Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունվար 2015

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Նյու Յորք

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Նյու Յորք

ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ Սեզարը և նրա կինը՝ Ռոսիոն, որոնք երեխաներ չունեն, ապրում էին հարմարավետ կյանքով Կալիֆորնիայում։ Սեզարը լրիվ աշխատանքային օրով աշխատում էր ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի սպասարկման բնագավառում, իսկ Ռոսիոն ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատում էր մի բժշկի գրասենյակում։ Նրանք ապրում էին իրենց սեփական տանը։ Բայց տեղի ունեցավ մի բան, ինչը փոխեց նրանց կյանքը։

2009թ. հոկտեմբերին Միացյալ Նահանգների մասնաճյուղը բոլոր ժողովներին մի նամակ ուղարկեց։ Նամակում ասվում էր, որ որոշակի հմտություններ ունեցող եղբայրներ և քույրեր ժամանակավորապես հրավիրվում են Բեթել՝ մասնակցելու Ուոլքիլի (Նյու Յորք նահանգ) մասնաճյուղի ընդլայնման աշխատանքներին։ Դիմումներ կարող էին լրացնել նույնիսկ նրանք, ովքեր Բեթելի ծառայության համար սահմանված տարիքից ավելի բարձր տարիքի էին։ Սեզարն ու Ռոսիոն պատմում են. «Հաշվի առնելով մեր տարիքը՝ մենք հասկանում էինք, որ դա գուցե Բեթելում ծառայելու մեր միակ հնարավորությունը լիներ։ Մենք չէինք ուզում բաց թողնել այդ հնարավորությունը»։ Ամուսիններն անմիջապես լրացրին դիմումները։

Ուորվիքում աշխատող կամավորներից ոմանք

Անցավ ավելի քան մեկ տարի, բայց Սեզարին ու Ռոսիոյին չհրավիրեցին Բեթել։ Այնուամենայնիվ, Բեթելում ծառայելու նպատակին հասնելու համար նրանք որոշեցին պարզեցնել իրենց կյանքը։ Սեզարը պատմում է. «Մենք մեր ավտոտնակը դարձրինք փոքրիկ բնակարան։ Այդպես կկարողանայինք մեր տունը վարձով տալ։ Այնուհետև մեր հարմարավետ տնից, որը 200 քառակուսի մետր մակերես ուներ և ընդամենը մի քանի տարի առաջ էինք կառուցել, տեղափոխվեցինք 25 քառակուսի մետր մակերեսով այդ բնակարան։ Այս փոփոխությունների շնորհիվ մեզ համար ավելի հեշտ կլիներ ընդունել Բեթելում ծառայելու հրավերը»։ Ի՞նչ եղավ հետո։ Ռոսիոն ասում է. «Մեկ ամիս էր, ինչ տեղափոխվել էինք, երբ մեզ հրավիրեցին Ուոլքիլ՝ ծառայելու որպես ժամանակավոր կամավորներ։ Ակնհայտ էր, որ պարզեցնելով մեր կյանքը՝ Եհովային հնարավորություն էինք տվել օրհնելու մեզ»։

Ջեյսոն, Սեզար և Ուիլյամ

ՕՐՀՆՎՈՒՄ ԵՆ ԱՆՁՆԱԶՈՀ ՈԳԻ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սեզարի և Ռոսիոյի նման՝ հարյուրավոր եղբայրներ ու քույրեր զոհողություններ են արել, որպեսզի  մասնակցեն Նյու Յորք նահանգում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Բազմաթիվ կամավորներ մասնակցում են Ուոլքիլի մասնաճյուղի ընդլայնաման գործին, շատերն էլ՝ գլխավոր վարչության համալիրի շինարարությանը Ուորվիքում *։ Շատ զույգեր թողել են իրենց հարմարավետ տունը, լավ աշխատանքը և նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին, որպեսզի ավելի շատ ծառայեն Եհովային։ Օրհնե՞լ է Եհովան նրանց իրենց անձնազոհության համար։ Անշուշտ, օրհնել է։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

Ուեյ

Կանզասից Ուեյը, որն էլեկտրիկ է, ու նրա կինը՝ Դեբրան (մոտ 60 տարեկան ամուսիններ), վաճառեցին իրենց տունն ու գրեթե ողջ ունեցվածքը և տեղափոխվեցին Ուոլքիլ՝ համագործակցելու Բեթելի հետ *։ Թեև դրա համար նրանք պետք է շատ զոհողություններ անեին, սակայն, ինչ խոսք, արժեր։ Դեբրան Բեթելի իր նշանակման մասին ասում է. «Երբեմն ասես հայտնված լինեմ մեր հրատարակություններում պատկերված դրախտի այն նկարներից մեկի մեջ, որում շինարարություն է արվում»։

Հարավային Կարոլինայից Մելվինը և Շերոնը վաճառեցին իրենց տունն ու ունեցվածքը, որպեսզի կարողանան տեղափոխվել Ուորվիք։ Ճիշտ է, ամուսինների համար հեշտ չէր այսպիսի զոհողություններ անելը, բայց նրանք մեծ առանձնաշնորհում են համարում նման պատմական նախագծի մասնակցելը։ Մելվինն ու Շերոնն ասում են. «Մեզ մեծ ուրախություն է պատճառում այն բանի գիտակցումը, որ կատարում ենք մի գործ, որն օգուտներ է բերելու ողջ կազմակերպությանը»։

Քենեթ

Քենեթը, որը շինարար է ու արդեն թոշակի է անցել, և նրա կինը՝ Մորինը, Կալիֆորնիայից տեղափոխվեցին Ուորվիք։ Մոտ 55 տարեկան այս ամուսինները ժողովից մի քրոջ խնդրեցին, որ հոգ տանի իրենց տան մասին։ Իսկ իրենց հարազատներին խնդրեցին, որ խնամեն Քենեթի տարեց հորը։ Արդյո՞ք նրանք ափսոսում են, որ նման զոհողություններ են արել։ Ո՛չ։ Քենեթն ասում է. «Մենք առատ օրհնություններ ենք ստանում։ Ինչ խոսք, դժվարություններ լինում են, բայց մենք ապրում ենք իմաստալից կյանքով, և կարող եմ ասել, որ իսկապես արժե մասնակցել ծառայության այս ձևին»։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս ծառայությանը մասնակցողներից շատերը որոշակի դժվարություններ են հաղթահարել։ Օրինակ՝ 60-ն անց ամուսիններ Ուիլյամն ու Սանդրան բարեկեցիկ կյանքով էին ապրում Փենսիլվանիայում։ Նրանք ունեին մի շահութաբեր ընկերություն, որում աշխատում էր 17 հոգի։ Ուիլյամն ու Սանդրան փոքր տարիքից մի ժողովում էին եղել, և նրանց հարազատների մեծ մասը այդ տարածքում էր ապրում։ Նրանք հասկանում էին, որ եթե տեղափոխվեն Ուոլքիլ, պետք է հեռանան իրենց մտերիմներից ու թողնեն այն ամենը, ինչ հարազատ է իրենց։ Ուիլյամն  ասում է. «Միանշանակ կարող ենք ասել, որ միակ մեծ դժվարությունը մեր հարմարավետ և հաճելի կյանքը թողնելն էր»։ Այնուամենայնիվ, շատ աղոթելուց հետո ամուսինները որոշեցին տեղափոխվել, ինչի համար ընդհանրապես չեն ափսոսում։ Ուիլյամն ասում է. «Այն ուրախությունը, որ ստանում ենք, Բեթելի ընտանիքի հետ լինելով և բեթելցիների հետ ուս-ուսի ծառայելով, ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել։ Սանդրան ու ես երբեք այսքան ուրախ չենք եղել»։

Ուոլքիլում աշխատող որոշ զույգեր

Ռիկին, որը Հավայիում շինարարական նախագծերի ղեկավար էր, հրավիրվեց Ուորվիք՝ համագործակցելու Բեթելի հետ։ Նրա կինը՝ Քենդրան, ուզում էր, որ նա ընդունի հրավերը, բայց նրանց մտահոգում էր իրենց 11-ամյա որդու՝ Ջեյքոբի հոգևոր բարօրությունը։ Նրանք մտածում էին՝ արդյոք իմաստուն կլինի ընտանիքով տեղափոխվել Նյու Յորք նահանգ, և արդյոք նրանց որդին կհարմարվի բոլորովին նոր միջավայրի։

Ռիկին ասում է. «Մենք նախևառաջ ցանկանում էինք գտնել մի ժողով, որտեղ հոգևորապես հասուն պատանիներ կլինեին։ Ուզում էինք, որ Ջեյքոբը հոգևորապես հասուն շատ եղբայրների ու քույրերի հետ շփվեր»։ Այնպես ստացվեց, որ նրանք սկսեցին հաճախել մի ժողով, որտեղ քիչ երեխաներ կային, բայց կային մի քանի բեթելցիներ։ Ռիկին պատմում է. «Առաջին հանդիպումից հետո Ջեյքոբին հարցրի՝ ինչպես է իրեն զգում նոր ժողովում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այնտեղ իր տարիքի երեխաներ չկային։ Նա ասաց. «Մի՛ անհանգստացիր, հայրի՛կ։ Ես կընկերանամ երիտասարդ բեթելցի եղբայրների հետ»»։

Ջեյքոբը և նրա ծնողները շփվում են իրենց ժողովի բեթելցիների հետ

Երիտասարդ բեթելցիները ընկերացան Ջեյքոբի հետ։ Ի՞նչ արդյունքներ դա տվեց։ Ռիկին պատմում է. «Մի օր ուշ երեկոյան անցնում էի որդուս սենյակի կողքով և տեսա, որ լույսը դեռ վառվում է։ Մտածեցի՝ ինչ-որ համակարգչային խաղ է խաղում, բայց պարզվեց՝ Աստվածաշունչ էր կարդում։ Երբ հարցրի, թե ինչ է անում, նա ասաց. «Ես բեթելցի եմ և մեկ տարում պետք է կարդամ ամբողջ Աստվածաշունչը»»։ Ինչ խոսք, Ռիկին և Քենդրան անչափ ուրախ են ոչ միայն այն բանի համար, որ Ռիկին մասնակցում է Ուորվիքի շինարարությանը, այլև այն բանի համար, որ տեղափոխությունը նպաստում է իրենց որդու հոգևոր աճին (Առակ. 22։6

ՉԵՆ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Լուիս և Դեյլ

Ուոլքիլի և Ուորվիքի նախագծերը մի օր ավարտվելու են, ուստի շինարարության մասնակիցները գիտակցում են, որ Բեթելի իրենց ծառայությունը ժամանակավոր է։ Արդյոք այս եղբայրներն ու քույրերը չափազանց մտահոգվա՞ծ են, թե ուր են գնալու հետո կամ թե ինչով են զբաղվելու։ Բոլորովի՛ն։ Շատերը մտածում են այնպես, ինչպես Ֆլորիդայից եկած միջին տարիքի երկու ամուսնական զույգ։ Տեսնենք, թե ինչ են նրանք պատմում։ Ջոնը, որը շինարարական աշխատանքների ղեկավար է, և նրա կինը՝ Կարմենը, ծառայում են որպես  ժամանակավոր կամավորներ Ուորվիքում։ Նրանք ասում են. «Մենք տեսել ենք, թե ինչպես է Եհովան միշտ հոգացել մեր կարիքները։ Եվ մտածում ենք, որ այս նախագիծն ավարտվելուց հետո էլ նա հոգ կտանի մեր մասին» (Սաղ. 119։116Լուիսը, որը հակահրդեհային համակարգերի նախագծման աշխատանքներ է անում, և նրա կինը՝ Քենիան, ծառայում են Ուոլքիլում։ Նրանք ասում են. «Մենք արդեն տեսել ենք, թե Եհովան ինչպես է առատաձեռնորեն հոգում մեր նյութական կարիքները։ Ճիշտ է, չգիտենք՝ ինչպես, երբ կամ որտեղ նա հոգ կտանի մեր մասին, բայց վստահ ենք, որ, անկասկած, կշարունակի հոգ տանել» (Սաղ. 34։10; 37։25

 «ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ.... ՄԻՆՉԵՎ ՈՐ ԷԼ ՏԵՂ ՉԼԻՆԻ»

Ջոն և Մելվին

Նյու Յորքի նախագծերի շինարարական աշխատանքներին մասնակցող կամավորներից շատերը կարող էին պատճառներ գտնել դրանց չաջակցելու համար։ Եհովան հրավիրում է բոլորիս, որ «ստուգենք» իրեն և ասում է. «Ստուգեք ինձ, խնդրեմ.... արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղ. 3։10)։ Այդ կամավորները հենց այդպես էլ վարվեցին։

Իսկ դու «կստուգե՞ս» Եհովային, որ տեսնես նրա առատ օրհնությունները։ Աղոթքով խորհրդածիր այն մասին, թե ինչպես կարող ես աջակցել շինարարական աշխատանքներին՝ լինեն դրանք Նյու Յորքի նախագծերը, թե աստվածապետական այլ նախագծեր։ Այդպես կտեսնես, թե ինչպես է Եհովան վարձատրում քեզ (Մարկ. 10։29, 30

Գարի

Դեյլը, որն ինժեներ-շինարար է, և նրա կինը՝ Քետին, Ալաբամայից են։ Նրանք ասում են, որ արժե մասնակցել ծառայության այս ձևին, և Ուոլքիլում ծառայելու մասին նշում են. «Եթե քաջություն ունենաս թողնելու քո հարմարավետ ու բարեկեցիկ կյանքը, կտեսնես, թե ինչպես է գործում Եհովայի ոգին»։ Իսկ ի՞նչ է պետք նման ծառայություն սկսելու համար։ Դեյլն ասում է. «Կյանքդ պարզեցրու, պարզեցրու և կրկին պարզեցրու։ Վստահ եղիր՝ երբեք չես ափսոսա»։ Գարին, որը Հյուսիսային Կարոլինայից է, շինարարական նախագծեր ղեկավարելու 30 տարվա փորձ ունի։ Նա և նրա կինը՝ Մորինը, ասում են, որ Ուորվիքում ծառայելու օրհնություններից մեկն այն է, որ իրենք ծանոթանում են բազմաթիվ հիանալի եղբայրների ու քույրերի հետ, որոնք իրենց կյանքը անցկացրել են Բեթելի ծառայության մեջ, և աշխատում են նրանց հետ։ Գարին ավելացնում է. «Բեթելում ծառայելու համար պետք է պարզ կյանք վարես, ինչը այս համակարգում ապրելու լավագույն կերպն է»։ Իլինոյսից Ջեյսոնը, որը էլեկտրիկ է, և նրա կինը՝ Ջենիֆերը, ասում են, որ Ուոլքիլի Բեթելի նախագծի վրա աշխատելով՝ «կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում»։ Ջենիֆերն ավելացնում է. «Մեծ ուրախություն ես զգում, երբ մտածում ես, որ Եհովան գնահատում է այն ամենը, ինչ անում ես, և որ այդպես դու ներդրում ես կատարում այն ապագայի համար, որ նա պատրաստում է քեզ համար։ Եհովան հոգ է տանում, որ դու ամեն ինչ առատապես ունենաս»։

^ պարբ. 7 Ոչ լիաժամ համագործակիցները իրենք են հոգում իրենց կացարանի և ապրուստի ծախսերը և շաբաթը մեկ կամ մի քանի օր ծառայում են Բեթելում։