15; 13։5)։ Հարցրու. «Ի՞նչ խոստացար Եհովային, երբ նվիրվեցիր նրան»։ Փորձիր շարժել եղբոր սիրտը՝ հետևյալ հարցերն ուղղելով. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ զգաց Եհովան, երբ մկրտվեցիր» (Առակ. 27։11)։ «Իսկ Սատանա՞ն ինչ զգաց» (1 Պետ. 5։8)։ Երբեք մի՛ թերագնահատիր այն մեծ ազդեցությունը, որ եղբոր վրա կարող են թողնել լավ ընտրված աստվածաշնչյան համարները (կարդա՛  Եբրայեցիներ 4։12 *

ՍՈՎՈՐՈՂՆԵ՛Ր, ԵՂԵՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ

12, 13. ա) Ի՞նչ տրամադրվածություն դրսևորեց Եղիսեն։ բ) Ինչպե՞ս Եհովան վարձատրեց Եղիսեին հավատարմության համար։

12 Իսկ ի՞նչ կարելի է ասել ձե՛ր մասին, երիտասա՛րդ եղբայրներ։ Ժողովը ունի ձեր կարիքը։ Ի՞նչ տրամադրվածություն պետք է ունենաք, որպեսզի հաջողության հասնեք։ Այս հարցի պատասխանն իմանալու համար եկեք քննենք որոշ իրադարձություններ անցյալում ապրած մի սովորողի կյանքից։

13 Մոտ 3000 տարի առաջ Եղիա մարգարեն երիտասարդ Եղիսեին առաջարկեց դառնալ իր սպասավորը։ Եղիսեն անմիջապես ընդունեց տարեց մարգարեի առաջարկը և հավատարմորեն ծառայեց նրան՝ համեստ գործեր անելով (2 Թագ. 3։11)։ Մոտ վեց տարի կրթվելուց հետո Եղիսեն իմացավ, որ Իսրայելում Եղիայի ծառայությունը մոտենում է ավարտին։ Այդ ժամանակ մարգարեն իր լավ ուսուցանված ուղեկցին, որն արդեն լավ կրթվել էր, ասաց, որ այլևս չհետևի իրեն։ Բայց Եղիսեն երեք անգամ նրան պատասխանեց. «Ես քեզ չեմ լքի»։ Նա վճռել էր որքան հնարավոր է երկար մնալ իր ուսուցչի հետ։ Եհովան վարձատրեց Եղիսեին նվիրվածության և հավատարմության համար՝ թույլ տալով տեսնել, թե ինչպես է Եղիան տպավորիչ կերպով մրրիկով երկինք բարձրանում (2 Թագ. 2։1–12

14. ա) Ինչպե՞ս կարող են սովորողները ընդօրինակել Եղիսեին։ բ) Ինչո՞ւ է շատ կարևոր, որ սովորողը հավատարիմ լինի։

14 Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եղիսեին։ Անմիջապես ընդունիր այն նշանակումները, որ ստանում ես, այդ թվում՝ համեստ հանձնարարությունները։ Ուսուցչիդ համարիր քո ընկերը և ցույց տուր, թե որքան շատ ես գնահատում այն ջանքերը, որ նա թափում է քո օգտի համար։ Քո արձագանքից նա կհասկանա, որ ուզում ես ասել. «Ես քեզ չեմ լքի»։ Եվ, որ ամենակարևորն է, հավատարմորեն կատարիր ցանկացած հանձնարարություն, որ կստանաս։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Երբ ցույց  տաս, որ հավատարիմ ես ու վստահելի, երեցները կհամոզվեն, որ Եհովան ուզում է՝ ավելի շատ պատասխանատվություններ ունենաս ժողովում (Սաղ. 101։6; կարդա՛  2 Տիմոթեոս 2։2

ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵՔ

15, 16. ա) Ի՞նչ կերպերով Եղիան հարգանք դրսևորեց իր ուսուցչի հանդեպ (տե՛ս 9-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ մյուս մարգարեները վստահությամբ լցվեցին Եղիսեի հանդեպ։

15 Եղիսեի մասին արձանագրությունից նաև երևում է, թե ինչպես կարող են եղբայրները հարգանք դրսևորել փորձառու երեցների նկատմամբ։ Երիքովում մի խումբ մարգարեների այցելելուց հետո Եղիան ու Եղիսեն քայլեցին դեպի Հորդանան գետը։ Այնտեղ «Եղիան վերցրեց իր հանդերձը, ծալեց այն ու դրանով հարվածեց ջրին, և ջուրը այս ու այն կողմ բաժանվեց»։ Գետն անցնելուց հետո նրանք շարունակեցին «քայլելով խոսել»։ Հստակ է, որ Եղիսեն չէր մտածում, թե ինքն արդեն ամեն ինչ գիտի։ Ընդհուպ այն պահը, երբ Եղիան հեռացավ, Եղիսեն որսում էր ուսուցչի բերանից դուրս եկած ամեն մի բառը։ Հետո Եղիան մրրիկով երկինք բարձրացավ։ Ավելի ուշ Հորդանան գետի մոտ Եղիսեն մարգարեի հանդերձով հարվածեց ջրին՝ ասելով. «Որտե՞ղ է Եհովան՝ Եղիայի Աստվածը»։ Եվ ջրերը կրկին բաժանվեցին (2 Թագ. 2։8–14

16 Նկատեցի՞ր, որ Եղիսեի առաջին հրաշքը ճիշտ և ճիշտ Եղիայի վերջին հրաշքն էր։ Ինչո՞ւ է սա ուշագրավ։ Ակնհայտ է՝ Եղիսեն չմտածեց, որ եթե այժմ ինքն է «ղեկին», ուրեմն պետք է անմիջապես փոխի «ուղղությունը»։ Ընդհակառակը՝ նա շարունակեց վարվել այնպես, ինչպես Եղիան էր վարվում իր ծառայությունը կատարելիս՝ այդպիսով հարգանք դրսևորելով իր ուսուցչի նկատմամբ։ Դա տեսնելով՝ մյուս մարգարեները վստահությամբ լցվեցին նրա հանդեպ (2 Թագ. 2։15)։ Եղիսեն 60 տարի ծառայեց որպես մարգարե, և Եհովան նրան զորություն տվեց կատարելու ավելի շատ հրաշքներ, քան Եղիան էր արել։ Ի՞նչ կարող ես սովորել։

17. ա) Ինչպե՞ս կարող են սովորողները ընդօրինակել Եղիսեի տրամադրվածությունը։ բ) Ժամանակի ընթացքում Եհովան գուցե ինչպե՞ս օգտագործի հավատարիմ սովորողներին։

17 Մի՛ կարծիր, որ եթե որոշ պատասխանատվություններ ես ստանում ժողովում, ուրեմն անմիջապես պետք է փոխես «ուղղությունը», այսինքն՝ ամեն բան բոլորովին այլ կերպ անես։ Փոփոխություններ անելու անհրաժեշտությունը կախված է ոչ թե քո ցանկությունից, այլ ժողովի կարիքներից և Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությունից։ Եղիսեն իր գործերով շահեց մյուս մարգարեների վստահությունը և հարգանք դրսևորեց Եղիայի հանդեպ՝ շարունակելով կիրառել նրա մեթոդները։ Դու նույնպես կարող ես ձեռք բերել հավատակիցներիդ վստահությունը և հարգանք դրսևորել փորձառու երեցների հանդեպ, եթե շարունակես կիրառել Աստվածաշնչի վրա հիմնված նրանց մեթոդները (կարդա՛  1 Կորնթացիներ 4։17)։ Իսկ երբ ավելի փորձառու դառնաս, անկասկած կկիրառես Եհովայի կազմակերպությունից եկող փոփոխությունները, որոնք կօգնեն ժողովին համաքայլ ընթանալու Եհովայի՝ անընդհատ առաջ գնացող կազմակերպությանը։ Ի վերջո, ինչպես որ Եղիսեի դեպքում էր, ժամանակին Եհովան ձե՛զ, հավատարի՛մ սովորողներ, գուցե օգնի անելու ավելի մեծ գործեր, քան ձեր ուսուցիչներն են արել (Հովհ. 14։12

18. Ինչո՞ւ է ժողովներում եղբայրներին կրթելը առաջնահերթ այսօր։

18 Հուսով ենք, որ այս և նախորդ հոդվածի առաջարկները ավելի շատ երեցների կմղեն ժամանակ տրամադրելու եղբայրներին կրթելուն։ Թող որ այդ եղբայրներն էլ պատրաստակամորեն ընդունեն ուսուցումը և հետագայում իմաստնորեն օգտագործեն այն՝ Եհովայի գառներին հոգ տանելու համար։ Դա կամրացնի ողջ աշխարհի ժողովները և կօգնի յուրաքանչյուրիս հավատարիմ մնալու ապագայում սպասվող կարևոր իրադարձությունների ժամանակ։

^ պարբ. 5 Եթե եղբայրը քրիստոնեական հասունություն է դրսևորում, խոնարհ է և համապատասխանում է սուրբգրային մյուս պահանջներին, երեցները գուցե երաշխավորեն նրան ծառայող օգնականի նշանակման համար, նույնիսկ եթե նրա 20 տարին դեռ չի լրացել (1 Տիմոթ. 3։8–10, 12; տե՛ս «Դիտարանի» 2013թ. նոյեմբերի 15-ի համարի «Ընթերցողների հարցերը», էջ 9

^ պարբ. 11 Քննարկումներ անելիս կարող ես օգտվել այն մտքերից, որ բերվում են «Դիտարանի» 2012թ. ապրիլի 15-ի համարում (էջ 14–16, պարբ. 8–13) և «Մնա Աստծու սիրո մեջ» գրքում (գլուխ 16, պարբ. 1–3