Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2015

Ընդօրինակիր Հիսուսի խոնարհությունն ու գորովանքը

Ընդօրինակիր Հիսուսի խոնարհությունն ու գորովանքը

«Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 ՊԵՏ. 2։21

1. Ինչո՞ւ Հիսուսին ընդօրինակելը կմոտեցնի մեզ Եհովային։

ՍՈՎՈՐԱԲԱՐ մենք հակված ենք ընդօրինակելու այն մարդկանց, որոնց հատկություններն ու արարքները հիացնում են մեզ։ Այնուհանդերձ, երկրի վրա ապրած ոչ մի մարդ այնքան արժանի չէ ընդօրինակման, որքան Հիսուս Քրիստոսը։ Ինչո՞ւ։ Հիսուսն ինքն ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։ Քանի որ Որդին կատարելապես ընդօրինակեց իր Հոր էությունը, նրան տեսնողն ասես Հորն էր տեսնում։ Հետևաբար, Հիսուսին ընդօրինակելով՝ ավելի ենք մոտենում Եհովային՝ տիեզերքի մեծագույն Անձնավորությանը։ Ինչպիսի՜ մեծ պատիվ։

2, 3. ա) Ինչո՞ւ է Եհովան հոգ տարել, որ ունենանք Հիսուսի նկարագիրը, և ի՞նչ է նա ակնկալում մեզնից։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածներում։

2 Իսկ որտեղի՞ց կարող ենք իմանալ, թե ինչպիսին է Հիսուսը։ Աստվածաշնչում տրվում է նրա նկարագիրը։ Եհովան հոգ է տարել, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում մանրամասնորեն գրվի իր Որդու երկրային կյանքի մասին, որպեսզի կարողանանք ճանաչել և ընդօրինակել նրան (կարդա՛  1 Պետրոս 2։21)։ Սուրբ Գրքում Հիսուսի թողած օրինակը համեմատվում է «հետքերի», կամ՝ ոտնահետքերի հետ։ Փաստորեն, Եհովան  ուզում է, որ հետևենք Քրիստոսին և մեր քայլերը համապատասխանեցնենք նրա քայլերին։ Ինչ խոսք, Հիսուսը կատարյալ օրինակ է թողել, բայց քանի որ մենք անկատար ենք, Եհովան մեզնից չի ակնկալում, որ կատարելապես հետևենք նրա հետքերին։ Մեր Հայրն ակնկալում է, որ անկատար մարդու հնարավորության սահմաններում լավագույնս ընդօրինակենք իր Որդուն։

3 Այս և հաջորդ հոդվածներում կքննենք Հիսուսի գրավիչ հատկություններից մի քանիսը։ Նրա խոնարհության ու գորովանքի մասին կխոսենք այս հոդվածում, իսկ քաջության ու խորաթափանցության մասին՝ հաջորդում։ Յուրաքանչյուր հատկության հետ կապված կքննարկենք երեք հարց՝ ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս Հիսուսն այն դրսևորեց, ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

ՀԻՍՈՒՍԸ ԽՈՆԱՐՀ Է

4. Ինչպե՞ս կսահմանես խոնարհությունը։

4 Ի՞նչ է խոնարհությունը։ Հպարտությամբ ողողված այս աշխարհում ոմանք կարող են մտածել, թե խոնարհությունը թուլության նշան է կամ համարձակության պակաս։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Իրականում, խոնարհություն դրսևորելու համար ուժ և քաջություն է հարկավոր։ Խոնարհությունը սահմանվում է որպես «մտավիճակ, որը հակառակ է հպարտությանն ու գոռոզությանը»։ Խոնարհ լինելու համար նախ պետք է ճիշտ տեսակետ ունենանք ինքներս մեր մասին։ «Խոնարհությունն այն է, որ գիտակցում ես, թե որքան ցածր դիրք ունես Աստծու առաջ»,— ասվում է մի աստվածաշնչյան բառարանում։ Եթե իսկապես խոնարհ լինենք Աստծու առաջ, մեզ ուրիշներից բարձր չենք դասի (Հռոմ. 12։3; Փիլիպ. 2։3)։ Ճիշտ է, անկատար մարդու համար հեշտ չէ խոնարհություն զարգացնել։ Սակայն կարող ենք սովորել խոնարհ լինել, եթե խորհրդածենք Եհովայի մեծության շուրջ և հետևենք նրա Որդու հետքերին։

5, 6. ա) Ո՞վ է Միքայել հրեշտակապետը։ բ) Ո՞ր դեպքից է երևում Միքայելի խոնարհ մտավիճակը։

5 Ինչպե՞ս է Հիսուսը խոնարհություն դրսևորել։ Աստծու Որդին միշտ դրսևորել է այս հատկությունը՝ թե՛ այն ժամանակ, երբ երկնքում հզոր ոգեղեն արարած էր, թե՛ երկրի վրա եղած ժամանակ, երբ կատարյալ մարդ էր։ Քննենք մի քանի օրինակ։

6 Նրա մտավիճակը։ Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Հուդան, արձանագրեց մի դեպք, որը տեղի էր ունեցել Հիսուսի մինչմարդկային գոյության ժամանակ (կարդա՛  Հուդա 9)։ Նա գրում է, որ Միքայել հրեշտակապետը՝ Հիսուսը, «վիճում էր Բանսարկուի հետ»։ Նրանք վիճում էին «Մովսեսի մարմնի համար»։ Մովսեսի մահից հետո Եհովան թաղեց նրա մարմինը մի անհայտ վայրում (2 Օրենք 34։5, 6)։ Հավանաբար, Բանսարկուն ուզում էր օգտագործել Մովսեսի մարմինը կեղծ երկրպագությունը խթանելու համար։ Ինչ նենգ մտադրություն էլ որ նա ունենար, Միքայելը քաջաբար դեմ գնաց նրան։ Մի աշխատություն նշում է, որ հունարեն բառը, որը թարգմանվում է «վիճել», «նաև գործածվում է իրավական վեճի առնչությամբ», ուստի կարելի է ենթադրել, որ «Միքայելը «հարցականի տակ դրեց Բանսարկուի իրավունքը» Մովսեսի մարմինը վերցնելու առնչությամբ»։ Այդուհանդերձ, հրեշտակապետը գիտակցում էր, որ ինքը իրավունք չունի դատելու։ Հետևաբար, նա գործը հանձնեց Գերագույն Դատավորին՝ Եհովային։ Այո՛, նա չչարաշահեց իր իշխանությունը նույնիսկ սադրանքի ներքո։ Ինչպիսի՜ խոնարհ մտավիճակ։

7. Ինչպե՞ս Հիսուսը խոնարհություն դրսևորեց խոսելաձևով և գործով։

7 Իր երկրային ծառայության ընթացքում նույնպես Հիսուսը խոնարհություն դրսևորեց, ու դա արտացոլվեց նրա խոսքերում և գործերում։ Նրա խոսելաձևը։ Նա երբեք անտեղի ուշադրություն չէր հրավիրում իր վրա, այլ ողջ փառքն ուղղում էր իր Հորը (Մարկ. 10։17, 18; Հովհ. 7։16)։ Հիսուսը երբեք խոսքով չէր նսեմացնում իր աշակերտներին  և այնպես չէր վարվում նրանց հետ, որ իրենց ստորադաս զգային։ Նա հարգում էր աշակերտների արժանապատվությունը՝ գովելով այն լավ բաների համար, որ տեսնում էր նրանց մեջ, և արտահայտելով իր վստահությունը նրանց հանդեպ (Ղուկ. 22։31, 32; Հովհ. 1։47Նրա գործերը։ Հիսուսը նախընտրեց ապրել համեստ պայմաններում՝ չկենտրոնանալով նյութական իրեր ձեռք բերելու վրա (Մատթ. 8։20)։ Նա պատրաստակամորեն կատարեց մի գործ, որը ամենաստորադասն էր համարվում (Հովհ. 13։3–15)։ Իր հնազանդությամբ նա խոնարհության կատարյալ օրինակ թողեց (կարդա՛  Փիլիպպեցիներ 2։5–8)։ Ի տարբերություն հպարտ մարդկանց, ովքեր ատում են հնազանդությունը՝ Հիսուսը խոնարհաբար ենթարկվեց իր հետ կապված Աստծու կամքին և «հնազանդ եղավ մինչև մահ»։ Ինչ խոսք, Հիսուսը՝ մարդու Որդին, «սրտով խոնարհ» էր (Մատթ. 11։29

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԻՍՈՒՍԻ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ

8, 9. Ինչպե՞ս կարող ենք խոնարհություն դրսևորել։

8 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։ Մեր մտավիճակը։ Եթե խոնարհ լինենք, չենք չարաշահի մեր իշխանությունը։ Եվ եթե գիտակցենք, որ իրավունք չունենք դատելու ուրիշներին, անմիջապես չենք քննադատի նրանց իրենց թերացումների համար և կասկածի տակ չենք դնի նրանց մղումները (Ղուկ. 6։37; Հակ. 4։12)։ Խոնարհությունն օգնում է չլինելու «չափազանց արդար» և վերևից չնայելու նրանց, ովքեր չունեն այն ունակություններն ու առանձնաշնորհումները, որ մենք ունենք (Ժող. 7։16)։ Խոնարհ երեցները իրենց վեր չեն դասում հավատակիցներից։ Հակառակը՝ այդպիսի հովիվները ուրիշներին իրենցից «ավելի բարձր են համարում» և «փոքրի պես են վարվում» (Փիլիպ. 2։3; Ղուկ. 9։48

9 Նկատի առնենք Վ. Ջ. Թորնի օրինակը, որը 1894թ.-ից սկսած՝ ծառայեց որպես պիլիգրիմ՝ շրջագայող վերակացու։ Երկար տարիներ այդ ծառայության մեջ լինելուց հետո նա հրավիրվեց Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում գտնվող Թագավորության ֆերմա՝ ծառայելու հավանոցում։ Եղբայր Թորնը ասաց. «Հենց հպարտությունս գլուխ է բարձրացնում, ինձ, այսպես ասած, անկյուն եմ կանգնեցնում և ասում. «Ա՛յ փոշեհատիկ, ինչի՞դ վրա ես հպարտանում»» (կարդա՛  Եսայիա 40։12–15)։ Իրոք որ, խոնարհ մտավիճակ։

10. Ինչպե՞ս կարող ենք խոնարհություն դրսևորել մեր խոսելաձևով և գործերով։

10 Մեր խոսելաձևը։ Եթե իսկապես սրտով խոնարհ ենք, դա կերևա մեր խոսքերից (Ղուկ. 6։45)։ Զրույցների ժամանակ չենք կենտրոնանա մեր ձեռքբերումների և առանձնաշնորհումների վրա (Առակ. 27։2)։ Փոխարենը՝ լավը կփնտրենք մեր եղբայրների ու քույրերի մեջ և կգովենք նրանց իրենց դրական հատկությունների, ունակությունների և հաջողությունների համար (Առակ. 15։23Մեր գործերը։ Խոնարհ քրիստոնյաները այս աշխարհում բարձր դիրքի չեն ձգտում։ Նրանք պարզ կյանք են վարում, որպեսզի կարողանան իրենց հնարավորության սահմաններում լիարժեքորեն ծառայել Եհովային, նույնիսկ այնպիսի աշխատանք են կատարում, որն աշխարհը ցածրակարգ է համարում (1 Տիմոթ. 6։6, 8)։ Այս ամենից բացի, մենք կարող ենք խոնարհություն դրսևորել՝ հնազանդություն ցուցաբերելով։ Մենք պետք է խոնարհամիտ լինենք, որպեսզի «հնազանդվենք ու հպատակվենք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» ժողովում, և ընդունենք ու հետևենք այն առաջնորդությանը, որ ստանում ենք Եհովայի կազմակերպությունից (Եբր. 13։17

ՀԻՍՈՒՍԸ ԳՈՐՈՎԱԼԻՑ Է

11. Բացատրիր, թե ինչ է գորովանքը։

11 Ի՞նչ է գորովանքը։ «Գորովանք» բառը մի բառարանում սահմանվում է որպես մի հատկություն, «որին հատուկ է ջերմ զգացումներին արձագանքելը կամ դրանք արտահայտելը»։ Գորովանքը սիրո երեսակներից է և մոտ է այնպիսի «ջերմ  զգացումների», ինչպիսին կարեկցանքն ու ողորմությունն են։ Սուրբ Գրքում հանդիպում են «խոր կարեկցանք», «գթություն» և «ջերմ զգացմունքներ» արտահայտությունները (Ղուկ. 1։78; 2 Կորնթ. 1։3; Փիլիպ. 1։8)։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ կարեկցանք դրսևորելու սուրբգրային հորդորի հետ կապված ասվում է. «Այդ հորդորը պարզապես կոչ չէ, որ զգանք այն, ինչ կարիքի մեջ եղողներն են զգում։ Դա հորդոր է նրանց մասին այն աստիճան մտահոգվելու, որ մղվես գործելու հօգուտ նրանց և քայլեր ձեռնարկելու, որ նրանց կյանքը փոխվի դեպի լավը»։ Գորովանքը մղիչ ուժ է։ Գորովալից մարդը մղվում է ուրիշների կյանքի վրա դրական ազդեցություն թողնելու։

12. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը խորապես կարեկցում էր մարդկանց, և ի՞նչ անելու էր մղում նրան գորովանքը։

12 Ինչպե՞ս Հիսուսը գորովանք դրսևորեց։ Նրա ջերմ զգացմունքներն ու գործերը։ Հիսուսը խորապես կարեկցում էր մարդկանց։ Երբ նա տեսավ, որ իր ընկեր Մարիամը և նրա հետ եղողները սգում են Ղազարոսի մահը, նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (կարդա՛  Հովհաննես 11։32–35)։ Հետո նա, կարեկցանքից մղված, հարություն տվեց Ղազարոսին, ինչպես որ հարություն էր տվել որբևայրու որդուն (Ղուկ. 7։11–15; Հովհ. 11։38–44)։ Հնարավոր է՝ գորովանքի այս դրսևորումով Հիսուսը Ղազարոսին երկնային կյանք ստանալու հնարավորություն ընձեռեց։ Ավելի վաղ, երբ Հիսուսի մոտ մի մեծ բազմություն էր հավաքվել, նա «խղճաց նրանց» և կարեկցանքից մղված՝ «սկսեց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։34)։ Դա փոխեց այն մարդկանց կյանքը, ովքեր արձագանքեցին նրա սովորեցրածներին։ Նկատի առ, որ Հիսուսի գորովանքը պարզապես զգացմունք չէր. այն մղում էր նրան օգնելու ուրիշներին (Մատթ. 15։32–38; 20։29–34; Մարկ. 1։40–42

13. Ինչպե՞ս էր Հիսուսը խոսում մարդկանց հետ (տե՛ս 5-րդ էջի նկարը)։

13 Նրա գորովալից խոսքերը։ Կարեկցանքը մղում էր Հիսուսին գորովանքով խոսելու մարդկանց հետ, հատկապես նրանց հետ, ովքեր հարստահարված էին։ Մատթեոս առաքյալը Եսայիայի խոսքերը օգտագործեց Հիսուսի առնչությամբ՝ ասելով. «Վնասված եղեգը չի կոտրի և մարող պատրույգը չի հանգցնի» (Ես. 42։3; Մատթ. 12։20)։ Հիսուսը այնպես էր խոսում մարդկանց հետ, որ նրանք, ովքեր կարծես կոտրված եղեգ և մարող պատրույգ լինեին, թև էին առնում։ Նա հույս էր տալիս՝ «կոտրված սրտերին վիրակապ դնելով» (Ես. 61։1)։ Հիսուսն իր մոտ էր կանչում «հոգնածներին ու բեռնավորվածներին»՝ հավաստիացնելով, որ «թարմություն կգտնեն» (Մատթ. 11։28–30)։ Նա վստահեցնում էր իր հետևորդներին, որ Աստված ջերմորեն հոգ է տանում իր յուրաքանչյուր ծառայի մասին, այդ թվում «փոքրերի», որոնք աշխարհի տեսանկյունից գուցե անկարևոր մարդիկ են (Մատթ. 18։12–14; Ղուկ. 12։6, 7

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԻՍՈՒՍԻ ԳՈՐՈՎԱՆՔԸ

14. Ինչպե՞ս կարող ենք ջերմ զգացմունքներ զարգացնել մարդկանց հանդեպ։

14 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի գորովանքը։ Մեր ջերմ զգացմունքները։ Ջերմ զգացմունքները ինքնաբերաբար չեն առաջանում։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է զարգացնել դրանք։ «Խոր կարեկցանքը» նոր անձնավորության մաս է կազմում, որը բոլոր քրիստոնյաները պետք է հագնեն (կարդա՛  Կողոսացիներ 3։9, 10, 12)։ Ինչպե՞ս կարող ես ջերմ զգացմունքներ զարգացնել մարդկանց հանդեպ։ Ընդլայնիր սիրտդ (2 Կորնթ. 6։11–13)։ Ուշադրությամբ լսիր, երբ ինչ-որ մեկը խոսում է իր զգացումների և մտահոգությունների մասին (Հակ. 1։19)։ Գործի դիր երևակայությունդ և մտածիր. «Եթե նրա իրավիճակում լինեի, ի՞նչ կզգայի։ Ինչի՞ կարիք կունենայի» (1 Պետ. 3։8

15. Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր գուցե կոտրված եղեգի և մարող պատրույգի նման լինեն։

15 Մեր գործերը։ Գորովանքը մղում է  մեզ դրականորեն ազդելու մարդկանց կյանքի վրա, հատկապես նրանց, ովքեր նման են կոտրված եղեգի և մարող պատրույգի։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։ «Լաց լինողների հետ լաց եղեք»,— ասվում է Հռոմեացիներ 12։15-ում։ Վհատված մարդը գուցե ավելի շատ կարիք ունենա կարեկցանքի, քան թե որ իրեն լուծումներ առաջարկեն։ Մի քույր, որին հավատակիցները մխիթարել էին, երբ նրա աղջիկը մահացել էր, ասում է. «Ես շատ գնահատեցի այն, որ ընկերներս եկան, և մենք միասին պարզապես լաց եղանք»։ Մենք կարող ենք գորովանք դրսևորել նաև բարի գործեր անելով։ Ճանաչո՞ւմ ես մի այրի քրոջ, որն իր տունը վերանորոգելու համար օգնության կարիք ունի, կամ մի տարեց հավատակցի, որին կարող ես մեքենայով տանել հանդիպումների, ծառայության կամ բժշկի։ Նույնիսկ մի փոքր բարի գործը կարող է մեծ ազդեցություն ունենալ այն հավատակցի կյանքի վրա, ով օգնության կարիք ունի (1 Հովհ. 3։17, 18)։ Այս ամենից բացի, մենք կարող ենք գորովանք դրսևորել մարդկանց հանդեպ՝ լիարժեքորեն մասնակցելով քարոզչական ծառայությանը։ Դա ազնըվասիրտ մարդկանց կյանքի վրա դրականորեն ազդելու լավագույն միջոցն է։

Անկեղծ հոգատարություն դրսևորո՞ւմ ես հավատակիցներիդ հանդեպ (տե՛ս պարբերություն 15)

16. Ի՞նչ կարող ենք ասել վհատվածներին քաջալերելու համար։

16 Մեր գորովալից խոսքերը։ Գորովանքը մղում է մեզ «սփոփելու վհատված հոգիներին» (1 Թեսաղ. 5։14)։ Ի՞նչ կարող ենք ասել վհատված մարդկանց քաջալերելու համար։ Արտահայտելով մեր անկեղծ հոգատարությունն ու հետաքրքրվածությունը՝ թև կտանք նրանց։ Անկեղծորեն գովելով՝ կօգնենք տեսնելու իրենց լավ հատկություններն ու ունակությունները։ Կարող ենք նաև հիշեցնել, որ Եհովան ձգել է նրանց դեպի իր Որդին, ուստի նրանք շատ թանկ են իր աչքում (Հովհ. 6։44)։ Ինչպեսև վստահեցնել վհատվածներին, որ Եհովան մեծապես հետաքրքրված է իր այն ծառաներով, որոնք «սրտով կոտրված» են և «ոգով փշրված» (Սաղ. 34։18)։ Կարեկցանք արտահայտող մեր խոսքերը բուժիչ ազդեցություն կարող են ունենալ մխիթարության կարիք ունեցողների վրա (Առակ. 16։24

17, 18. ա) Եհովան ակնկալում է, որ երեցներն ինչպե՞ս վերաբերվեն իր գառներին։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Երեցնե՛ր, Եհովան ակնկալում է, որ դուք քնքշությամբ վարվեք իր հոտի հետ (Գործ. 20։28, 29)։ Հիշե՛ք, ձեր պատասխանատվությունն է սնել, քաջալերել և թարմացնել նրա գառներին (Ես. 32։1, 2; 1 Պետ. 5։2–4)։ Կարեկից երեցը չի փորձի իշխել գառների վրա. նա կանոններ չի սահմանի և նրանց մեջ մեղավորության զգացում չի առաջացնի՝ ճնշում բանեցնելով, որ նրանք ավելին անեն, քան թույլ են տալիս իրենց հանգամանքները։ Ընդհակառակը՝ կարեկից երեցը կնպաստի եղբայրների ու քույրերի ուրախությանը՝ վստահ լինելով, որ Եհովայի հանդեպ սերը կմղի նրանց հնարավորության սահմաններում ծառայության մեջ լավագույնն անելու (Մատթ. 22։37

18 Եթե խորհրդածենք Հիսուսի խոնարհության և գորովանքի շուրջ, անշուշտ, կմղվենք շարունակ քայլելու նրա հետքերով։ Հաջորդ հոդվածում կքննարկենք Հիսուսի հրաշալի անձնավորության ևս երկու առանձնահատկություն՝ նրա քաջությունը և խորաթափանցությունը։