Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2015

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավելի լավ կարիերա

Ավելի լավ կարիերա

ՀԻՆԳ տարեկանից ես ու Գվենը պարի ենք գնացել։ Այդ ժամանակ դեռ իրար չէինք ճանաչում։ Երբ մեծացանք, երկուսս էլ որոշեցինք բալետի ասպարեզում կարիերա ստեղծել։ Ու երբ հասել էինք մեր կարիերայի գագաթնակետին, թողեցինք բալետը։ Ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրինք։

Դեյվիդ — Ծնվել եմ 1945թ.-ին Անգլիայի Շրոփշիր կոմսությունում։ Հայրս ֆերմա ուներ գյուղական մի խաղաղ վայրում։ Դասերից հետո սիրում էի կեր տալ հավի ճտերին, հավաքել ձվերը և հոգ տանել անասունների մասին։ Իսկ դպրոցական արձակուրդներին օգնում էի բերքը հավաքել, երբեմն էլ վարում էի մեր տրակտորները։

Բայց իմ կյանքում մեկ ուրիշ հետաքրքրություն մտավ։ Հայրս նկատել էր, որ երբ շատ փոքր էի, հենց երաժշտություն էի լսում, սկսում էի պարել։ Ուստի երբ հինգ տարեկան էի, նա մորս առաջարկեց ինձ տանել տեղի պարի դպրոց, որ սովորեմ դոփապար պարել (չեչոտկա)։ Պարուսույցս կարծում էր, որ բալետ պարողի պոտենցիալ ունեմ, ուստի բալետի դասեր նույնպես տվեց։ 15 տարեկանում Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցում անվճար սովորելու և կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեցա։ Այդտեղ էլ հանդիպեցի Գվենին, և նա դարձավ իմ պարընկերը։

Գվեն — Ծնվել եմ 1944թ.-ին մարդաշատ Լոնդոն քաղաքում։ Փոքրուց մեծ հավատ եմ ունեցել Աստծու հանդեպ։ Փորձել եմ կարդալ Աստվածաշունչը, բայց այն դժվար էր հասկանալ։ Երբ հինգ տարեկան էի, սկսեցի պարի դասերի հաճախել։ Վեց տարի անց հաղթեցի մի համաանգլիական մրցույթում, որի մրցանակակրին հնարավորություն էր տրվում ընդունվելու Թագավորական բալետի դպրոց։ Այն Ուայթ Լոջում էր, որը Գեորգինյան ոճի գեղեցիկ շինություն էր Ռիչմոնդ պարկում՝ Լոնդոնի արվարձաններում։ Այդտեղ դասավանդում էին հայտնի ուսուցիչներ, որոնք սովորեցնում էին և՛ դպրոցական ծրագիրը, և՛ բալետ պարել։ 16 տարեկանում, երբ Թագավորական բալետի դպրոցի ավագ ուսանող էի, հանդիպեցի Դեյվիդին։ Ամիսներ շարունակ միասին հանդես եկանք Քովենթ Գարդենում գտնվող Թագավորական օպերայի տանը՝ պարելով օպերաների բալետային տեսարաններում։

Բալետի շնորհիվ շրջեցինք աշխարհով մեկ

Դեյվիդ — Այո՛, ինչպես Գվենն ասաց, պարել ենք հայտնի Թագավորական օպերայի տանը և Լոնդոնի փառատոնային բալետում (այժմ՝ Անգլիայի ազգային բալետ)։ Խորեոգրաֆներից մեկը միջազգային ընկերություն հիմնեց Վուպերտալում (Գերմանիա) և ինձ ու Գվենին ընտրեց որպես մենակատարներ։ Մենք աշխարհի տարբեր թատրոններում պարել ենք այնպիսի հանրահռչակ պարողների հետ, ինչպիսիք են Դամա Մարգո Ֆոնտեյնը և Ռուդոլֆ Նուրեևը։ Հարկ է նշել, որ մրցակցային կյանքը մարդուն հպարտացնում է. երկուսս էլ նվիրվեցինք մեր կարիերային։

Գվեն — Մտքով և մարմնով նվիրված էի պարին։ Ես ու Դեյվիդը ձգտում էինք հասնել մեր կարիերայի բարձրակետին։ Ինձ դուր էին գալիս  ինքնագիր տալը, ծաղիկներ ստանալը և հանդիսատեսի ծափահարությունները լսելը։ Թատերական աշխարհում շրջապատված էի այնպիսի մարդկանցով, որոնք անբարո կյանք էին վարում, ծխում էին ու խմում։ Ինչպես մյուս պարողները, ես նույնպես ապավինում էի հաջողության թալիսմաններին։

ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՓՈԽՎԵՑ

Մեր ամուսնության օրը

Դեյվիդ — Երկար տարիներ պարելուց հետո, հոգնեցի անընդհատ ճանապարհորդելուց։ Քանի որ մեծացել էի ֆերմայում, կարոտում էի գյուղական պարզ կյանքը։ Ուստի 1967թ.-ին թողեցի կարիերաս և սկսեցի աշխատել ծնողներիս տանը շատ մոտ մի մեծ ֆերմայում։ Վարձեցի մի տնակ։ Հետո զանգեցի օպերային թատրոն՝ Գվենին, և ամուսնության առաջարկ արեցի։ Նա հանդես էր գալիս որպես մենակատար և մեծ հաջողությունների էր հասել, հետևաբար կանգնած էր դժվար որոշում կայացնելու առաջ։ Այնուհանդերձ, ընդունեց իմ առաջարկը և միացավ ինձ՝ ապրելու գյուղական կյանքով, որի մասին շատ քիչ բան գիտեր։

Գվեն — Իրոք, դժվար էր հարմարվել գյուղի կյանքին։ Տարվա բոլոր եղանակենրին կով կթելը և խոզերին ու հավի ճտերին կերակրելը շատ էր տարբերվում իմ աշխարհից։ Որոշ ժամանակ անց Դեյվիդը սկսեց հաճախել գյուղատնտեսական քոլեջում անցկացվող ինամսյա անասնաբուծական դասընթացների։ Այդ ժամանակ մեր առաջին աղջիկը՝ Գիլին, արդեն ծնված էր։ Դեյվիդի առաջարկով՝ սովորեցի մեքենա վարել։ Մի օր, երբ գնացել էի մոտակա քաղաք, տեսա Գայելին, որի հետ ծանոթացել էի, երբ նա աշխատում էր մեր գյուղի խանութներից մեկում։

Ֆերմայում, երբ նոր էինք ամուսնացել

Գայելը սիրով ինձ հրավիրեց իրենց տուն՝ թեյ խմելու։ Մենք նայեցինք իմ ու նրա հարսանեկան նկարները։ Նկատեցի, որ նրա նկարներից մեկում մի խումբ մարդիկ կանգնած էին Թագավորության սրահ կոչվող մի շինության մոտ։ Ես հարցրի նրան, թե ինչ եկեղեցի է դա։ Երբ ասաց, որ ինքն ու իր ամուսինը Եհովայի վկաներ են, շատ ուրախացա։ Հիշեցի, որ հորաքույրներիցս մեկը Վկա էր։ Հիշեցի նաև, թե ինչպես հայրս զայրույթով ու ատելությամբ աղբամանի մեջ նետեց նրա գրականությունը։ Ես զարմացել էի, թե ինչու էր հայրս, որը սովորաբար շատ սիրալիր մարդ էր, այդքան բարկացել այդ բարի անձնավորության վրա։

Ի վերջո, հնարավորություն ունեցա պարզելու, թե ինչով էին հորաքրոջս հավատալիքները տարբերվում եկեղեցու ուսմունքներից։ Գայելն օգնեց ինձ իմանալու, թե ինչ է Աստվածաշունչը իրականում սովորեցնում։ Ինձ զարմացրեց այն, որ շատ ուսմունքներ, օրինակ՝ Երրորդությունը և անմահ հոգու գաղափարը, հակասում են Սուրբ Գրքին (Ժող. 9։5, 10; Հովհ. 14։28; 17։3)։ Նաև առաջին անգամ Աստվածաշնչում  տեսա Աստծու անունը՝ Եհովա (Ելք 6։3

Դեյվիդ — Գվենը պատմեց ինձ, թե ինչ է իմացել։ Հիշում եմ, որ երբ փոքր էի, հայրս ասում էր, որ պետք է կարդամ «լավ գիրքը»։ Ուստի ես ու Գվենը համաձայնեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել Գայելի ու իր ամուսնու՝ Դերիկի հետ։ Վեց ամիս հետո տեղափոխվեցինք Օզուեստրի, որը Շրոփշիր կայսրությունում մեկ այլ գյուղ էր, քանի որ հնարավորություն ունեցանք գնելու մեր սեփական փոքրիկ ֆերման։ Տեղի Վկաներից մեկը՝ Դիրդրին, շարունակեց մեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Սկզբում դանդաղ էինք առաջադիմում։ Անասունների մասին հոգ տանելու պատճառով շատ զբաղված էինք։ Բայց աստիճանաբար ճշմարտությունը արմատներ գցեց մեր սրտերում։

Գվեն — Մեծ խոչընդոտը, որ հաղթահարեցի, սնահավատությունն էր։ Եսայիա 65։11-ը օգնեց ինձ տեսնելու՝ ինչպես է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր «սեղան են գցում Բախտի աստծու համար»։ Ես շատ էի աղոթում, և որոշ ժամանակ պահանջվեց, որ ի վերջո ձերբազատվեմ իմ թալիսմաններից։ Երբ իմացա, որ «ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի», հասկացա, թե ինչպիսի մարդկանց է Եհովան փնտրում (Մատթ. 23։12)։ Ես ուզում էի ծառայել այն Աստծուն, որն այնքան շատ է հոգ տանում մեր մասին, որ իր թանկագին Որդուն որպես փրկանք է տվել մեզ համար։ Այդ ժամանակ մի դուստր էլ ունեինք, և շատ հուզիչ էր իմանալ, որ մեր ընտանիքը կարող է հավիտյան ապրել դրախտային երկրում։

Դեյվիդ — Երբ հասկացա աստվածաշնչյան մարգարեությունների զարմանալի կատարումները, օրինակ՝ Մատթեոս 24-րդ գլխի և «Դանիել» գրքի մարգարեությունները, համոզվեցի, որ սա է ճշմարտությունը։ Հասկացա, որ այս աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել Եհովայի հետ ունեցած լավ փոխհարաբերությունների հետ։ Ուստի ժամանակի ընթացքում փառասիրական ձգտումներս տեղի տվեցին։ Գիտակցեցի, որ կինս ու աղջիկներս նույնպես կարևոր են։ Փիլիպպեցիներ 2։4-ից հասկացա, որ չպետք է կենտրոնանամ մեծ ֆերմա ունենալու ցանկության և ինձ վրա։ Հակառակը՝ պետք է Եհովային ծառայելը առաջին տեղում դնեմ կյանքում։ Թողեցի ծխելը։ Բայց դժվար էր ամեն ինչ այնպես դասավորել, որ կարողանայինք շաբաթ օրը՝ երեկոյան, ներկա լինել 10 կիլոմետր հեռու անցկացվող հանդիպումներին, քանի որ պետք է կովերին կթեինք այդ ժամանակ։ Այնուհանդերձ, երբեք բաց չենք թողել հանդիպումները. այդ հարցում մեծ դեր է ունեցել Գվենը։ Կիրակի օրերին՝ առավոտյան, կովերին կթելուց հետո դուրս էինք գալիս ծառայության։ Մեզ հետ տանում էինք նաև մեր աղջիկներին։

Մեր հարազատներին դուր չէր գալիս այս ամենը։ Գվենի հայրը չէր խոսում նրա հետ վեց տարի։ Իմ ծնողները նույնպես փորձում էին հեռու պահել մեզ Վկաներից։

Գվեն — Եհովան օգնեց մեզ այս դժվարությունների ժամանակ։ Օզուեստրի ժողովի եղբայրներն ու  քույրերը մեր նոր ընտանիքը դարձան։ Նրանք սիրով աջակցում էին մեզ, երբ փորձությունների էինք բախվում (Ղուկ. 18։29, 30)։ Մենք նվիրվեցինք Եհովային և 1972-ին մկրտվեցինք։ Ես ցանկանում էի շատ ծառայել, որ հնարավորինս շատ մարդիկ իմանային ճշմարտությունը, ուստի ռահվիրայություն սկսեցի։

ՆՈՐ ԿԱՐԻԵՐԱ

Դեյվիդ — Ֆերմայում ֆիզիկական ծանր աշխատանք անելու տարիներին միշտ փորձում էինք հոգևոր հարցերում լավ օրինակ լինել մեր աղջիկների համար։ Որոշ ժամանակ անց կառավարությունը կրճատումներ արեց, ինչի հետևանքով ստիպված էինք թողնելու մեր ֆերման։ Չունեինք տուն, աշխատանք ու պիտի մեծացնեինք մեր երեք աղջիկներին, որոնցից փոքրը ընդամենը մեկ տարեկան էր։ Մենք աղոթեցինք Եհովային օգնության և առաջնորդության համար։ Որոշեցինք մեր տաղանդն օգտագործել և պարի ստուդիա բացել։ Հոգևոր բաները առաջին տեղում դնելու մեր վճռականությունը լավ պտուղներ բերեց։ Հուրախություն մեզ՝ մեր երեք երեխաները դպրոցն ավարտելուց հետո սկսեցին ռահվիրա ծառայել։ Գվենը նույնպես ռահվիրա էր, ուստի միշտ կարողանում էր աջակցել աղջիկներին։

Երբ մեր երկու ավագ դուստրերը՝ Գիլին և Դենիզը, ամուսնացան, մենք փակեցինք պարի ստուդիան։ Նամակ գրեցինք մասնաճյուղ, որ իմանանք, թե որ տարածքում կարող ենք օգնել։ Նրանք մեզ ուղարկեցին Անգլիայի հարավարևելյան մասում գտնվող քաղաքներ։ Քանի որ մեր հոգածության տակ միայն մեր կրտսեր աղջիկն էր՝ Դեբին, ես նույնպես սկսեցի ռահվիրա ծառայել։ Հինգ տարի հետո մեզ խնդրեցին օգնել հյուսիսում գտնվող ժողովներին։ Երբ Դեբին ամուսնացավ, առանձնաշնորհում ունեցանք տասը տարի մասնակցելու միջազգային շինարարկան ծրագրի Զիմբաբվեում, Մոլդովայում, Հունգարիայում և Կոտ դ’Իվուարում։ Հետո վերադարձանք Անգլիա՝ աջակցելու Լոնդոնի Բեթելի շինարարական աշխատանքներին։ Քանի որ ֆերմայում աշխատելու փորձ ունեի, ինձ խնդրեցին օգնել Բեթելի ֆերմային, որն այդ ժամանակ դեռ կար։

Մեծ ուրախություն ենք գտնում՝ ծառայելով միջազգային շինարարական նախագծերում

Գվեն — Կյանքում նվիրվեցինք երկու բանի. առաջինը՝ բալետն էր, որը հաճելի էր, բայց անցողիկ։ Երկրորդը՝ ամենակարևոր նվիրումը, Եհովային ծառայելն է, ինչը մեծ ուրախություն է բերում և հավիտենական է։ Մենք դեռ զուգընկերներ ենք, բայց ոչ թե պարում ենք միասին, այլ ռահվիրայություն ենք անում։ Թանկ, կյանքեր փրկող ճշմարտությունները մարդկանց սովորեցնելը մեզ անսահման երջանկացրել է։ «Երաշխավորության [այս] նամակը» շատ ավելին է, քան աշխարհում ունեցած հռչակը (2 Կորնթ. 3։1, 2)։ Եթե չգտնեինք ճշմարտությունը, մեր նախկին կարիերայից կունենայինք միայն հիշողություններ, հին նկարներ և ներկայացումների ծրագրեր։

Դեյվիդ — Եհովային ծառայելը մեր կարիերան դարձնելը մեծապես փոխել է մեր կյանքը։ Դա օգնել է ինձ դառնալու լավ ամուսին և հայր։ Աստվածաշնչից գիտենք, որ Մարիամը, Դավիթ թագավորը և ուրիշներ արտահայտել են իրենց ուրախությունը պարելով։ Մենք էլ ենք ցանկանում շատերի հետ միասին ուրախությունից պարել Եհովայի նոր աշխարհում (Ելք 15։20; 2 Սամ. 6։14

Իմացիր ավելին

Եհովային ծառայելը իմ կարիերան է

Ամիսներ էր մնում, որ Բիլ Վալդենը դառնար ճարտարագետ-շինարար, սակայն նա որոշեց լիովին փոխել իր կարիերան։ Իմացիր, թե ինչպես լիաժամ ծառայությունը փոխեց նրա կյանքը։

Դաշնակահարը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Երաժշտությունը այս նախկին աթեիստին մղել է հավատալու Արարչի գոյությանը։ Ի՞նչը համոզեց նրան, որ Աստվածաշունչը Աստծուց է ներշնչված։