Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

«Ըմբռնո՞ւմ ես Գրքերի իմաստը»

«Ըմբռնո՞ւմ ես Գրքերի իմաստը»

«Նա ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը» (ՂՈՒԿ. 24։45

1, 2. Ինչպե՞ս Հիսուսը զորացրեց աշակերտներին իր հարության օրը։

ՀԻՍՈՒՍԸ հարություն էր առել։ Նրա աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որը Երուսաղեմից մոտ 11 կիլոմետր հեռու էր։ Նրանք դեռ չգիտեին, որ Հիսուսը հարություն է առել, և տեղի ունեցած դեպքերի պատճառով վշտացած էին։ Հանկարծ Հիսուսը մոտեցավ ու սկսեց քայլել նրանց հետ։ Նա մխիթարեց աշակերտներին։ Ինչպե՞ս։ «Սկսելով Մովսեսից ու Մարգարեների գրվածքներից՝ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում» (Ղուկ. 24։13–15, 27)։ Այդ ժամանակ աշակերտների սրտերը սկսեցին վառվել, քանի որ Հիսուսը Սուրբ Գրքերը «բացատրում էր» նրանց (Ղուկ. 24։32

2 Նույն օրը՝ երեկոյան, այս երկու աշակերտները վերադարձան Երուսաղեմ։ Գտնելով առաքյալներին՝ նրանք պատմեցին ճանապարհին պատահած դեպքերը։ Մինչ նրանք խոսում էին այս ամենի մասին, Հիսուսը հայտնվեց բոլորին։ Սակայն առաքյալները շատ վախեցան։ Նրանց մեջ կասկածներ առաջ եկան, թե արդյոք դա Հիսուսն էր։ Ինչպե՞ս Հիսուսը զորացրեց նրանց։ «Նա ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը» (Ղուկ. 24։45

3. Ի՞նչ դժվարությունների գուցե բախվենք, և ի՞նչը կօգնի մեզ հավասարակշռված տեսակետ ունենալու մեր ծառայության հանդեպ։

3 Այս աշակերտների նման՝ մենք էլ գուցե ժամանակ առ ժամանակ վհատվենք։ Թեև զբաղված ենք Տիրոջ գործում,  սակայն հնարավոր է՝ ընկճվենք մեր գործի մեջ արդյունքներ չտեսնելու պատճառով (1 Կորնթ. 15։58)։ Կամ մեզ գուցե թվա, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները այդքան էլ չեն առաջադիմում։ Նրանցից ոմանք նույնիսկ հնարավոր է՝ մերժեն Եհովային։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ծառայության հանդեպ հավասարակշռված տեսակետ ունենանք ու չկորցնենք մեր ուրախությունը։ Մեզ կարող է օգնել Աստվածաշնչում արձանագրված Հիսուսի առակների իմաստը ըմբռնելը։ Այժմ քննենք այդ առակներից երեքը ու տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

ՍԵՐՄՆԱՑԱՆԸ, ՈՐԸ ՔՆՈՒՄ Է

4. Ո՞րն է սերմնացանի մասին առակի իմաստը։

4 Կարդա՛ Մարկոս 4։26–29։ Ո՞րն է սերմնացանի մասին առակի իմաստը։ Այս առակում նշված սերմնացանը ներկայացնում է Թագավորության յուրաքանչյուր քարոզչի։ Հողի մեջ ցանված սերմը Թագավորության լուրն է, որ քարոզվում է ազնվասիրտ մարդկանց։ Կյանքի սովորական ընթացքի համաձայն՝ սերմնացանը «գիշերը քնում է ու ցերեկը վեր կենում»։ Աճը տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածում՝ ցանքից մինչև բերքահավաք, «ինքնիրեն»՝ աստիճանաբար և փուլերով։ Այդ ընթացքում «սերմը ծլում է ու աճում»։ Նույնը կարելի է ասել հոգևոր աճի մասին։ Երբ անհատը հոգևորապես առաջադիմում է ու մղվում է Աստծուն ծառայելու, նա պտուղ է տալիս այն իմաստով, որ իր կյանքը Եհովային է նվիրում ու մկրտվում է։

5. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց սերմնացանի մասին առակը։

5 Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այս առակը։ Նա ցույց տվեց, որ Եհովան է աճեցնում ճշմարտության սերմը, որը ցանվում է «ճիշտ տրամադրված» մարդու սրտում (Գործ. 13։48; 1 Կորնթ. 3։7)։ Մենք ցանում ենք ու ջրում, սակայն չենք վերահսկում աճը։ Հնարավոր չէ արագացնել այդ պրոցեսը։ Սերմնացանի նման՝ մենք չգիտենք, թե ինչպես է աճը տեղի ունենում։ Հաճախ այն չի նկատվում, մինչ ապրում ենք սովորական կյանքի ընթացքով։ Ժամանակի ընթացքում, սակայն, Թագավորության սերմը կարող է պտուղ տալ։ Եվ նոր աշակերտը միանում է հնձի գործին ու մեզ հետ ծառայում (Հովհ. 4։36–38

6. Ի՞նչ պետք է ընդունենք հոգևոր աճի առնչությամբ։

6 Ի՞նչ ենք սովորում սերմնացանի մասին առակից։ Առաջին՝ մենք պետք է ընդունենք, որ չենք կարող վերահսկել Աստվածաշունչ ուսումնասիրողի աճը։ Համեստությունը կօգնի մեզ, որ ճնշում չգործադրենք կամ չստիպենք անհատին մկրտվելու։ Թեև մեր հնարավորության սահմաններում ամեն բան անում ենք, որ օգնենք ու աջակցենք ուսումնասիրողին, սակայն խոնարհաբար ընդունում ենք, որ վերջիվերջո նա է որոշելու նվիրել իր կյանքը Եհովային, թե ոչ։ Աստծուն նվիրվելու ցանկությունը պետք է բխի սրտից և Աստծու հանդեպ սիրուց։ Հակառակ դեպքում Եհովան չի ընդունի այդ անհատի նվիրումը (Սաղ. 51։12; 54։6; 110։3

7, 8. ա) Ուրիշ ի՞նչ ենք սովորում սերմնացանի մասին առակից։ Բեր օրինակ։ բ) Ի՞նչ է այն մեզ սովորեցնում Եհովայի և Հիսուսի մասին։

7 Երկրորդ՝ այս առակի իմաստը ըմբռնելը կօգնի մեզ չվհատվելու, եթե անմիջապես չենք տեսնում մեր գործի արդյունքները։ Մենք պետք է համբերատար լինենք (Հակ. 5։7, 8)։ Եթե արել ենք մեր լավագույնը՝ ուսումնասիրողին օգնելու համար, բայց ճշմարտությունը չի աճում նրա սրտում, դա չի նշանակում, որ մենք վատ ուսուցիչ ենք։ Եհովան թույլ է տալիս, որ ճշմարտության սերմը աճի միայն խոնարհ սրտում, սիրտ, որը հոժարակամորեն փոփոխություններ է կատարում (Մատթ. 13։23)։ Ուստի մեր ծառայության արդյունավետությունը չպետք է որոշենք՝ միայն արդյունքներից ելնելով։ Եհովայի աչքում ծառայության մեջ ունեցած մեր հաջողությունը չի որոշվում այն մարդկանց արձագանքով, ում ուսուցանում  ենք։ Եհովան մեր անխոնջ ջանքերն է գնահատում (կարդա՛  Ղուկաս 10։17–20; 1 Կորնթացիներ 3։8

8 Երրորդ՝ միշտ չէ, որ հնարավոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում անհատի սրտում։ Օրինակ՝ մի միսիոներ Աստվածաշունչ էր ուսումնասիրում ամուսնական մի զույգի հետ։ Մի օր ամուսինները նրան ասում են, որ ուզում են քարոզիչ դառնալ։ Եղբայրը հիշեցնում է նրանց, որ քարոզիչ դառնալու համար հարկավոր է թողնել ծխելը։ Ի զարմանս նրա՝ այդ զույգն ասում է, որ մի քանի ամիս է, ինչ չեն ծխում։ Ինչո՞ւ։ Նրանք հասկացել էին, որ նույնիսկ եթե գաղտնի էլ ծխեն, Եհովան կտեսնի, և որ նա ատում է կեղծավորությունը։ Այդ պատճառով որոշել էին կա՛մ ծխել միսիոների ներկայությամբ, կա՛մ ընդհանրապես չծխել։ Նրանց մեջ սեր էր զարգացել Եհովայի հանդեպ, ինչն էլ մղել էր ճիշտ որոշում կայացնելու։ Ամուսինները հոգևորապես աճել էին, չնայած այն բանին, որ միսիոները տեղյակ չէր եղել նրանց կատարած այդ փոփոխությունից։

ՈՒՌԿԱՆԸ

9. Ո՞րն է ուռկանի մասին առակի իմաստը։

9 Կարդա՛ Մատթեոս 13։47–50։ Ո՞րն է ուռկանի մասին առակի իմաստը։ Հիսուսը Թագավորության լուրը քարոզելը նմանեցրեց ծովի մեջ մի մեծ ուռկան գցելուն։ Ինչպես որ ուռկանն է «ամեն տեսակ ձուկ» հավաքում, այնպես էլ քարոզչական գործն է ամեն տեսակ մարդկանց գրավում (Ես. 60։5)։ Այդ մասին է վկայում այն, որ միլիոնավոր մարդիկ ամեն տարի ներկա են լինում Հիշատակի երեկոյին և մեր համաժողովներին։ Խորհրդանշական այս ձկներից ոմանք «լավն» են և դառնում են քրիստոնեական ժողովի մի մասը։ Մյուսները, սակայն, «անպետք ձուկ» են, քանի որ ոչ բոլոր «հավաքվածներն» էին ունենալու Եհովայի հավանությունը։

Մատթեոս 13։47–50 համարները կարդալուց հետո

10. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց ուռկանի մասին առակը։

10 Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այս առակը։ Ձկների առանձնացումը տեղի չի ունենալու վերջնական դատաստանի ժամանակ, որը իրականացվելու է մեծ նեղության ընթացքում։ Այն տեղի է ունենում այս չար համակարգի վերջին օրերի ընթացքում։ Հիսուսը ցույց տվեց, որ ճշմարտությունն ընդունող ոչ բոլոր մարդիկ Եհովայի կողմը կբռնեն։ Շատերը հաճախում են ժողովի հանդիպումներին։ Մյուսները Աստվածաշունչ են ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ, բայց չեն ուզում իրենց կյանքը նվիրել Եհովային (1 Թագ. 18։21)։ Ուրիշներն էլ այլևս չեն ընկերակցում քրիստոնեական ժողովի հետ։ Որոշ երիտասարդներ, թեև ծնվել են քրիստոնեական ընտանիքում, բայց սեր չեն զարգացրել Եհովայի չափանիշների հանդեպ։ Անկախ ամեն ինչից՝ Հիսուսը շեշտեց, որ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշում կայացնի։ Եթե ճիշտ որոշում կայացնենք, Եհովան մեզ «ցանկալի» կհամարի (Անգե 2։7

մտածիր, թե ինչ կիրառություն ունի ուռկանի առակը մեր օրերում

11, 12. ա) Ի՞նչ ենք սովորում ուռկանի մասին առակից։ բ) Ի՞նչ է այն սովորեցնում մեզ Եհովայի և Հիսուսի մասին։

11 Ի՞նչ ենք սովորում ուռկանի մասին առակից։ Այս առակի իմաստը ըմբռնելը կօգնի մեզ չափից շատ չվհատվելու կամ չհիասթափվելու, եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը կամ մեր երեխան չի ուզում ծառայել Եհովային։ Նման բան կարող է լինել՝ չնայած մեր բոլոր ջանքերին։ Ճշմարտության մեջ մեծանալը կամ Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնելը դեռ չի նշանակում, որ անհատը մտերիմ և ամուր փոխհարաբերություններ կզարգացնի Եհովայի հետ։ Եթե անհատը չի ցանկանում ենթարկվել Եհովայի իշխանությանը, նա ի վերջո կհեռացվի Աստծու ժողովրդի միջից։

Ճշմարտությունն ընդունողներից ոչ բոլորը Եհովայի կողմը կբռնեն (տե՛ս պարբերություն 9–12)

12 Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նրանք, ովքեր հեռացել են ճշմարտությունից, այլևս չեն կարող վերադառնալ ժողով։ Կամ արդյո՞ք նա, ով դեռ չի նվիրել իր  կյանքը Եհովային, հավիտյան «անպետք ձուկ» է համարվելու։ Ո՛չ։ Քանի դեռ չի սկսվել մեծ նեղությունը, այդպիսի մարդիկ հնարավորություն ունեն դառնալու Եհովայի ընկերը։ Եհովան նրանց ասում է. «Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ» (Մաղ. 3։7)։ Այս միտքը շեշտվում է անառակ որդու մասին առակում (կարդա՛  Ղուկաս 15։11– 32

ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ

13. Ո՞րն է անառակ որդու մասին առակի իմաստը։

13 Ո՞րն է անառակ որդու մասին առակի իմաստը։ Առակում նշված կարեկից հայրը ներկայացնում է մեր սիրառատ երկնային Հայր Եհովային։ Որդին, որը վատնում է իր ողջ ունեցվածքը, ներկայացնում է նրանց, ովքեր հեռացել են ժողովից։ Հեռանալով՝ նրանք կարծես «մի հեռու երկիր» են գնում՝ Սատանայի աշխարհ, որը օտարացած է Եհովայից (Եփես. 4։18; Կող. 1։21)։ Ոմանք հետագայում գիտակցում են իրենց սխալը և մեծ ջանքեր են թափում ու վերադառնում Եհովայի կազմակերպություն։ Եհովան էլ իր հերթին ներում է այս խոնարհ ու զղջամիտ մարդկանց և սիրով հետ է ընդունում (Ես. 44։22; 1 Պետ. 2։25

14. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց անառակ որդու մասին առակը։

14 Ինչո՞ւ Հիսուսը պատմեց այս առակը։ Հիսուսը ցույց տվեց, որ Եհովան շատ է ցանկանում, որ նրանք, ովքեր հեռացել են, վերադառնան իր մոտ։ Առակում հայրը երբեք չդադարեց իր որդուն սպասելուց և երբ տեսավ որդուն, թեև նա «դեռ հեռու էր», վազեց, որ նրան դիմավորի։ Այս առակը իրոք մղիչ ուժ է, որ ճշմարտությունը թողած մարդիկ անհապաղ վերադառնան Եհովայի մոտ։ Այսպիսի անհատները գուցե հոգևորապես սպառված լինեն, շփոթված, և վերադարձը նրանց համար կարող է շատ դժվար լինել։ Բայց արժե ջանքեր թափել, քանի որ անգամ երկնքում մեծ ուրախություն կլինի, երբ նրանք վերադառնան (Ղուկ. 15։7

15, 16. ա) Ի՞նչ ենք սովորում անառակ որդու մասին առակից։ Բեր մի քանի օրինակ։ բ) Ի՞նչ է այն սովորեցնում մեզ Եհովայի և Հիսուսի մասին։

15 Ի՞նչ ենք սովորում անառակ որդու մասին առակից։ Մենք պետք է ընդօրինակենք Եհովային։ Երբ զղջացող մեղավորը վերադառնում է ժողով, չպետք է «չափից դուրս արդար» լինենք ու չընդունենք նրան։ Այդպես վարվելով՝ մենք միայն կվնասենք մեր փոխհարաբերությունը Եհովայի հետ (Ժող. 7։16)։ Մեկ ուրիշ  բան էլ ենք սովորում այս առակից։ Ժողովից հեռացած անհատին պետք է դիտենք որպես «կորած ոչխար», ոչ թե որպես անհույս կորած մարդ (Սաղ. 119։176)։ Եթե հանդիպենք ժողովից հեռացած անհատի, որը ընկերակցությունից զրկված չէ, արդյոք մեր օգնությունը կառաջարկե՞նք նրան, որպեսզի օգնենք վերադառնալու։ Անհապաղ կտեղեկացնե՞նք ժողովի երեցներին, որպեսզի համապատասխան աջակցություն ցույց տան նրան։ Մենք այդպես կվարվենք, եթե հասկանանք ու կիրառենք այն, ինչ սովորեցինք Հիսուսի պատմած առակից։

16 Նկատի առնենք, թե մեր օրերում ինչպես են ոմանք իրենց երախտագիտությունն արտահայտել Եհովայի ողորմության, սիրո ու ժողովի կողմից ցուցաբերված աջակցության համար։ Մի եղբայր, որը 25 տարի զրկված էր ընկերակցությունից, ասում է. «Իմ վերականգնումից ի վեր ուրախությունս շարունակ մեծանում է, քանի որ Եհովան «թարմություն» է բերում ինձ (Գործ. 3։19)։ Բոլորը սիրում են ինձ և պատրաստ են օգնելու։ Ես չքնաղ հոգևոր ընտանիք ունեմ»։ Իսկ մի քույր, որը հինգ տարի հեռացած էր ժողովից, ասում է. «Չեմ կարող նկարագրել զգացումներս, երբ այն սերը, որի մասին խոսեց Հիսուսը, անձամբ զգացի։ Եհովայի կազմակերպության մի մասը լինելը իրոք որ անգին բան է»։

17, 18. ա) Ի՞նչ ենք սովորում երեք առակներից, որ քննեցինք։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։

17 Ի՞նչ ենք սովորում այս երեք առակներից։ Առաջին՝ պետք է գիտակցենք, որ չենք կարող վերահսկել անհատի հոգևոր աճը։ Դա անողը Եհովան է։ Երկրորդ՝ իրատեսական չի լինի ակնկալել, որ բոլոր նրանք, ովքեր ընկերակցում են մեզ հետ և մեր օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրում, ճշմարտության կողմը կբռնեն։ Երրորդ՝ թեև ոմանք հնարավոր է՝ թողնեն ճշմարտությունը և մերժեն Եհովային, սակայն մենք երբեք չպետք է մեր հույսը կորցնենք ու մտածենք, որ նրանք չեն վերադառնա։ Եվ եթե նրանք վերադառնան, եկեք ընդունենք նրանց այնպես, որ արտացոլենք Եհովայի տեսակետը։

18 Թող որ յուրաքանչյուրս շարունակի փնտրել գիտելիքներ, հասկացողություն և իմաստություն։ Հիսուսի առակներն ընթերցելիս մտածիր, թե որն է դրանց իմաստը. ինչո՞ւ են դրանք գրվել Աստվածաշնչում, ինչպե՞ս կարող եմ կիրառել սովորածս և ի՞նչ եմ սովորում Եհովայի ու Հիսուսի մասին։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս, որ իսկապես ըմբռնում ես Հիսուսի խոսքերի իմաստը։